Հայաստանի
Փետրվարի 19-ը բանաստեղծ Հ․ Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրն է
Հովհաննես Թումանյանի թանգարանը փետրվարի 19-ին՝ Թումանյանի ծննդյան ու Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ, կրկին բազմաթիվ ծրագրեր ու միջոցառումներ է պատրաստել իր այցելուների համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց թանգարանի փոխտնօրեն Անի Եղիազարյանը: Տեղեկությունը փոխանցում է panorama-ն։…
Հայաստանի անտառներին հիմնական վնասը հասցնում են ոչ թե գյուղացիները, այլ անազնիվ գործարարները. բնապահպան
Անտառահատմամբ չզբաղվելու համար մարդիկ պետք է աշխատանք ունենան: Այս մասին փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց բնապահպան Կարինե Դանիելյանը: Նրա խոսքով՝ անտառային տարածքների հարակից գյուղերի բնակիչները մեծամասամբ ստիպված են լինում անօրինական կերպով կտրել անտառների ծառերը՝ ձմռանը…
Պատանի հայ ձյուդոյիստները Եվրոպայի գավաթի խաղերն ավարտել են մեդալներով
Ձյուդոյի Հայաստանի պատանիների հավաքականը փետրվարի 10-11-ն Իտալիայում մասնակցել է Եվրոպայի գավաթի խաղարկության փուլին: ՀԱՕԿ-ից հայտնում են, որ ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ մեր թիմում հանդես են եկել՝ Յուրի Իսրայելյանը 50 կգ, Ստյոպա Դարբինյանը 55 կգ, Մամիկոն Ավետիսյանը 81 կգ: Յուրի Իսրայելյանը…
Բուլղարիայի Հանրապետության նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդ հուշահամալիր և Հայոց ցեղասպանության թանգարան
Պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին…
Փետրվարի 12-ին Երևանում և մի քանի մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին պլանային և վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Բաղրամյան պող. 3, 5, 6 շենքերը, Զարուբյան փ. 1-7 սեփական տները,…
Բրազիլական արտադրության «Սեարա Ալիմենտոս» ընկերության թռչնամսի ներմուծումը Հայաստան արգելվել է
Փետրվարի 8-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներկրվող «Սեարա Ալիմենտոս» ընկերության արտադրության 7 տոննա թռչնամսի ներմուծումը: Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում, որպես բարձր ռիսկայնություն…
Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի կունենա ԶԼՄ-ների միջև շախմատի չորրորդ մրցաշարը
Փետրվարի 10-ին, ժամը 11:00-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի կունենա 4-րդ շախմատի մրցաշարը լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև` ՎՏԲ-Հայաստան Բանկի հովանավորությամբ և Հայաստանի Շախմատի ակադեմիայի և Sil Maaza ընկերության աջակցությամբ: Մրցաշարի կազմակերպիչն է Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան:…
Սերժ Սարգսյանը Սերգեյ Մանասարյանին դեսպան է նշանակել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Սերգեյ Մանասարյանը համատեղության կարգով նշանակվել է Թաիլանդի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Այս տեղեկությունը փոխանցում է 168.am-ը։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության…
Հայաստանի ռուսական ռազմակայանի զորափորձարաններում ընթանում են անօդաչուների վարժանքները
Հայաստանի ռուսական ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հաշվարկները «Կամխուդ» և «Ալագյազ» զորափորձարաններում հատուկ տակտիկական վարժանքների շրջանակներում յուրացնում են բարդ պայմաններում պայմանական հակառակորդի կրակային դիրքերի և ռազմական օբյեկտների լուսանկարումն ու տեսանկարահանումը:…
Ամենա