Լրահոս
Այսօր կեսօրին ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Այսօր կեսօրին ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 21-22-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 23-25-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 21-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-5, իսկ Արցախում և Լոռիու, Տավուշում, Սյունիքում՝ 7-8 աստիճանով։…

Երևանում և 5 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևանում և 5 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-15։00 - Նուբարաշեն 4-րդ փողոցը, 11։00-17։00 - Գարեգին Նժդեհի…

Արցախի հերոս Սամվել Բաբայանը հարգանքի տուրք է մատուցել հայազգի մեծ բարերար Լևոն Հայրապետյանի հիշատակին

Արցախի հերոս Սամվել Բաբայանը հարգանքի տուրք է մատուցել հայազգի մեծ բարերար Լևոն Հայրապետյանի հիշատակին

Երեկ՝ հոկտեմբերի 18-ին հայ ազգի Մեծ բարերար Լևոն Հայրապետյանի հիշատակի օրն էր: Նա ծնվել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, մահացել է 2017թ-ին՝ 68 տարեկան հասակում: Արդեն 2-րդ տարին է, որ նրա ծննդավայրում մեծ շուքով նշվում է նրա մահվան տարելիցը: Ինչպես հայազգի պանծալի մյուս զավակների, այնպես էլ Մեծն…

Գյումրիում կառուցվող ավտոմաքսատունը մինչև տարեվերջ կբացվի

Գյումրիում կառուցվող ավտոմաքսատունը մինչև տարեվերջ կբացվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր այցելել է Գյումրի՝ ծանոթանալու ավտոմաքսատան շինաշխատանքների ընթացքին: Լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահի տեղակալ, Շուշանիկ Ներսիսյանն ասել է, որ այս տարվա ընթացքում կբացվի Գյումրիում կառուցող ավտոմաքսատունը: Նա նշեց, որ տարբեր գործոնների պատճառով՝ եղանակային, նախագծային,…

Ռուբեն Թոփչյանն ընտրվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի խորհրդի անդամ

Ռուբեն Թոփչյանն ընտրվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի խորհրդի անդամ

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանն ընտրվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) խորհրդի անդամ: ENQA խորհուրդը կառույցի գործադիր մարմինն է, որն իրականացնում է ասոցիացիայի կառավարումը և ընդհանուր վեհաժողովի որոշումների…

Երևանի 2801-ամյակի տոնակատարության շրջանակներում Նուբարաշեն համայնքում կգործի դաշտային խոհանոցը

Երևանի 2801-ամյակի տոնակատարության շրջանակներում Նուբարաշեն համայնքում կգործի դաշտային խոհանոցը

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ից - 16։00-ն, Երևանի 2801-ամյակի տոնակատարության շրջանակներում, Երևանի Նուբարաշեն համայնքի կենտրոնական այգու շրջակայքում (Նուբարաշենի 9-րդ փող.) կգործարկվի Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) դաշտային խոհանոցը, որտեղ ՀԿԽԸ և Գերմանական Կարմիր խաչի ԲՎՄ բարեկամության թիմը…

Գյումրիում տեղակայված Հյուսիսային մաքսատուն վարչությունն աշխատում է նաև շաբաթ և կիրակի

Գյումրիում տեղակայված Հյուսիսային մաքսատուն վարչությունն աշխատում է նաև շաբաթ և կիրակի

Գյումրիում տեղակայված Հյուսիսային մաքսատուն-վարչությունը աշխատում է նաև շաբաթ և կիրակի օրերին, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն: Ավտոներկրողները թեթև մարդատար ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային ձևակերպումները Գյումրիում շաբաթ և կիրակի օրերին կարող են իրականացնել ժամը՝ 09։00-18։00:

ԱԱԾ-ն նոր հաղորդագրություն է տարածել Հրայր Թովմասյանի գործով

ԱԱԾ-ն նոր հաղորդագրություն է տարածել Հրայր Թովմասյանի գործով

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոր հաղորդագրություն է տարածել Հրայր Թովմասյանի վերաբերյալ՝ իր լրումն նախորդ հաղորդագրության: «Հայտնում ենք, որ նյութերը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ ՍԴ նախագահի…

Շառլ Ազնավուրի որդին տիկնոջ հետ Հայաստան է տեղափոխվել

Շառլ Ազնավուրի որդին տիկնոջ հետ Հայաստան է տեղափոխվել

Լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլան, ընտանիքով բնակության է տեղափոխվել Հայաստան։ Այդ մասին հայտնել է ինքը` Նիկոլա Ազնավուրը լրագրողներին Գյումրիում կայացած «Ավրորա» միջոցառման ժամանակ, հայտնում է «Նովոստի-Արմենիան»։ Նա նաև անդրադարձել է Գյումրիի հատուկ մթնոլորտին՝…

Վրաստանում բազմաթիվ ստեր հորինելով՝ հայերին վերամկրտում են. Տեր Տաթև քահանա Մարուքյան

Վրաստանում բազմաթիվ ստեր հորինելով՝ հայերին վերամկրտում են. Տեր Տաթև քահանա Մարուքյան

ԱԵ Վիրահայոց թեմի Ախալքալաքի և մերձակա գյուղերի հայության հոգևոր հովիվ, այժմ Թբիլիսիում հոգևոր ծառայություններ մատուցող Տեր Տաթև քահանա Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մի բան պատմեմ... Այսօր մի կին եկավ զրուցելու, լացելով պատմեց, որ մեկ օր առաջ իր հայրիկին են թաղել: Հայրը և մայրը հայ…