Լրահոս
2019թ-ին Սևանից 170 մլն խմ կուղղվի ջրառին
ՀՀ կառավարությունը հունիսի 6-ի նիստում որոշել է 2019 թվականին ոռոգման շրջանում Սևանա լճից ջրառ իրականացնել: Չափաքանակը սահմանվել է մինչև 170 մլն խմ: Նախագծում նշվում է, որ ջուրն ուղղվելու է Արմավիրի, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մեղմելու համար:
Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ է ընկել
Քրեակատարողական հիմնարկում պահվող ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է՝ նա կոմայի մեջ է։ Գրիգորյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։ «Համարյա գիտակցության կորուստով իմ պաշտպանյալը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց։ Կտրուկ վատացավ…
56.3 մլն դրամ տրամադրվել է 9 ուսհաստատության և 1 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի նորոգմանը
ՀՀ առավարությունը հաստատել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2019թ-ի նախահաշիվը: 2019թ-ի ընթացքում նախատեսվում է 56.371 մլն դրամի շրջանակում…
Սոնա Հովհաննիսյանն ընտրվել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր
ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները և ռեկտոր նշանակել Սոնա Հովհաննիսյանին։ Նա արդեն յոթ ամիս է՝ Կոնսերվատորիայի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է: Հովհաննիսյանը դիմել է կառավարությանն՝…
Երգի պետական թատրոնի նախկին տնօրենը 41.7 մլն դրամ է յուրացրել
ՀՀ ոստիկանությունը բացահայտել է «Հայաստանի երգի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի ապօրինությունները.նա, ընդհանուր առմամբ, յուրացրել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 41.7 մլն դրամ: Պարզվել է, որ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը 1998-2019թթ-ին, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու միասնական…
2020թ-ից Հայաստանի մարզերում ընտանեկան բռնության զոհերի աջակցության կենտրոններ կգործեն
2020թ-ից ՀՀ բոլոր մարզերում ընտանեկան բռնության կանխարգելման և զոհերի աջակցության կենտրոններ կգործեն: Այդ մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ մարզպետարանների ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող ստորաբաժանումների ղեկավարների…
Կրթության նախարարը հերքել է Ապրիլյանի մասնակիցների ուսման վարձի զեղչը չեղարկելու լուրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Արայիկ Հարությունյան կառավարության հունիսի 6-ի նիստում հերքել է մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, թե Ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձավճարների զեղչերը չեղարկվել են: «Ըստ ընթակարգի, գործընթացը տեղի է ունեցել մարտ…
Հայ ըմբիշների հաջողությունները հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում
Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ: Մալխաս Ամոյանը (72 կգ) հռչակվել է Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, Հայկ Մելիքյանը (67 կգ) դարձել է արծաթե…
Այսօր դատարանը կքննի Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցը
Այսօր՝ ժամը 16:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ (Շենգավիթ նստավայր) դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից։…
Ամենա