Վրաստան

Առողջապահության նախարարությունը հորդորում է պատվաստվել կարմրուկի դեմ

Առողջապահության նախարարությունը հորդորում է պատվաստվել կարմրուկի դեմ

Եվրոպական տարածաշրջանում, ինչպես նաև հարևան երկրներում, մասնավորապես Վրաստանում, կարմրուկի առումով անբարենպաստ համաճարակային իրավիճակ է ստեղծվել: 2019թ-ի հունվարի առաջին երկու շաբաթվա ընթացքում Վրաստանում արդեն իսկ արձանագրվել է կարմրուկի 1312 դեպք, որից 3-ը մահվան ելքով: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝…

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Վրաստանի վարչապետին գազի պայթյունի արդյունքում զոհերի համար

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Վրաստանի վարչապետին գազի պայթյունի արդյունքում զոհերի համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին՝ Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում բնակելի շենքերից մեկում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել: Հայաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Վրաստանի վարչապետին,…

Վրաստանում սգո օր է հայտարարված

Վրաստանում սգո օր է հայտարարված

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հունվարի 17-ին սգո օր է հայտարարված։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, նման որոշում է կայացրել վարչապետ Մամուկա Բախտաձեն։ Հիշեցնենք, որ Թբիլիսիում երեկ ինը հարկանի շենքի վեցերորդ հարկի բնակարաններից մեկում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է չորս մարդ։…

Վրաստանում խոզագրիպից 15 մարդ է մահացել

Վրաստանում խոզագրիպից 15 մարդ է մահացել

Վրաստանում ընթացիկ ձմռանը խոզագրիպից արդեն 15 մարդ է մահացել: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների և հանրային առողջության վերահսկման ազգային գործակալության ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Ըստ նրա, դա հաստատվել է լաբորատոր հետազոտություններով: Վրաստանում ավելացել են նաև գրիպով հիվանդների հոսպիտալացման…

Նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մասնակցել է Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը

Նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մասնակցել է Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այսօր ժամանել է Վրաստան՝ մասնակցելու նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը: Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, այցի ընթացքում նախատեսվում են նաև նախագահ Արմեն Սարգսյանի երկկողմ հանդիպումները Վրաստանի…

Իրանի գործարարներին թույլ չեն տվել մտնել Վրաստան

Իրանի գործարարներին թույլ չեն տվել մտնել Վրաստան

«Վրաստանում իրանցի գործարարների մարտահրավերները» գործարար կոնֆերանսը, որը կայանալու էր դեկտեմբերի 14-ին, խափանվել է: Միջոցառման կազմակերպիչն էր «Վրաստանի իրանցի ներդրողների միությունը»: Ըստ կազմակերպության նախագահ Մոհամադ Հալեկի, խորհրդաժողովը հետաձգվել է, քանի որ վերջին շրջանում…

Վրաստանում ձերբակալվել է նախագահ Մարգվելաշվիլիի փեսան

Վրաստանում ձերբակալվել է նախագահ Մարգվելաշվիլիի փեսան

Նախորդ գիշեր Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է Վրաստանի հեռացող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի փեսա Մինդիա Գոգոչուրիին՝ անօրինական զենքի տիրապետման պատճառով։ Գոգոչուրին ամուսնացած է Վրաստանի առաջին տիկին Մակա Չիչուայի դստեր հետ։ 29-ամյա Գոգոչուրին ձերբակալվել է բնակության վայրում ընկերոջ հետ…

Վրաստանի նախագահի երդմնակալությունը տեղի կունենա Թելավիում

Վրաստանի նախագահի երդմնակալությունը տեղի կունենա Թելավիում

Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին՝ Վրաստանի արևելքում գտնվող Թելավի քաղաքում։ Այս որոշումը նորընտիր նախագահը հայտնեց դեկտեմբերի 5-ին, որը հաստատվել է երկրի ղեկավարության հետ խորհրդակցություններով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ երդմնակալության…

«Միսս տիեզերք»-ում Վրաստանը հայկական ծագմամբ մոդել կներկայացնի

«Միսս տիեզերք»-ում Վրաստանը հայկական ծագմամբ մոդել կներկայացնի

«Միսս տիեզերք-2018» գեղեցկության միջազգայի մրցույթում Վրաստանը կներկայացնի 25-ամյա մոդել Լարա Յանը, ով հայկական արմատներ ունի: Մրցույթն անցկացվելու է դեկտեմերի 17-ին: Լարան Թաիլանդ է մեկնել նոյեմերի 29-ին: Նա Miss Universe-ին մասնակցելու իրավունք ստացավ՝ նվաճելով «Վիցե միսս Վրաստան-2017»…

Վաշաձեն չի ընդունում Վրաստանում նախագահական ընտրությունների արդյունքները

Վաշաձեն չի ընդունում Վրաստանում նախագահական ընտրությունների արդյունքները

Վրաստանի ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ է» միավորումը, որի նախագահության թեկնածուն Գրիգոլ Վաշաձեն էր, չի ընդունում նախագահական ընտրությունների արդյունքները և հանրահավքի է կանչել իր կողմնակիցներին: Հանրահավաքը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 2-ին Թբիլիսիի կենտրոնում՝ պահանջելու են արտահերթ…