կեղծ լուրեր

ՊՆ․ Ոչ մի հայկական ԱԹՍ չի խոցվել

ՊՆ․ Ոչ մի հայկական ԱԹՍ չի խոցվել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված լուրը, թե Ադրբեջանի ԶՈւ-ն հայկական 2 ԱԹՍ է խոցել։ Այս մասին գրում է Sputnik Armenia-ն։ «Սուտ է։ Առաջարկում ենք հանդարտվել։ Եթե այդպիսի դեպք լիներ, առաջինը մենք կտեղեկացնեինք»,- ասել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան…

Վիվա-ՄՏՍ-ի ապատեղեկատվություն ստացած բոլոր բաժանորդներն արդեն ստացել են հերքումներ

Վիվա-ՄՏՍ-ի ապատեղեկատվություն ստացած բոլոր բաժանորդներն արդեն ստացել են հերքումներ

Հայ-ադրբեջանական սահմանային բախումների մասին հաղորդագրությամբ ապատեղեկատվություն ստացած բոլոր բաժանորդներն արդեն ստացել են հերքումներ, հայտնում է բջջային կապի օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը։ Ըստ օպերատորի՝ հակառակորդին հաջողվել է կարճ հաղորդագրությունների միջոցով ապատեղեկատվություն տարածել առանձին բաժանորդների…

ՊՆ․ Հարգելի օգտատերեր, վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում

ՊՆ․ Հարգելի օգտատերեր, վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում

ՀՀ Պաշտպանության նախարարությունը կոչ է անում բնակչությանը չհավատալ հակառակորդի տարածած ապատեղեկատվությանը․ «Հարգելի օգտատերեր, վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում: Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի…

Ադրբեջանական ծառայությունները կոտրված հայ օգտատերերի էջերի միջոցով տարածում են կեղծ կոչեր

Ադրբեջանական ծառայությունները կոտրված հայ օգտատերերի էջերի միջոցով տարածում են կեղծ կոչեր

Մեդիամասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է․ «Ադրբեջանական ծառայությունները կոտրված հայ օգտատերերի միջոցով տարածում են, իբր իշխանությունների անունից, կոչեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին հավաքվել մի տեղ, իբր տարհանման կամ օգնություն ստանալու համար։ Նման կերպ փորձում…

Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել

Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում կատարված գրառմամբ հայտնում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն ստահոդ տեղեկություն է հրապարակել, թե, իբր, հուլիսի 16-ին Հայաստանի ԶՈւ-ին պատկանող X-55 ԱԹՍ է «խոցվել»: «ՀՀ ԶՈՒ-ի ոչ մի ԱԹՍ չի խոցվել, իսկ հաղորդագրությանը կից լուսանկարը իրականությանը…

ՀՀ ՊՆ խոսնակ․ «Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակը, ապավինելով վառ երևակայությանը կեղծ լուրեր է տարածում»

ՀՀ ՊՆ խոսնակ․ «Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակը, ապավինելով վառ երևակայությանը կեղծ լուրեր է տարածում»

ՀՀ պաշտպանության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած հերթական ապատեղեկատվության մասին․ «Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակը, ապավինելով վառ երևակայությանը, հայտարարում է, թե, իբր, Թովոզում Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի…

ԱԱԾ-ն կոչ է անում չօգտվել ադրբեջանական տեղեկատվական կայքերից

ԱԱԾ-ն կոչ է անում չօգտվել ադրբեջանական տեղեկատվական կայքերից

Ազգային անվտանգության ծառայությունը, հաշվի առնելով հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի կողմից վերջին օրերին հրահրված սադրանքները, ինչպես նաև իրադրության սրման տեսական հնարավորությունը, կոչ է անում հանրությանը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից, տեղի…

Նիկոլ Փաշինյան․ «Ովքեր քարոզում էին, թե վիրուս չկա, հիմա վարակված են»

Նիկոլ Փաշինյան․ «Ովքեր քարոզում էին, թե վիրուս չկա, հիմա վարակված են»

Այն մարդիկ, ովքեր քարոզում էին, թե կորոնավիրուս չկա, հիմա վարակված են, Կառավարության նիստում անդրադառնալով համավարակի հետ կապված իրավիճակին, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հավելել է, որ այդ շրջանակներից մարդիկ կան, որ չեն ուզում շրջապատն իմանա, թե վարակվել են, գնում, մի տեղ թաքուն ինքնամեկուսանում…

ԱԱԾ-ն բացահայտել է կեղծ տեղեկատվության տարածման փորձ ադրբեջանցի օգտատիրոջ կողմից

ԱԱԾ-ն բացահայտել է կեղծ տեղեկատվության տարածման փորձ ադրբեջանցի օգտատիրոջ կողմից

Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է բացահայտել համացանցում պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող կեղծ օգտատերերին: ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտնում է, որ մասնավորապես՝ մայիսի 29-ին «Youtube» համացանցային կայքում «Qizil…

Ըստ Փաշինյանի՝ ՀՀ-ում տարածվող ապատեղեկատվության մեջ հիբրիդային պատերազմի տարրեր կան

Ըստ Փաշինյանի՝ ՀՀ-ում տարածվող ապատեղեկատվության մեջ հիբրիդային պատերազմի տարրեր կան

ՀՀ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հատուկ խումբ է ձևավորվել՝ ուսումնասիրելու, թե արդյո՞ք կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության տարածման հետ կապ ունեն օտարերկրյա հատուկ ծառայությունները կամ նրանց հետ առնչվող շրջանակներ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ ձևավորված…