Մշակույթ
Սեուլում կկայանա Սերգեյ Սմբատյանի և Կորեայի կամերային նվագախմբի համատեղ համերգը

Սեուլում կկայանա Սերգեյ Սմբատյանի և Կորեայի կամերային նվագախմբի համատեղ համերգը

Փետրվարի 1-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Կորեայի կամերային նվագախումբը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, համերգը կկայանա Սեուլի (Հարավային Կորեա) արվեստների կենտրոնի համերգասրահում։…

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Իտալական մոտիվներ» խորագրով համերգ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Իտալական մոտիվներ» խորագրով համերգ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հունվարի 26-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայանա ինքնատիպ համերգով, որը կրում է «Իտալական մոտիվներ» խորագիրը: Միջոցառումը նախաձեռնել են Կամերային երաժշտության ազգային կենտրոնը՝ Հայաստանում Իտալիայի դեսպանատան հետ համատեղ:…

«Հայկական մշակույթի շաբաթ»՝ Կիևում

«Հայկական մշակույթի շաբաթ»՝ Կիևում

Ուկրաինայի մայրաքաղաքում «Հայկական մշակույթի շաբաթվա» շրջանակում անցկացվում են Սերգեյ Փարաջանովի 95-ամյակին, Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին և Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումներ։ Հունվարի 19-25-ը Կիևում կազմակերպվում են թեմատիկ միջոցառումներ, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում…

«Հայկական արվեստը պետք է ներկայացվի Աբու Դաբիի Լուվրում»․ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

«Հայկական արվեստը պետք է ներկայացվի Աբու Դաբիի Լուվրում»․ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Աբու Դաբիի Լուվր թանգարան, որը գործում է 2017թ-ից: Հանրապետության նախագահը տիկնոջ հետ շրջել է թանգարանի տասներկու ցուցասրահներում, որտեղ ներկայացված է համաշխարհային…

Երևանի պաստառային արվեստի պատմությունը՝ ցուցահանդեսում

Երևանի պաստառային արվեստի պատմությունը՝ ցուցահանդեսում

Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) ցուցասրահում նախօրեին բացվել է «Ելնում է մի նոր Երևան» խորագրով ցուցահանդեսը: Մշակույթի նախարարության հաղորդմամբ, ցուցահանդեսում ներկայացված են Երևան քաղաքի պաստառային արվեստի պատմությունը՝ մայրաքաղաքին և դրա կյանքին նվիրված պաստառներով: «Ելնում…

«Այսօր մեծ խնդիր ունենք Հայֆիլմը վերածնելու»․ Միջազգայնագետ Մոնիկա Առաքելյան

«Այսօր մեծ խնդիր ունենք Հայֆիլմը վերածնելու»․ Միջազգայնագետ Մոնիկա Առաքելյան

Միջազգայնագետ, թարգմանիչ, լրագրող Մոնիկա Առաքելյանը անդրադարձել է Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակին․ «Այսօր մեծ խնդիր ունենք Հայֆիլմը վերածնելու: Ուրախալի է, որ կան մտահոգ մարդիկ, ովքեր օր ու գիշեր ջանք չեն խնայում Հայֆիլմի ազգային արժեքը…

Այսօր երեկոյան Երևանի կինոթատրոններում ցուցադրվող ֆիլմերի ցանկը

Այսօր երեկոյան Երևանի կինոթատրոններում ցուցադրվող ֆիլմերի ցանկը

Մոսկվա կինոթատրոն․ Крид 2 - 17։00 Գործակալ 044 - 18։15 Ձյունանուշ - 18։30 Начни сначала - 19։30 Անմոռանալի օր - 20։15 Հեքիաթահարված - 20։30 Крид 2 - 21։30 Kino park․ Начни сначала - 17:10 Крид 2 - 17:25 Անմոռանալի օր - 18:00 Գործակալ 044 - 18:20 Начни сначала - 18:50 Крид 2 - 19:00 Путь домой - 19։15…

Պատրաստվել է ռազմապարերի «Պարք բանակաց» տեսապարուսույց

Պատրաստվել է ռազմապարերի «Պարք բանակաց» տեսապարուսույց

«Սարդարապատ» հուշահամալիրում դեկտեմբերի 25-ին կայանալու է ռազմապարերի «Պարք բանակաց» տեսապարուսույցի շնորհանդեսը։ Այն պատրաստվել է «Կարին» կրթամշակութային հասարակական կազմակերպության և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի համատեղ ջանքերով։ «Այն իր տեսակով…

Ստամբուլում Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցադրություն է բացվել

Ստամբուլում Սերգեյ Փարաջանովին նվիրված ցուցադրություն է բացվել

Ստամբուլում առաջին անգամ ցուցադրություն է բացվել՝ նվիրված մեծանուն հայ և խորհրդային ռեժիսոր, նկարիչ և սցենարիստ Սերգեյ Փարաջանովին: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն՝ հղում անելով թուրքական պարբերականին, ցուցահանդեսը կրում է «Փարաջանովը Սարգիսի հետ միասին» խորագիրը: Այն անցկացվում է Ստամբուլի…

Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմը» կներկայացվի «Ահեղ դատաստան» բեմադրությամբ օպերային թատրոնում

Ջուզեպե Վերդիի «Ռեքվիեմը» կներկայացվի «Ահեղ դատաստան» բեմադրությամբ օպերային թատրոնում

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Ջ.Վերդիի «Ռեքվիեմը» դեկտեմբերի 6-ին և 7-ին կներկայացվի իտալացի նշանավոր բեմադրիչ Պաոլո Միչիկեի մատուցմամբ՝ «Ահեղ դատաստան» բեմադրությամբ։ Այն ուղեկցվելու է Միքելանջելոյի «Սիքստինյան կապելլայի»…

Երևանի քաղաքապետը Հայֆիլմի լեգենդար կինոօպերատոր Լևոն Աթոյանցին պարգևատրել է ոսկե մեդալով

Երևանի քաղաքապետը Հայֆիլմի լեգենդար կինոօպերատոր Լևոն Աթոյանցին պարգևատրել է ոսկե մեդալով

Հայկական կինոարվեստի զարգացման և գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայֆիլմի լեգենդար կինոօպերատոր Լևոն Աթոյանցին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պարգևատրել է ոսկե մեդալով։ Հայֆիլմի վերածնունդ նախաձեռնության հիմնադիր, ռեժիսոր Հայկ Բաբայանը հանդիպել է Աթոյանցի հետ։ Նա պարգևատրման համար իր շնորհակալությունն…

ԱՄՆ կինոքննադատներն ընտրել են 2018թ-ի լավագույն ֆիլմը

ԱՄՆ կինոքննադատներն ընտրել են 2018թ-ի լավագույն ֆիլմը

ԱՄՆ Կինոքննադատների ազգային խորհուրդը հրապարակել է 2018թ-ի լավագույն ֆիլմի մասին որոշումը: Այդ մասին ասվում է կազմակերպության կայքում: Ըստ խորհրդի, տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել ամերիկյան կատակերգական «Կանաչ գիրքը» կենսագրական դրաման, որի ռեժիսորն է Փիթեր Ֆարելլին: «Սա ջերմ հայացք…

Դեկտեմբերի 1-ից բաց կլինի Հայաստանի ազգային պատկերասրահի ֆրանսահայ օֆորտիստ Է. Շահինի սրահը

Դեկտեմբերի 1-ից բաց կլինի Հայաստանի ազգային պատկերասրահի ֆրանսահայ օֆորտիստ Է. Շահինի սրահը

Դեկտեմբերի 1-ից Հայաստանի ազգային պատկերասրահի «Հայկական արվեստ. XX դար» մշտական ցուցադրությունը և ֆրանսահայ օֆորտիստ Է. Շահինի վերաբացված սրահը բաց կլինեն արվեստասերների համար: Նորացված մշտական ցուցադրությունը համալրվել է 19-րդ դարավերջի և 20-րդ դարի նշանավոր արվեստագետների գործերով և ընդգրկում…

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության շուրջ համախմբված երիտասարդները փորձում են վերականգնել «Հայֆիլմ» Կինոստուդիան

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության շուրջ համախմբված երիտասարդները փորձում են վերականգնել «Հայֆիլմ» Կինոստուդիան

93-ամյա «Հայֆիլմ» կինոստուդիայի անմխիթար վիճակը համախմբել է մի շարք երիտասարդների, ովքեր միավորվելով «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության շուրջ, պայքարում են կինոստուդիայի ապագա ճակատագրի համար: «Սկսեցինք համացանցից, եթե մենք դրանից դուրս անում ենք մեկ քայլ, համացանցը անում…

Իտալիայում առաջին անգամ կներկայացվի Արշիլ Գորկու հետահայաց ցուցադրություն

Իտալիայում առաջին անգամ կներկայացվի Արշիլ Գորկու հետահայաց ցուցադրություն

Վենետիկի բիենալե 2019թ-ի բացմանը մնացել է 6 ամսից էլ քիչ ժամանակ, ու արդեն շատ մասնակից երկրներն ընտրել են իրենց տաղավարներում ներկայացվելիք արվեստագետներին, նկարիչներին, ինչպես նաև ցուցադրության գլխավոր շոուի մանրամասները, որը ղեկավարում է Ռալֆ Ռուգոֆը։ Վենետիկի բիենալե 2019-ի շրջանակներում, որը կբացվի…

Մոսկվայում կբացվի «Մարտիրոս Սարյանից մինչև Վլադիմիր Մարտիրոսով» ցուցահանդեսը

Մոսկվայում կբացվի «Մարտիրոս Սարյանից մինչև Վլադիմիր Մարտիրոսով» ցուցահանդեսը

Մոսկվայի Բախրուշինի անվան Պետական կենտրոնական թատերական թանգարանում կբացվի «Մարտիրոս Սարյանից մինչև Վլադիմիր Մարտիրոսով» ցուցահանդեսը, որը Թատերարվեստի երկրորդ բիենալեի ծրագրի մաս է կազմում: Ցուցահանդեսը կբացվի նոյեմբերի 23-ինև կգործի մինչև 2019թ-ի հունվարի 6-ը: Ցուցահանդեսի նպատակն է հանրությանը…

Օպերային երգիչ Ադամ Բարրոն Գյումրիում հանդես կգա երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված համերգով

Օպերային երգիչ Ադամ Բարրոն Գյումրիում հանդես կգա երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված համերգով

Ֆրանսաբնակ ճանաչված օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) դեկտեմբերի 7-ին Գյումրիում հանդես կգա Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված համերգով: Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի հրավերով երգիչը ելույթ կունենա իր ծննդավայրի Սուրբ Աստվածածին (Յոթ Վերք) եկեղեցում:…

Մեկնարկում է «ԱրմմոնոPlus» թատերական փառատոնը

Մեկնարկում է «ԱրմմոնոPlus» թատերական փառատոնը

Այսօրվանից մինչև դեկտեմբերի 10-ը Երևանում կանցկացնի «ԱրմմոնոPlus» թատերական փառատոնը («Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է): Այն թվով երկրորդն է։ Ծրագրում ներառված են բազմատեսակ մոնոներկայացումներ` մոնոպար, մոնոդրամա, մոնոօպերա: «ԱրմմոնոPlus» թատերական…

Նոյեմբերի 21-ին տեղի կունենա «Բրիգ­գան» անսամբլի համերգը Երևանում

Նոյեմբերի 21-ին տեղի կունենա «Բրիգ­գան» անսամբլի համերգը Երևանում

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` «Բարոկկո երաժշտության օրերի» շրջանակում նոյեմբերի 21-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Բրիգգան» անսամբլի համերգը: Անսամբլը ներկայացնում է 17-18-րդ դարերի կամերային երաժշտությունը: «Բրիգգան»…

Մեկնարկել է «Կին» միջազգային կինոփառատոնը

Մեկնարկել է «Կին» միջազգային կինոփառատոնը

Նախօրեին մեկնարկել է «Կին» միջազգային 15-րդ կինոփառատոնը, կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը՝ Երևանում: Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, այս տարի կինոփառատոնը ստացել է ավելի քան 500 հայտ, որոնցից 52 ֆիլմ՝ 20 երկրից ընդգրկվել են փառատոնի մրցութային ծրագրում: Արդյունքում կազմվել է փոքրաթիվ,…