Լրահոս
Ալեքսանյանների ընկերությունն արտոնություն է ստացել
Կառավարության որոշմամբ արտոնություններ է ստացել գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր հետ փոխկապակցված «Էյ Բի Սի Տեքստիլ» ընկերությունը: Կառավարության նիստին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ արտոնությունը վերաբերում է 10.6 մլրդ դրամի նոր խմբաքանակի ապրանքների ներկրման համար…
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը կքննի դատավոր Լուսինե Աբգարյանը
ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։ Դեկտեմբերի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանը կքննի Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի…
ՀՊՏՀ նախկին ռեկտորը դատի է տվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը դատի է տվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Հայրապետյանը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ամիսներ առաջ իր գիտական ատենախոսությունն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին հրամանը, ինչպես…
Դանիել Իոաննիսյանը նշանակվել է Հանրային խորհրդի անդամ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը նշանակել է Հանրային խորհրդի անդամ: Կառավարությունը դեկտեմբերի 12 նիստում նման որոշում է կայացրել: Որոշումը ներկայացրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
YouTube-ը այսուհետ կջնջի անուղղակի սպառնալիք և վիրավորանք պարունակող տեսանյութերը
YouTube տեսահոլդինգն իր բլոգի միջոցով հայտարարել է իր քաղաքականության նորամուծությունների մասին, որի համաձայն այժմ ծառայությունը կսկսի հեռացնել ոչ միայն ուղիղ, այլ նաև քողարկված կամ անուղղակի սպառնալիքներով տեսանյութերը: Խոսքը նաև այն բովանդակության մասին է, որը բռնության իմիտացիա է պարունակում մարդու…
Այսօր մեկնարկում է Ճապոնական ֆիլմերի 14-րդ փառատոնը
Ճապոնական ֆիլմերի 14-րդ փառատոնի շրջանակներում ժամանակակից կինոնկարներ կցուցադրվեն Երևանում, Սպիտակում, Գյումրիում, Էջմիածնում և Իջևանում: Փառատոնը կանցկացվի դեկտեմբերի 12-21-ը: Այս մասին հայտնում են Հայաստանում Ճապոնիայի դեսպանատնից։ «Այժմ Ճապոնիայում բուռն զարգացում է ապրում ֆիլմարտադրությունը,…
Մեկնարկում է Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը. Մաքսիմ Վենգերովի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի միջև ստորագրվել է հուշագիր
Դեկտեմբերի 14-ին մեկնարկում է Խաչատրյանի 7-րդ միջազգային փառատոնը։ Այն անցկացվում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ։ Փառատոնի մեկնարկի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ կրթության‚…
Դավիթ Տոնոյանը զինակոչիկներին հորդորում է մինչև տարեվերջ վերադառնալ արտերկրից և զինվորական հաշվառման կանգնել
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հորդորել է արտերկրում գտնվող զինակոչիկներին մինչև տարեվերջ վերադառնալ հայրենիք և կանգնել զինվորական հաշվառման, քանի որ 2019-ի դեկտեմբերի 31-ից հետո այլևս չի գործելու օրենսդրական այն իրավակարգավորումը, ըստ որի՝ զինվորագրվելու նպատակով Հայաստան վերադարձող երիտասարդները…
Բացահայտվել են պաշտոնական կեղծ փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու դեպքեր
Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է առևտրային կամ այլ ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն ուրիշ անձանց օգտին օգտագործելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու դեպքեր: Ձեռք…
Ամենա