ե
Գյումրիում բացվել է Քըրք Քըրքորյանի արձանը
Գյումրիի Աբովյան փողոցում բացվել է Հայաստանի ազգային հերոս, բարերար Քըրք Քըրքորյանի հուշարձանը: Նշենք, որ Գյումրիի ավագանին բարերարի արձանը տեղադրելու որոշումը կայացրել էր դեռևս 2013թ․-ի դեկտեմբերին: Հիշեցնենք նաև, որ Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամի միջոցներով մեծ թվով՝ շուրջ 3000 բնակարաններ…
Կարո Փայլանը ընտրություններում հաղթանակ է տարել
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կողմից Դիարբեքիրում առաջադրված Կարո Փայլանը հաղթանակ է տարել։ Դիարբեքիրում Կարո Փայլանի կուսակցությունը հավաքել է 65 տոկոս ձայն։ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացումը»՝ 21, իսկ…
Սաուդյան Արաբիայում հանվել է կանանց մեքենա վարելու արգելքը
Սաուդյան Արաբիայում կանանց կթույլատրվի մեքենա վարել: Փոփոխության մասին հայտարարվել էր նախորդ տարվա սեպտեմբերին, և Սաուդյան Արաբիան մեքենա վարելու առաջին լիցենզիան տրամադրել է այս ամսվա սկզբին: Այս երկիրն աշխարհում միակ էր, որտեղ կանայք իրավունք չունեին մեքենա վարել, և տղամարդիկ ստիպված էին վարձել անձնական…
Եղանակը Հայաստանում
Հունիսի 24-25-ը Հանրապետության հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ԱԻՆ հիդրոմետ ծառայության փոխանցմամբ՝…
ԵԿՄ-ն պետք է գլխավորի ոչ թե մեկ անձ, այլ ազատամարտիկների խորհուրդը. Ռուստամ Գասպարյան
«Սև հովազ» հասարակական կազմակերպության նախագահ Ռուստամ Գասպարյանը լրագրողի հետ զրույցում նշել է․ «Երկրապահ կամավորականների միությունը (ԵԿՄ) պետք է գլխավորի ոչ թե մեկ անձ, այլ ազատամարտիկների խորհուրդը», - փոխանցում է news.am-ը։ «ԵԿՄ վարչությունն այս պահին որոշում է արտահերթ…
«Գյումրի-Գարեջուր» ընկերությունում խախտումներ են հայտնաբերվել. Պետությանը չի վճարվել մոտ 360 մլն դրամ հարկ
Պետական եկամուտների կոմիտեի իրականացրած գործողությունների շրջանակում պարզվել է, որ «Գյումրի-Գարեջուր» ընկերությունը պետական բյուջե չի վճարել մոտ 360 մլն դրամի հարկ, որից մոտ 210 միլիոն դրամը` ակցիզային հարկ, և ավելի քան 150 մլն դրամը` շահութահարկ: Այս մասին հայտնում է ՊԵԿ տեղեկատվության…
Ֆրեզնոյում օգոստոսի 31-ին կբացվի Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը
Ֆրեզնոյում կբացվի Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը: Տուն-թանգարանի պաշտոնական բացումը նախատեսված է օգոստոսի 31-ին՝ Սարոյանի ծննդյան 110-րդ տարեդարձի օրը: Ավանդական տուն-թանգարան լինելուց բացի՝ այստեղ կամփոփվի ամերիկահայ հայտնի գրողի ստեղծագործությունների և լուսանկարների թվայնացված մեծագույն արխիվը:
Աշխարհահռչակ սոպրանո Լիաննա Հարությունյանն առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Հայաստանում
«Երևանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հունիսի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան ղեկավարությամբ, ելույթ է ունենալու աշխարհահռչակ սոպրանո Լիաննա Հարությունյանը։…
Երևանում և մի քանի մարզերում լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 - Համո Սահյան փ. 26-102 սեփական տները, Վ.Փափազյան փողոցի…
Ամենա