
Ոստիկանություն


Վարորդական իրավունքի վկայականի համար կգործի բալային զսպող համակարգ. Վ. Օսիպյան
Ոստիկանությունը շուտով նախատեսում է վարորդական իրավունքի վկայականի համար բալային զսպող համակարգ կիրառել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Վարչապետի հանձնարարականով մենք դիտարկել ենք հարևան երկրների փորձը, որպեսզի կարողանանք այն մեզ մոտ նույնպես կիրառել:…

Օգոստոսի 17-ին արգելվում է մեքենաների կայանումը Հանրապետության հրապարակում
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 17-ին սպասվող հանրահավաքի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով՝ արգելվելու է դրոնների միջոցով տեսանկարահանումն օդից և նման փորձերը կասեցվելու են։ «ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք ձեռնպահ մնալ տեսանկարահանման այդ միջոցների…

Ուրցաձորի համայնքապետը յուրացրել է 25 միլիոն դրամ
Ոստիկանության Արարատի բաժնում օրերս տեղեկություններ են ստացվել, որ Ուրցաձոր համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, յուրացրել է գումար։ Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են. «Բաժնի աշխատակիցները համագործակցեցին ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ։…

Բացահայտվել է ավելի քան 14 միլիոն դրամի յուրացման դեպք․ հարուցվել է քրգործ
Ոստիկանությունը շուրջ 14 միլիոն 640 հազար դրամի յուրացման դեպք է բացահայտել։ Ըստ հաղորդագրության, հունիսի 28-ին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզպետարանի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության…

Հնդկաստանում կառավարական ինքնաթիռ է կործանվել
Հնդկաստանում երկրի կառավարությանը պատկանող ինքնաթիռ է կործանվել, հաղորդում է Bloomberg-ը: Ոստիկանության տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է Մումբայի քաղաքի մարդաշատ հատվածում, որը երկրի ֆինանսական և ժամանցային մայրաքաղաքն է հանդիսանում: Այս պահին ինքնաթիռում գտնվող մարդկանց թվաքանակի և տուժածների մասին տեղեկություններ…

Ոստիկանությունը կրկին խուզարկություն է իրականացրել «Էլլիպս»-ում
Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այս պահին «Էլլիպս» ընկերությունում հատուկ գործողություն են իրականացրել: Ոստիկանության աշխատակիցները խուզարկում են ընկերությունը: Նշենք, որ վերջին օրերին սա երկրորդ խուզարկության դեպքն է այս ընկերությունում: Հիշեցնենք, որ ոստիկանությունն օրեր առաջ…

Ոստիկանության կոչը․ Հայտնեք պատրաստվող և կատարվող հանցագործությունների մասին
ՀՀ ոստիկանությունը տիրապետում է երկրի օպերատիվ իրավիճակին, բարեխղճորեն կատարում է օրենքով իրեն լիազորված բոլոր պարտականությունները, այդ թվում՝ հանցագործությունների նախականխում, կանխում, խափանում և բացահայտում: Այդ մասին ասվում է ոստիկանության տարածած հայտարարության մեջ: Սակայն հանցավորության դեմ առավել…

Արտակ Պողոսյանը նշանակվել է Երևանի ոստիկանապետ
Երևանի ոստիկանապետի պաշտոնում նշանակվել է Արտակ Պողոսյանը։ Այս մասին տեղեկությունը փոխանցում news.am-ը։ Նշենք, որ նա մինչ այդ զբաղեցնում էր Երևանի փոխոստիկանապետի պաշտոնը։ Սարգիս Մարտիրոսյանի պաշտոնանկությունից հետո Պողոսյանը նշանակվել էր ժամանակավոր պաշտոնակատար։

Ազատավանի առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրենը փողեր է յուրացրել
ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2015-2016թթ․-ի ընթացքում Ազատավանի առողջության առաջնային պահպանման կենտրոնի (ԱԱՊԿ-ի) նախկին տնօրեն Ա. Ղ.-ն կենտրոնին ավտոմեքենա հատկացված չլինելու պայմաններում դիզելային վառելիք, իսկ 2016-2017թթ․-ի ընթացքում՝ դեղորայք է յուրացրել: ՀՀ…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Մայիս ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի մայիսի 3-ից

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

Տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը կենտրոն է հիմնելու Հայաստանում

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

Հայաստանի ընդարձակման հակիրճ պատմությունը

«Պատիվ ունեմ» ծրագրով ծառայելու պայմանագիր է կնքել ավելի քան 240 զորակոչիկ
