նախարար
Դավիթ Տոնոյանը ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալի հետ քննարկել է Հայաստանում ֆրանկոֆոն ուժերի ստեղծումը
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ղեկավար Ժան-Պիեռ Լակրուայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին հայկական ստորաբաժանումների մասնակցությանն առնչվող…
ԱԱԾ-ն ձերբակալել է առողջապահության փոխնախարարին
ԱԱԾ-ն կաշառք տալու կասկածանքով ձերբակալել է առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հաստատել է տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում։ Թորոսյանը նշել է, որ տեղակալը բերման է ենթարկվել, այլ տեղեկություններ նախարարը չունի։ Հիշեցնենք, որ Արսեն Դավթյանը նշանակվել…
«Տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափի փոխարեն` «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»․ Դավիթ Տոնոյան
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել է «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ձևաչափով։ Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպմանը։ Նա նաև ասել է, որ ոչինչի չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ, իսկ հայկական բանակը…
Կառավարությունը 10 տոկոսով սուբսիդավորելու է շահառուի վարկը խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու համար
ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետությունում 2019-2024թթ-ի տավարաբուծության զարգացման ծրագիրը, որի շրջանակում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու, մատչելիություն ապահովելու նպատակով կտրամադրվի պետական աջակցություն` վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով: ՀՀ գյուղատնտեսության…
Սահմանվել են ընտանեկան բռնության զոհերի ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները
ՀՀ կառավարությունն ընդունել է ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները, ընտանիքում բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու, ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու…
«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը լուծարվել է
Կառավարությունն այսօր որոշել է լուծարել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը։ ՊՈԱԿ-ի գործառույթը կիրականացնի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, իսկ որոշ գործառույթներ կիրականացվի…
Առողջապահության նախարարությունը դիմում է ՀՀ քաղաքացիներին
ՀՀ առողջապահության նախարարությունը դիմում է ՀՀ քաղաքացիներին. «Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ չեն գրանցվում պատվաստումներով կանխարգելվող մի շարք հիվանդություններ՝ պոլիոմիելիտ, դիֆթերիա, փայտացում, կարմրուկի, կարմրախտի տեղական դեպքեր և այլն: Հատկանշական է, որ հենց այս օրերին Եվրոպայում…
Մարդու իրավունքների պաշտպան. «Դպրոցներում ու մանկարտեզներում սանիտարահիգիենիկ վիճակը մտահոգիչ է»
Դպրոցներում ու մանկարտեզներում սանիտարահիգիենիկ վիճակը մտահոգիչ է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով դպրոցների և մանկապարտեզների սանհանգույցների և ջրամատակարարման վիճակի մոնիթորինգի արդյունքները։ Նշենք, որ 2018թ-ի մայիս-հունիս…
Վարդան Արամյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել: Այս մասին հայտնել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը, գրում է «Առավոտը»: Վարդան Արամյանը հրաժարական էր տվել նախարարի պաշտոնի 2018թ-ի մայիսի 10-ին: Նա հայտարարել…
Ամենա