
Հասարակություն


Հայտնաբերվել են ռուսական՝ սպառողների առողջության համար վտանգավոր կաթնաշոռերը
«Ռոսկոնտրոլ»-ը՝ սպառողների միության փորձագիտական կենտրոնն հետազոտություն է անցկացրել կաթնաշոռի շուկայում։ «Լենտա․ռու»-ի փոխանցմամբ, ուսումնասիրվել են 9 տոկոս յուղայնություն ունեցող 7 ապրանքանիշի արտադրանք՝ «Միլավա» (Милава), «Օստանկինսկոե» (Останкинское)»,…

«Իրատես» թերթը գրում է, որ Իշխանությունների գործի ու խոսքի հակասություն կա
«Իրատես» թերթը գրում է. «Երբ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննան, իր հիմնադրամը բացելիս ելույթ ունեցավ և ասաց, որ «երկու ամիս ինձ դիտարկել են որպես Նիկոլի կին, դիմել աշխատանքի հարցով, սակայն կցանկանայի իմանաք, որ ես չեմ խառնվում նման գործերի, և ինձ հետ սուրճ խմելը ձեր հարցերը չի լուծելու»,…

Կիևում սակուրաներ են տնկվել ի հիշատակ Շառլ Ազնավուրի
Կիևի հայ համայնքի ակտիվիստներն Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնական զբոսայգիներից մեկում, որտեղ խաչքար է տեղադրված, սակուրաներ են տնկել ի հիշատակ մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի: Ծառատունկին մասնակցել են ՀԱԵ ուկրաինական թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի մշակույթի նախարարության կրոնների…

Huawei-ը կներկայացնի կրկնակի տեսախցիկով աշխարհում առաջին պլանշետը
Huawei ընկերությունը հոկտեմբերի 31-ին Պեկինում կներկայացնի իր նոր Honor Waterplay 8 պլանշետը, որը կլինի աշխարհում առաջինը կրկնակի տեսախցիկով: Այս մասին ստեղծողները գրել են իրենց Weibo-ի պաշտոնական էջում: Պլանշետը համալրված է 8 դյույմ անկյունագծով էկրանով, սակայն տեխնիկական այլ մանրամասներ առայժմ հայտնի…

ՀՀԿ-ում կարծում են, թե ԱԺ ընտրություններին իրենց մասնակցությունը 99,9 տոկոս որոշված է
ՀՀԿ-ում կարծում են, որ ԱԺ ընտրություններին իրենց մասնակցությունը 99,9 տոկոս որոշված է, մնում է վերջնական վերդիկտը դնեն: ՀՀԿ ԳՄ-ում, սակայն, այնքան էլ միանշանակ չէ մասնակցության հարցը: Դավիթ Հարությունյանը կարծում է. որ գուցե պետք է մասնակցել, սակայն ռիսկերը շատ են, Մուշեղ Լալայանը՝ պետք չէ մասնակցել,…

«Վարորդի ընկեր» ՀԿ հիմնադիր․ «Մոտ 100 տեսակի տուգանքներից միայն 16-ի վրա է ազդելու վարորդական իրավունքի բալային համակարգը»
«ՀՀ ոստիկանությունը նախատեսում է վարորդական իրավունքի վկայականի համար կիրառել բալային զսպող համակարգ: Այս թեմայի շուրջ «ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի հետ: Վերջինս ներկայացրել…

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ներսում, կարծես թե, ընդդիմություն է ձևավորվել
Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ներսում, կարծես թե, ընդդիմություն է ձևավորված, ովքեր իրենց անհամաձայնությունն են հայտնում այս կամ այն հարցերի շուրջ: Դա արտահայտվեց նաև երեկ, երբ Երևանի ավագանու արտահերթ նիստին, որի ժամանակ ընտրվեցին քաղաքապետի տեղակալներ, մոտ 10 հոգի բացակայում…

Ըստ տարածված տեղեկությունների՝ Հանրապետականը սենսացիոն ընտրացուցակ է կազմում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ տեղեկություններ են տարածվում, որ Հանրապետականը սենսացիոն ընտրացուցակ է կազմում, որտեղ ընդգրկվելու են քաղաքական կենսագրությամբ և հայացքներով ՀՀԿ-ի հետ անհամատեղելի գործիչներ, օրինակ՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Դավիթ Շահնազարյանը, որոնք…

Երևանում և 5 մարզում այսօր մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10։00-14։00 - Նոր-Նորքի 6-րդ զանգ.՝ Շոպրոնի 2-րդ նրբ. 6 շենքը, Նորքի…

Հոկտեմբերի 30-ին որոշ ժամանակով Դիլիջանի թունելը կփակվի
Դիլիջանի թունելում սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած հրդեհի պատճառած վնասի հետևանքներն ուսումնասիրելու և թունելի վերականգնման աշխատանքների վերաբերյալ անհրաժեշտ միջոցառումների իրականացման ժամանակացույցը ներկայացնելու նպատակով ստեղծված հանձնաժողովը հոկտեմբերի 30-ին թունելում կատարելու է համապատասխան ուսումնասիրություններ։…

Դիլիջանում 9 ժամ ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 30-ին ժամը 11.00-20:00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ բացառությամբ Կամոյի, Օրջոնոկիձեի և Վասիլև փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների…
Արդարադատության ակադեմիայում անցկացվել է քննարկում՝ նվիրված ընտրական հանցագործությունների որակմանը և քննության առանձնահատկություններին
Հոկտեմբերի 26-ին Արդարադատության ակադեմիայում անցկացվեց կլոր սեղան-քննարկում՝ «Ընտրական հանցագործությունների որակումը և քննության առանձնահատկությունները» թեմայով: Մասնակցում էին ՀՀ դատախազության, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ: Քննարկման…

Ջրագծի վթարի պատճառով զգալիորեն վնասվել է միջպետական ավտոճանապարհը
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ-6) ավտոճանապարհի 26,620-րդ կմ-ում հոկտեմբերի 28-ի երեկոյան տեղի ունեցած մայր ջրագծի վթարի պատճառով զգալի վնասվել է ճանապարհի հողային պաստառը, այդ թվում՝ պատվածքը, հարակից կամուրջը, քանդվել է ճանապարհին կից գտնվող հենապատը, ինչի հետևանքով միջպետական ճանապարհը…

Դավիթ Խաժակյան. «Երևանի քաղաքապետն ավելի շատ տեղակալ ունի, քան վարչապետը»
Երևանի ավագանու արտահերթ նիստում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ելույթում հայտարել է՝ հաստիքացուցակների չփոփոխումն օբյեկտիվ չէ։ «Կան հաստիքներ, որոնք այս պահին անհրաժեշտ է կրճատել»,- ասել է խմբակցության ղեկավար Խաժակյանը։ Նա ներկաներին կոչ արեց քաղաքապետի աշխատակազմը…

Սահմանախախտ աֆղանցին ձերբակալվել է հայ-թուրքական սահմանին
Հայաստանում ռուս սահմանապահները սահմանախախտ են ձերբակալել հայ-թուրքական սահմանին: Նա Աֆղանստանի քաղաքացի է: Սահմանախախտը, հավանաբար, կենսական լավ պայմանների որոնումներում 3 սահման է հատել մինչ Հայաստան հասնելը՝ նա հատել է Պակիստան-Աֆղանստան, Աֆղանստան-Իրան և Իրան-Թուրքիա սահմանները: Սահմանախախտին ձերբակալել…

Ծառուկյանը՝ իր «75 հատ օրինական զենքի» մասին. «Տղամարդը պիտի կրակի»
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ինքը 75 հատ օրինական զենք ունի, իսկ 9 հատն էլ նվիրել են: Նա ասել է, որ դրանցով որսի է գնում: «Կրակում եմ: Տղամարդը պիտի կրակի: Իմ բոլոր զենքերը ստուգված են, օրինական են, ցանկացած…

Իջևանի համայնքապետարանը հովանավորել է Փաշինյանի մասին «Իջևան մոլորակից իջած փրկիչը» գիրքը
Իջևանի համայնքապետարանը հովանավորել է գրող Լյուբիկ Չիբուխչյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին նվիրված «Իջևան մոլորակից իջած փրկիչը» գիրքը: Այս մասին համայնաքապետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակում է արվել, որը, սակայն, կարճ ժամանակ անց հեռացվել է: Չիբուխչյանը պնդում է, որ մոտ…

Հոգեբուժարանի տնօրենն ազատման դիմում է գրել
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Նարեկ Վանեսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին նա գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում: «Քիչ առաջ հանդիպել եմ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ անձնակազմի հետ խոսել վերջին մի քանի իրադարձություններից։…

Պաշտոնյաները 4 տարի առաջ զենքի սպառնալիքով խլել են գազալցակայանը գործարարից
ՀՀ քննչական կոմիտեն տվյալներ է ձեռք բերել՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության օպերլիազորի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու մասին, հայտնում է panarmenian-ն:…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

«10 օր արև, տաք, առանց տեղումների եղանակ։ Վայելեք»․ Գագիկ Սուրենյան

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

Բալային համակարգ. Մեկ տարվա ընթացքում երթևեկության կանոնների խախտումներ թույլ տալու և այդ միավորները սպառելու դեպքում 6 ամսով կկասեցվի անձի վարորդական իրավունքը

Աղվան Հովսեփյանի որդին նոր ընկերություն և անշարժ գույք է ձեռք բերել Չեխիայում

Հայաստանում բացվեց Դինոզավրերի այգի «Դինոլենդ»
