
ե


Շավարշ Քոչարյանը Կարագանդայի դեպքերի մասին․ «Չտրվել պոպուլիզմի և սադրանքների գայթակղությանը»
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով վերջին օրերին Ղազախստանի Կարագանդա քաղաքում ծավալվող իրադարձություններին, հայտարարել է, որ դեռևս հունվարի 3-ին Ղազախստանում ՀՀ դեսպանությունը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ։ Նա նաև կոչ է արել չտրվել պոպուլիզմի և սադրանքների գայթակղությանը:…

«ԱՄՆ-ը Սիրիայից զորքը դուրս կբերի, այն ժամանակ, երբ քրդերի անձեռնմխելիության երաշխիք ստանա Թուրքիայից». Ջոն Բոլթոն
Կիրակի օրը Իսրայելում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է․ «Միացյալ Նահանգները Սիրիայից զորքը դուրս կբերի այն ժամանակ, երբ տարածաշրջանում ամերիկացիների դաշնակից քրդերի անձեռնմխելիության երաշխիք ստանա Թուրքիայից»: Բոլթոնն ընդգծել է նաև, որ Թուրքիայի…

Հունվարի 7-9 տեղումներ են սպասվում
Հանրապետության տարածքում հունվարի 6-ի գիշերը և 10-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-9-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 7-10-ը կնվազի 4-5 աստիճանով: Երևան քաղաքում հունվարի 6-ի…

Ծեծկռտուք Ղազախստանում՝ հայերի մասնակցությամբ
Ամանորի գիշերը ռեստորաններից մեկում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի մասնակիցներից երեքը, ըստ Ղազախստանի ոստիկանության տարածած հաղորդագրության, ազգությամբ հայեր են՝ Թորգոմ Մալխասյան, Սոխակ Մալխասյան, նրանք ձերբակալվել են և կասկածվում են ծանր հանցագործություն կատարելու մեջ, գործով անցնող Նարեկ Գուրուրյանը…

Ֆրանսիայում վերսկսվել են բողոքի ակցիաները
Ֆրանսիայի քաղաքներում, մասնավորապես, Թուլուզում, Լիոնում, Բորդոյում, Գրենոբոլում «դեղին ժիլետներ» կամ «դեղին բաճկոններ» անվանումը ստացած ցուցարարները երեկ վերսկսել են բողոքի ակցիաները։ Ոստիկանության տվյալներով՝ ցույցերին մասնակցել է 25 հազար մարդ։ Որոշ քաղաքներում ակցիաներն ավարտվել…

Բողոքի ցույցեր են իրականացվում Սերբիայի նախագահի դեմ
«Դադարեցրեք դավաճանությունը, պաշտպանեք Սահմանադրությունն ու այն վերադարձրեք ժողովրդին» պաստառներով այսօր Բելգրադում հազարավոր մարդիկ բողոքի երթի էին դուրս եկել։ Ցուցարարները Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչից պահանջել են դադարեցնել բռնությունները լրագրողների և ընդդիմադիր գործիչների դեմ։…

Շիրակի մարզի Աշոցք գյուղում 4 ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ 2019թ-ի հունվարի 8-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Շիրակի մարզում՝ 10։00-14։00 - Աշոցքի տարածաշրջանի Աշոցք գյուղի կենտրոնական…

«Մեքսիկան մտադիր չէ խառնվել Վենեսուելայի գործերին»․ Մեքսիկայի նախագահ
Մեքսիկայի իշխանությունները մտադիր են առաջնորդվել այլ պետությունների ներքին գործերին չխառնվելու և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքով։ Այս մասին հայտարարել է Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, գրում է ՏԱՍՍ-ը։ Մեքսիկան հրաժարվել է ստորագրել «Լիմայի խմբի»՝ Վենեսուելայի նախագահ…

«Անհրաժեշտ է, որ առնվազն վաղվանից սկսվի դպրոցների շենքերի նորմալ ջեռուցումը». Ա. Հարությունյան
ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հորդորում է դպրոցների տնօրեններին և մյուս աշխատակիցներին ուշադիր լինել ջեռուցմանը: Այս մասին Հարությունյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․ «Դպրոցների հարգելի՛ տնօրեններ, տնտեսվարներ, տեխնիկական աշխատակիցներ, քանի որ հունվարի ութին…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

Տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը կենտրոն է հիմնելու Հայաստանում

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

«Մայր Հայաստանի» բնորդուհին պատմում է, թե ինչպես «կանգնեց բարձունքին ու նայեց բոլորին»

ԵՊՀ․ «Ովքե՞ր կարող են օգտվել ուսման վարձի զեղչերից և ինչպե՞ս»

Լեզվի կոմիտեն հորդորակ է տարածել «Չ» ածանցով բայերի մասին
