Աշխարհ
ԱՄՆ-ում «Ֆլորենս» փոթորկի հետևանքով կան զոհեր

ԱՄՆ-ում «Ֆլորենս» փոթորկի հետևանքով կան զոհեր

«Ֆլորենս» փոթորկի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 5-ի: Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնի տվյալներով, քամու արագությունը հասնում է 26,3 մ/վրկ: Հիշեցնենք, որ Ջորջիա, Վիրջինիա, Հյուսիսային Կարոլինա, Հարավային Կարոլինա, Մերիլենդ, ինչպես նաև մայրաքաղաք Վաշինգթոնն արդեն արտակարգ դրության…

ՌԴ-ն ապակայունացնում է իրավիճակը հետխորհրդային մի շարք երկրներում՝ այդ թվում ՀՀ-ում

ՌԴ-ն ապակայունացնում է իրավիճակը հետխորհրդային մի շարք երկրներում՝ այդ թվում ՀՀ-ում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Լիտվայում տեղակայված գերմանացի զինվորականների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ռուսաստանն ապակայունացնում է իրավիճակը հետխորհրդային մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, հայտնել է գերմանական Deutsche Welle-ն։ «Գրեթե բոլոր հետխորհրդային պետությունները, որոնք…

Հռոմում կկայանա Գեյշաների փառատոն

Հռոմում կկայանա Գեյշաների փառատոն

Գեյշաները հազվադեպ են լքում Ճապոնիան, սակայն որպես բացառություն նրանցից 4-ը որոշել են մասնակցել Հռոմում կայացած գեյշաների փառատոնին՝ արտասահմանցիներին ցուցադրելով իրենց վարպետությունը։ Գեյշա ճապոներենից թարգմանաբար նշանակում է արվեստի մարդ, քանի որ նրանց հիմնական աշխատանքը հյուրերին զվարճացնելն է՝ իրենց…

Ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպը

Ահաբեկիչները հրթիռակոծել են Հալեպը

Ահաբեկչական խմբավորման գրոհայինները հրթիռակոծել են Հալեպի Նիլ փողոցը։ Զոհվել է երեխա, Փոխանցում է Ռիա Նովոստի-ն։ «Նիլ փողոցի ծայրամասում պայթել է մի քանի հրթիռ: Զոհվել է երեխա։ 13 մարդ վիրավորել է»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Ահաբեկիչները մշտապես զինամթերք և աջակցություն են ստանում…

Ադրբեջանցի իրավապաշտպանին Ադրբեջանը մեղադրում է հայերի հետ ընթրելու մեջ

Ադրբեջանցի իրավապաշտպանին Ադրբեջանը մեղադրում է հայերի հետ ընթրելու մեջ

Վարշավայում սեպտեմբերի 10-ից մեկնարկել է ԵԱՀԿ-ի մարդու իրավունքների, օրենքի գերակայության ու ժողովրդավարության վերաբերյալ տարեկան համաժողովը, որին մասնակցում են բազմաթիվ պատվիրակություններ, ՀԿ ներկայացուցիչներ, փորձագետներ ու իրավապաշտպաններ։ Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, քննարկումներին…

Եվրախորհրդարանը կարգապահական վարույթ է սկսում Հունգարիայի դեմ

Եվրախորհրդարանը կարգապահական վարույթ է սկսում Հունգարիայի դեմ

Եվրախորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ որոշել է կարգապահական վարույթ սկսել Հունգարիայի դեմ՝ ժողովրդավարական արժեքներն ու օրենքի գերիշխանությունը սասանելու համար: Սա առաջին դեպքն է, երբ օրենսդիր մարմինը գործընթաց է սկսում Եվրամիության անդամ երկրի դեմ, ինչի արդյունքում վերջինը կարող է զրկվել…

Վլադիմիր Պուտինը պաշտոնական այց կկատարի Հայաստան և Ադրբեջան

Վլադիմիր Պուտինը պաշտոնական այց կկատարի Հայաստան և Ադրբեջան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այց կկատարի Հայաստանի Հանրապետություն: Ռուսաստանյան «Իզվեստիա» թերթի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա նշել է, որ այցի ժամկետները կհստակեցվեն: Նշենք նաև, որ սեպտեմբերի 25-ին նախատեսված…

Ալֆորվիլում մեկնարկել են «Ֆրանսիայում Արցախի օրերը»

Ալֆորվիլում մեկնարկել են «Ֆրանսիայում Արցախի օրերը»

Սեպտեմբերի 8-ին Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում մեկնարկել են միջոցառումները՝ «Ֆրանսիայում Արցախի օրեր» փառատոնի շրջանակներում, որոնք կշարունակվեն մինչ սեպտեմբերի 17-ը: Հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել են Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ՀՀ դեսպան Հասմիկ…

Վրաստանը մարիխուանա կարտադրի արտահանման նպատակով

Վրաստանը մարիխուանա կարտադրի արտահանման նպատակով

Վրաստանի կառավարությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով կթույլատրվի մարիխուանայի արտադրությունն արտահանման նպատակով՝ դեղագործական և դիմահարդարման նյութերի համար: Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչները ներկայացրել են պատգամավորներին օրինագծի աշխատանքային տարբերակը: Ըստ նախագծի, մարիխուանայի…

Կենտրոնական Չինաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Կենտրոնական Չինաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Չինաստանի կենտրոնական Շենսի նահանգում չորեքշաբթի երեկոյան տեղի է ունեցել 5,3 մագնիտուդով երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 19։06-ին Հանչժուն քաղաքի շրջանի Նինցյան գավառում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 11 կմ խորությամբ: Առայժմ տեղեկություններ չկան տուժածների և ավերածությունների…

Վանա լիճը վերածվում է ճահճի

Վանա լիճը վերածվում է ճահճի

Թուրքիայի Շրջակա միջավայրի պահպանության միության նախագահ Ալի Քալչըքը ահազանգել է Վանա լճի ճահճացման վտանգի մասին։ Թուրքական Gazeteduvar կայքի փոխանցմամբ՝ Ալի Քլչըքը շեշտել է, որ Վանա լիճ են լցվում առանց մշակման կոյուղաջրեր, ինչի պատճառով լճի մի շարք հատվածներում ուղղակի գարշահոտ է տարածվում։ Նա շեշտել…

Կարո Փայլանը դատապարտել է Հայաստան այցելած քաղաքապետի ազատազրկման որոշումը

Կարո Փայլանը դատապարտել է Հայաստան այցելած քաղաքապետի ազատազրկման որոշումը

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը գրառում կատարել Վանի նախկին քաղաքապետ Բեքիրի Քայայի նկատմամբ 8 տարի 9 ամիս ազատազրման որոշման հետ կապված։ Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել է․ «Իրավական պետությունից հեռացանք, սակայն իսլամական կանոններով պետություն էլ չենք։ Նույնիսկ ցեղային…

Նիկարագուայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Նիկարագուայում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Նիկարագուայի Մանագուա դեպարտամենտի տարածքում 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժը տեղի է ունեցել Մանագուա քաղաքից 73 կիլոմետր արևմտուտք։ Ցնցումները գրանցվել են չորեքշաբթի՝ UTC ժամանակով 06.29-ին։ Երկրաշարժի օջախը գտնվել է 101 կիլոմետր խորության վրա։ Զոհերի, ավերածությունների ու ցունամիի…

Անթալիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Անթալիայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի Անթալիայի նահանգի Քումլուջա շրջանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Բողազըջըի համալսարանի հետազոտական կենտրոնը երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 5,3 մագնիտուդ։ Հայտնի է, որ երկրաշարժի օջախը գտնվել է 13,8 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են նահանգի նույնանուն կենտրոն…

Հայաստան այցելած Վանի քաղաքապետը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման

Հայաստան այցելած Վանի քաղաքապետը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման

Թուրքական դատարանը Վանի նախկին քաղաքապետի և մի շարք քուրդ գործիչներ դատապարտել է 6-9 տարվա ազատազրկման։ Թուրքական Ahvalnews-ի փոխանցմամբ՝ Վանի նախկին քաղաքապետ Բեքիր Քայայի դատապաշտպանները պահանջել են արդարացնել իրենց պաշտպանյալին, սակայն դատարանը նրան 8 տարի և 9 ամիս ազատազրկան է դատապարտել։ Քանի որ…

Չիկագոյում Երևանյան պուրակ է բացվել

Չիկագոյում Երևանյան պուրակ է բացվել

Չիկագոյում Հայաստանի պատվավոր հյուպատոսության և Բիզնես Արմենիայի ներկայացուցիչ Պարույր Սարկիսյանի նախաձեռնությամբ, հայ համայնքի ու քաղաքային իշխանությունների աջակցությամբ Իլինոյիս նահանգի մայրաքաղաքում Երևանյան պուրակ է բացվել։ Պատվո հյուպատոս, Բիզնես Արմենիայի պատվավոր ներկայացուցիչ Օսկար Թաթոսյանը…

Արգենտինական Կորդովայում փողոցների ցուցանակները հայերեն են թարգմանվել

Արգենտինական Կորդովայում փողոցների ցուցանակները հայերեն են թարգմանվել

Արգենտինայի Կորդովա քաղաքի քաղաքապետարանը որոշել է, որ հայկական անվանումներով փողոցների ցուցանակները երկլեզու պետք է լինեն՝ իսպաներեն և հայերեն: Կորդովայի հրապարակներից մեկը կոչվում է Հայաստանի Հանրապետության, կան նաև Արմենիա, Զորավար Անդրանիկ փողոցներ։ Նախաձեռնության հեղինակը Կորդովայի քաղաքային խորհրդի…

Այսօր մեկնարկում են «Արևելք-2018» զորավարժությունները

Այսօր մեկնարկում են «Արևելք-2018» զորավարժությունները

Մոսկվան հայտնել է, որ «Արևելք-2018»-ն ամենախոշոր զորախաղերն են հետխորհրդային Ռուսաստանի պատմության ընթացքում: Այսօր մեկնարկած զորավարժություններին մասնակցում է մոտ 300 հազար զինծառայող: Այս զորավարժությունները տեղի են ունենում Ռուսաստանի և Արևմուտքի խիստ լարված հարաբերությունների պայմաններում:…

Իրանում ձերբակալվել են Շեքսպիրի կատակերգության բեմադրիչը և թատրոնի ղեկավարը

Իրանում ձերբակալվել են Շեքսպիրի կատակերգության բեմադրիչը և թատրոնի ղեկավարը

Իրանի իշխանությունները ձերբակալել են Ուիլյամ Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը» կատակերգության բեմադրիչ Մարյամ Քազեմիին և թատրոնի ղեկավար Սաիդ Ասադիին: Պատճառը ներկայացման թրեյլերն է, որում կանայք ու տղամարդիկ միասին պարում են: Իսլամական հանրապետության օրենքներով՝ երկու տարբեր սեռերի ներկայացուցիչներին…

Հարավային և Հյուսիսային Կարոլինայում արտակարգ դրություն է հայտարարված «Ֆլորենս» փոթորկի պատճառով

Հարավային և Հյուսիսային Կարոլինայում արտակարգ դրություն է հայտարարված «Ֆլորենս» փոթորկի պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արտակարգ դրություն է հայտարարել Հյուսիսային և Հարավային Կարոլինա նահանգներում, որոնց մոտենում է «Ֆլորենս» վտանգավոր փոթորիկը։ Արտակարգ դրության ռեժիմը նախատեսում է, որ դաշնային իշխանությունների բաժինը փոթորկի հետևանքների վերացման ծախսերի մեջ կկազմի մինչև 75 տոկոս:…