
Ա


ԲՀԿ-ական պատգամավորները չեն մասնակցի ցեմենտի նախագծի շուրջ քննարկումներին
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ցեմենտի նախագծի շուրջ քննարկումներին: Այդ մասին Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, հայտնում է «Առավոտը»: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովն ապրիլի 25-ին որոշում…

Լոս Անջելեսում և Լիբանանում հազարավոր հայեր մասնակցել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Արդարության երթ»-ին
Լոս Անջելեսում հազարավոր հայեր երթի էին դուրս եկել՝ ԱՄՆ-ից և Թուրքիայից պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Լոս Անջելեսում ամեն տարի տեղի ունեցող այս մասշտաբային իրադարձությունը հայտնի է որպես «Արդարության երթ»։ Նմանատիպ երթ իրականացվել է նաև Լիբանանում։

Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարը յուրացրել է համայնքի միջոցները
Նոր Նորք վարչական շրջանում տեղ գտած առերևույթ չարաշահումների դեպքեր են բացահայտվել․ մեղադրանք է առաջադրվել վարչական շրջանի նախկին ղեկավարին և ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի նախկին պետին: Քննչական կոմիտեի մամուլի ծառայության փոխանցմամբ, նախնական տվյալներով, Արմեն Ուլիխանյանը, 2012թ-ի մայիսի 21-ից…

Վարդաշենի համայնքապետը ընտրվելուց մոտ երկու շաբաթ անց հրաժարական է տվել
Արմավիրի մարզի Վարդաշեն համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը մարտի 5-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա այդ պաշտոնին էր ընտրվել հրաժարականից մոտ երկու շաբաթ առաջ՝ փետրվարի 17-ի ընտրություններով։ Հաշվի առնելով այդ հանգամանքը` կառավարությունն այսօրվա նիստին որոշեց հունիսի 9-ին Վարդաշենում անցկացնել…

Կենցաղային տեխնիկայի արտադրությամբ զբաղվող ընկերությանն մաքսային արտոնություն է տրվել
«Ինթերնեշնլ մանուֆաքչրինգ գրուպ» ՓԲԸ-ն Հայաստան կներմուծի սարքավորումներ՝ ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելով։ Նման որոշում կայացրեց կառավարությունն այսօրվա իր նիստին։ Ներմուծվող սարքավորումները օգտագործվելու են հեռուստացույցների, լվացքի մեքենաների, սառնարանների և օդորակիչների…

Ամերիկյան Համալսարանում ստեղծագործ ու նորարար երիտասարդների համար անց են կացվում մի շարք սեմինարներ
«Ստեղծարար միտք․ Պատրաստվի՛ր նորարարության, Հայաստան» ծրագրի շրջանակներում, ստեղծագործ ու նորարար երիտասարդների համար 2019թ. հունվարից մինչև 2019թ. հուլիս իրականացվում են մի շարք սեմինարներ Հայաստանի Ամերիկյան Համալսարանում (ՀԱՀ): Այս հանդիպումը կիրականացվի Վահան Բալասանյանի կողմից։ Վահան…

Առողջական խնդիրներով քաղաքացու քույրը խնդրանք-պահանջով դիմում է Առողջապահոթյան նախարարին
Առողջական լուրջ խնդիրներով քաղաքացի Թերեզա Խուդաթյանի քույրը՝ Ծաղիկ Խուդաթյանը դիմում է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ աջակցության նպատակով․ «Հարգելի պարոն նախարար, քույրս՝ Թերեզա Աղագյոլի Խուդաթյանը, (ծնված 1974 թվին) ս․թ․ ապրիլի 10-ից «Սթիվենս Ջոնսոն» ախտորոշմամբ գտնվում…

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները զգուշացնում են մինչև 5 տարեկանների համար գաջեթների վտանգի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները հայտնում են, որ գաջեթներից կախվածությունը և նստակյաց կյանքին սովորելն առաջանում են վաղ մանկությունից։ Դրա հետ կապված պետք է սահմանափակել երեխաների ժամանցը, որը կապված է սահմանափակ ակտիվության հետ։ «Ինչ է պետք մեզ անպայման անել՝ երեխաներին…

Արսեն Թորոսյան․ «Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից»
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրառում կատարել․ «Երեկ, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում կենդանի դոնորից. լյարդի մի բիլթը աղջկանից փոխպատվաստվել է մորը՝ շանս տալով փրկել վերջինիս կյանքը։ Հայկական բժշկագիտության…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

Տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը կենտրոն է հիմնելու Հայաստանում

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

«Մայր Հայաստանի» բնորդուհին պատմում է, թե ինչպես «կանգնեց բարձունքին ու նայեց բոլորին»

ԵՊՀ․ «Ովքե՞ր կարող են օգտվել ուսման վարձի զեղչերից և ինչպե՞ս»

Լեզվի կոմիտեն հորդորակ է տարածել «Չ» ածանցով բայերի մասին
