Լրահոս
ՀՀԿ-ն մտադիր չէ քարոզարշավին հանդիպել ժողովրդի հետ
ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասել է, թե դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ժողովրդի հետ հանդիպելն արդյունավետ ձևաչափ չի համարում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ըստ նրա, նախկին իշխող ուժը…
Facebook-ը վերականգնել է բոլոր հավելվածների աշխատանքը
Facebook ընկերությունը հայտարարել է իր բոլոր հավելվածների աշխատանքի վերականգնման մասին: «Խնդիրն ամբողջությամբ լուծված է, մենք 100 տոկսով վերադարձել ենք և հասանելի ենք բոլորին: Ներողություն ենք խնդրում անհարմարության համար»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ: Նոյեմբերի 20-ին խափանում…
Օտարերկրյա ՏՏ ձեռնարկությունները Հայաստանում հարկային արտոնություններ կստանան
ՀՀ կառավարությունն առաջարկում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով սահմանված հարկային արտոնությունները կիրառել նաև օտարերկրյա ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ձեռնարկությունների նկատմամբ: Համապատասխան նախագիծը ընդգրկված է կառավարության…
Հարկային արտոնություններ՝ Armenia Airways-ին
ՀՀ կառավարությունը մտադիր է Armenia Airways ավիաընկերության կողմից իրականացվող 6.67 մլրդ դրամի ներդրումային ծրագրի շրջանակում 2018թ-ի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել 3 տարով: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի…
Հայաստանին €23.2 մլն կհատկացվի կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման համար
Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև 23.2 մլն եվրոյի՝ «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման» դրամաշնորհային համաձայնագիր կստորագրվի: Համապատասխան որոշման նախագիծը տեղադրված է ՀՀ կառավարության նոյեմբերի 22-ի նիստի օրակարգում: Ծրագրի իրականացման…
Սիրիայում 3 ամսում 419 հայ ՀՀ անձնագիր է ստացել
2018թ-ի 3-րդ եռամսյակի ընթացքում Սիրիայում 419 հայի Հայաստանի Հանրապետության վավեր անձնագիր է տրվել: ՀՀ կառավարության նոյեմբերի 22-ի նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծերից մեկի համաձայն՝ Դամասկոսում տեղեկայված Սիրիայում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն անձնագրեր են տվել…
Մոտ $1 մլն կուղղվի Հայաստանում ներառական կրթությանը, աջակցության 5 կենտրոն կստեղծվի
ՀՀ Կառավարության` երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, իրականացնելու է «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» դրամաշնորհային ծրագիրը: Գործակալության կողմից ծախսերի…
Կարեն Գրիգորյանը նշանակվել է Եգիպտոսում ՀՀ դեսպան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում, Լիբիայի Արաբական Սոցիալիստական Ժողովրդական Մեծ Ջամահիրիայում, Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության…
Նիկոլ Փաշինյան․ Հայաստանում $500 մլն-ի ներդրում կարվի և մի քանի գործարան կկառուցվի
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզ իր աշխատանքային այցի ընթացքում համայնքապետների հետ հանդիպմանն ասել է, որ Հայաստանում $500 մլն-ի ներդրում անելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Փաշինյանի խոսքով` ներդրումը կուղղվի արտադրության ոլորտ. մասնավորապես` կկառուցվի մի քանի գործարան,…
Ամենա