անի

Նիկոլ Փաշինյան․ «Երրորդ հանրապետության պատմության մեջ մամուլը երբեք ավելի ազատ չի եղել, քան այսօր»

Նիկոլ Փաշինյան․ «Երրորդ հանրապետության պատմության մեջ մամուլը երբեք ավելի ազատ չի եղել, քան այսօր»

Մամուլի դերը, լրատվամիջոցների դերը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության գործում չափազանց մեծ էր։ Այս մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար կազմակերպված տարեմուտի ընդունելության ժամանակ: «Իսկապես…

Երևանում և Կոտայքի մարզում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և Կոտայքի մարզում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10:00-13։00 - Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Բակունցի փող. 1-ին նրբ. 1,…

ՀՔԾ-ն Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել

ՀՔԾ-ն Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը լրացրել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի մեղադրանքը: ՀՔԾ մամուլի ծառայության փոխանցմամբ, այս մասին հայտնում է Factor.am-ը: Բացի ապացույցներ կեղծելու մեղադրանքից, Հարությունյանին նաև մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ…

«Ադրբեջանի զինված ուժերում կարգապահական և միջանձնային հարաբերությունները շարունակում են մնալ անմխիթար վիճակում»․ ՊՆ

«Ադրբեջանի զինված ուժերում կարգապահական և միջանձնային հարաբերությունները շարունակում են մնալ անմխիթար վիճակում»․ ՊՆ

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի Բաշ-Քարվենդ բնակավայրի դիմաց տեղակայված մարտական հենակետերից մեկում, ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից արձանագրվել է հակառակորդի զինծառայողների միջև բարձր (ամենայն հավանականությամբ վիճաբանության, իսկ այնուհետև փոխհրաձգության)…

Յուրա Մովսիսյանն աշխարհում ամենաարագ հեթ-տրիկ հեղինակած ֆուտբոլիստն է

Յուրա Մովսիսյանն աշխարհում ամենաարագ հեթ-տրիկ հեղինակած ֆուտբոլիստն է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը տարվա ամենաարագ հեթ-տրիկի հեղինակն է: Յուրա Մովսիսյանը Ազգերի լիգայի որակավորման փուլի Ջիբրալթարի հավաքականի դեմ խաղում (6-2) հակառակորդի դարպասը 3 գնդակ է ուղարկել 5 րոպե 51 վայրկյանի ընթացքում: Սա 2018 թվականի ամենաարագ հեթ-տրիկն էր: Մովսիսյանն…

«Բյուրականը միջազգային գիտաժողովներ անցկացրած տասը խոշոր բնակավայրերի ցանկում է». Արեգ Միքայելյան

«Բյուրականը միջազգային գիտաժողովներ անցկացրած տասը խոշոր բնակավայրերի ցանկում է». Արեգ Միքայելյան

«2018թ-ին Բյուրականի աստղադիտարանի աշխատանքները բնականոն ձևով, նույնիսկ ավելի լավ են շարունակվել»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով տարին՝ նշել է աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը։ Նա շեշտել է, որ անգամ տրամադրված խղճուկ ֆինանսավորման պայմաններով էլ կարելի է շատ հաջողությունների…

Ադրբեջանում դատական համակարգից հեռացրել են ավելի քան 120 դատավորի

Ադրբեջանում դատական համակարգից հեռացրել են ավելի քան 120 դատավորի

Ադրբեջանում կոպիտ իրավախախտումների պատճառով դատական համակարգից հեռացրել են ավելի քան 120 դատավորի: Report-ը հայտնում է, որ այս մասին նշվել է դեկտեմբերի 25-ին անցկացված ընդլայնված նիստում, որին մասնակցել է երկրի արդարադատության նախարար, Դատաիրավական խորհրդի նախագահ Ֆիքրեթ Մամեդովը: Նշենք, որ ևս 11 մարդու…

«Երևանի տրանսպորտային նոր ցանցի համար 2-4 տարի կպահանջվի և 900 ավտոբուս»․ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան

«Երևանի տրանսպորտային նոր ցանցի համար 2-4 տարի կպահանջվի և 900 ավտոբուս»․ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով տրանսպորտի բարեփոխման խնդրին, հաստատել է, որ նոր տրանսպորտային ցանցի համար 2-4 տարի կպահանջվի և 900 ավտոբուս: Նա նշել է, որ WYG բրիտանական խորհրդատվական ընկերությունը, որին դեռ 2016թ-ն պատվիրվել է $850 000-ով մշակել…

Դեկտեմբերի 26-ից ԵՏՄ երկրներում ԳՄՕ մթերքների մակնշումը պարտադիր կդառնա

Դեկտեմբերի 26-ից ԵՏՄ երկրներում ԳՄՕ մթերքների մակնշումը պարտադիր կդառնա

Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ (ԳՄՕ) պարունակող մթերքները դեկտեմբերի 26-ից պետք է մակնշվեն հատուկ նշանով: Այս մասին նշված է «Սննդամթերքի մակնշում» տեխնիկական կանոնակարգում: Համաձայն ներկայացված փաստաթղթի պահանջների՝ նշանը դրվում է փաթեթի վրա, եթե մթերքի մեջ ԳՄՕ պարունակությունը գերազանցում…

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Արթիկ-Արագած և Ապարան-Միրաք ավտոճանապարհներին բուք է: Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Արթիկ-Արագած հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է։ Ճանապարհաշինարարներն…