Ա
Մանվել Գրիգորյանի որդին յուրացրել է Ապրիլյան պատերազմին ՌԴ-ից ուղարկված մեքենաները
ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում, նրա որդին` էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ներգրավվել է որպես մեղադրյալ: Նա յուրացրել է Ապրիլյան պատերազմի ընթացքում ՌԴ-ից որպես նվիրատվություն ուղարկված «ՈՒԱԶ» մակնիշի…
Մասիսի քաղաքապետին նոր մեղադրանք է առաջադրվել
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին 2-րդ մեղադրանքն է առաջադրվել՝ խուլիգանություն զենքի գործադրմամբ: Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի գործով: Քաղաքապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը նշեց, որ իր պաշտպանյալին մեղադրանք է…
Գյումրիում բացվել է Քըրք Քըրքորյանի արձանը
Գյումրիի Աբովյան փողոցում բացվել է Հայաստանի ազգային հերոս, բարերար Քըրք Քըրքորյանի հուշարձանը: Նշենք, որ Գյումրիի ավագանին բարերարի արձանը տեղադրելու որոշումը կայացրել էր դեռևս 2013թ․-ի դեկտեմբերին: Հիշեցնենք նաև, որ Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի միջոցներով մեծ թվով՝ շուրջ 3000 բնակարաններ…
Սաուդյան Արաբիայում հանվել է կանանց մեքենա վարելու արգելքը
Սաուդյան Արաբիայում կանանց կթույլատրվի մեքենա վարել: Փոփոխության մասին հայտարարվել էր նախորդ տարվա սեպտեմբերին, և Սաուդյան Արաբիան մեքենա վարելու առաջին լիցենզիան տրամադրել է այս ամսվա սկզբին: Այս երկիրն աշխարհում միակ էր, որտեղ կանայք իրավունք չունեին մեքենա վարել, և տղամարդիկ ստիպված էին վարձել անձնական…
Եղանակը Հայաստանում
Հունիսի 24-25-ը Հանրապետության հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ԱԻՆ հիդրոմետ ծառայության փոխանցմամբ՝…
Աշխարհահռչակ սոպրանո Լիաննա Հարությունյանն առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Հայաստանում
«Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հունիսի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան ղեկավարությամբ, ելույթ է ունենալու աշխարհահռչակ սոպրանո Լիաննա Հարությունյանը։…
Բակո Սահակյանը նոր նշանակումներ է կատարել
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր հաստատել է Կառավարության որոշումը, որի համաձայն Հարութ Մնացականյանն ազատվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Մեկ այլ որոշման համաձայն Գագիկ Մարտիրոսյանը նշանակվել է Շահումյանի շրջանի վարչակազմի…
Ադրբեջանը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. ՊԲ
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ…
ԵԿՄ Սիսիանի բաժանմունքից մեծ քանակությամբ զենք և զինհանդերձանք է կամավոր հանձնվել ՌՈ-ին
Ռազմական ոստիկանության աշխատակիցների տարված բացատրական աշխատանքների արդյունքում, Սիսիանի ԵԿՄ տարածքային բաժանմունքի փոխնախագահ Հ.Ծ-ն և Որոտան գյուղի բնակիչ Ա.Գ-ն Ռազմական ոստիկանություն են հանձնել մեծ քանակությամբ զենք, զինամթերք և զինվորական հանդերձանք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի…
Ամենա