
Հասարակություն


Կարո Փայլանը Մեջլիսի ամբիոնից հայերենով շնորհավորել է Սուրբ ծնունդը
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Մեջլիսի ամբիոնից հայերենով շնորհավորել է Սուրբ ծնունդը․ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս»: Թվիթերի իր էջում ևս հայազգի պատգամավորը Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորական գրառում է կատարել, որում մասնավորապես ասված…

Շավարշ Քոչարյանը Կարագանդայի դեպքերի մասին․ «Չտրվել պոպուլիզմի և սադրանքների գայթակղությանը»
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով վերջին օրերին Ղազախստանի Կարագանդա քաղաքում ծավալվող իրադարձություններին, հայտարարել է, որ դեռևս հունվարի 3-ին Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ։ Նա նաև կոչ է արել չտրվել պոպուլիզմի և սադրանքների գայթակղությանը:…

Հունվարի 7-9 տեղումներ են սպասվում
Հանրապետության տարածքում հունվարի 6-ի գիշերը և 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ը կնվազի 4-5 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 6-ի…

Ծեծկռտուք Ղազախստանում՝ հայերի մասնակցությամբ
Ամանորի գիշերը ռեստորաններից մեկում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի մասնակիցներից երեքը, ըստ Ղազախստանի ոստիկանության տարածած հաղորդագրության, ազգությամբ հայեր են՝ Թորգոմ Մալխասյան, Սոխակ Մալխասյան, նրանք ձերբակալվել են և կասկածվում են ծանր հանցագործություն կատարելու մեջ, գործով անցնող Նարեկ Գուրուրյանը…

Շիրակի մարզի Աշոցք գյուղում 4 ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ 2019թ-ի հունվարի 8-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Շիրակի մարզում՝ 10։00-14։00 - Աշոցքի տարածաշրջանի Աշոցք գյուղի կենտրոնական…

«Անհրաժեշտ է, որ առնվազն վաղվանից սկսվի դպրոցների շենքերի նորմալ ջեռուցումը». Ա. Հարությունյան
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հորդորում է դպրոցների տնօրեններին և մյուս աշխատակիցներին ուշադիր լինել ջեռուցմանը: Այս մասին Հարությունյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․ «Դպրոցների հարգելի՛ տնօրեններ, տնտեսվարներ, տեխնիկական աշխատակիցներ, քանի որ հունվարի ութին…

Կյանքից հեռացել է «Դրոյի» գործով ցմահ դատապարտված Արմենակ Մնջոյանը
Կյանքից հեռացել է «Դրոյի» գործով ցմահ դատապարտված Արմենակ Մնջոյանը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը: «Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը մահացավ։ Ցավակցում ենք ընտանիքին և հարազատներին։ Այս մահը…

Կրակոցներ Արարատում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 5-ին, ժամը 23.50-ին Արարատ քաղաքի մի բնակչից հաղորդում է ստացվել, որ զենք են բարձրացրել իրենց վրա, կան վիրավորներ: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 23։30-ի սահմաններում…

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել Վարդգես Գասպարիի ահազանգի առնչությամբ
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել. «Անցած օրը մեր 80-ամյա հարևանի բնակարան են ներխուժել ագրեսիվ անձիք և դաժան ծեծի ենթարկել նրան և նրա տիկնոջը… Մեր բակում առկա իրավիճակի և խուլիգանությունների մասին ոստիկանությանը ես արդեն 3 ամիս բողոքում եմ, բայց…

«Աղբահանության հարցում լինելու են արմատական լուծումներ». Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեզ սպասվում է դժվար, աշխատանքով ծանրաբեռնված տարի։ Պետք է հաղթահարենք առկա դժվարությունները և քաղաքացուն վերադարձնենք երբեմնի հարմարավետ ու մաքուր քաղաքը։ Առաջին հերթին պետք է ազատագրել հետիոտնի համար նախատեսված…

«Ես գործունեությունս շարունակելու եմ Ազգային Ժողովում». Շիրակի մարզպետ
Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը դադարեցնելու է պաշտոնավարումը և վերցնելու է պատգամավորի մանդատը: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Հարգելի՛ շիրակցիներ, հաշվի առնելով մարզում վերջին ամիսներին իրականացրած արդյունավետ աշխատանքը և մեր քաղաքական…

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ այսօր՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների…

Արսեն Թորոսյանը հերթական ապատեղեկատվության մասին
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է տարածված հերթական ապատեղեկատվությանը սուր շնչառական վարակների տարածման մասին․ «Ամանորի տոնական օրերին առողջապահության նախարարության կողմից սահմանվել է օրական հսկողություն ինչպես ստացիոնար, այնպես էլ պոլիկլինիկական կազմակերպություններ…

Երևանի բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունները բաց են տոնական օրերին
Շտապօգնության ծառայությունն աշխատում է խիստ ծանրաբեռնված ռեժիմով: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հունվարի 4-ին, ժամը 12.47-ի դրությամբ Երևանում շտապօգնության կանչերի թիվը կազմել է 861 (օրական ծառայությունը միջինում սպասարկում է 800 կանչ): «Այս կապակցությամբ հիշեցնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի…

Հայաստանում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Այսօր ժամը 08։00-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Քեթիի ոլորաններում, Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած, Ապարան-Քուչակ, Լանջիկ-Մաստարա, Գյումրի-Վարդաբլուր-Աշոցք, Գորիս-Կապան և Մեղրի-Քաջարան ավտոճանապարհներին…

Ամանորին «Գառնի» և «Զվարթնոց» արգելոց-թանգարանները կաշխատեն
«Գառնի» և «Զվարթնոց» արգելոց-թանգարանները կաշխատեն նաև տոնական օրերին, հայտնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժինը: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ հանդիսացող…

Ըստ «Վեդոմոստիի» ընթերցողների՝ Փաշինյանը ճանաչվել է տարվա քաղաքական գործիչ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ռուսաստանյան «Վեդոմոստի» թերթի ընթերցողների քվեարկության արդյունքում ճանաչվել է 2018թ-ի «Տարվա քաղաքական գործիչ», հայտնում է թերթը: Տարվա քաղաքական գործչի մյուս թեկնածուներն են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ռուսաստանի Դաշնության…

Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Ապարանի, Ստեփանավանի, Սևանի, Եղվարդի, Աբովյանի, Գավառի, Մարտունու, Արարատի, Եղեգնաձորի, Վարդենիսի, Վայքի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Արտաշավանի ճանապարհահատվածում ձյուն է տեղում: Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով…

«Գազի գնի վերաբերյալ որոշում չկա»․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լավատեսորեն է տրամադրված Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի սակագնի հարցում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում՝ ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքները: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ-ին…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

«Մհեր Եղիազարյանը չի մահացել հացադուլի մեջ, դա սուտ է». Պետրոս Ղազարյան

Հայաստանում բացվեց Դինոզավրերի այգի «Դինոլենդ»

Պայթյունի հետևանքով Ռուսաստանում մահացել է Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը

Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանը կարտահանձնվի ՀՀ
