ե

Մետրոն դադարեցրեց աշխատանքը

Մետրոն դադարեցրեց աշխատանքը

«Քայլ արա» շարժման մասնակիցները փակեցին Հանրապետության մետրոն։ Փակել են նաև Գործարանային մետրոն։ Իրավիճակից ելնելով՝ Մետրոն դադարեցրեց աշխատանքը։ Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունը հրահանգեց փակել մետրոյի բոլոր կայարանները:

ԿԲ-ն վերահսկում է իրավիճակը և ունի բավարար գործիքակազմ

ԿԲ-ն վերահսկում է իրավիճակը և ունի բավարար գործիքակազմ

ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ սահմանադրության և «ՀՀ ԿԲ մասին» օրենքի համաձայն՝ անկախ ապաքաղաքական, պրոֆեսիոնալ մարմին է, որն ունի երկու հիմնական գերնպատակ՝ գների կայունությունը և ֆինանսական կայունությունը: Այս կապակցությամբ ցանկանում ենք հայտնել լրատվամիջոցներին և հանրությանը, որ Հայաստանի Հանրապետության…

Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը երեկ մեկնել են Մոսկվա

Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը երեկ մեկնել են Մոսկվա

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ Մոսկվա են մեկնել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Նրանք Ռուսաստանի իշխանությունների հետ քննարկելու են Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները և փորձելու են լուծել ապագա իշխանության հարցը»:

Փակ է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը

Փակ է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը

Այս պահին փակ է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը: Ճանապարհի փակման պատճառով չեն կարողանում տեղաշարժվել «Սպայկա» ընկերության մի քանի բեռնատարներ, որոնց վարորդները ցուցարարներին խնդրում են գոնե իրենց համար բացել ճանապարհը, որպեսզի բեռնատարների մեջ գտնվող բերքը չփչանա: Սակայն ցուցարարները մերժել…

Այս պահին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթ է ընթանում Արշակունյաց պողոտայով

Այս պահին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթ է ընթանում Արշակունյաց պողոտայով

Ելք խմբակցության ղեկավար, Իմ քայլը նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթ է մեկնարկել Արշակունյաց-Գարեգին Նժդեհ խաչմերուկից և շարժվում է Արշակունյաց պողոտայով։ Նշենք, որ փակ են բազմաթիվ փողոցներ։ Մետրոպոլիտենը փակ է, ներսում կանգնած ոստիկանները մուտքի մոտ կանգնած քաղաքացիներին ոչ…

ԵՄ-ն Հայաստանում բոլոր կողմերին առճակատումից խուսափելու կոչ է արել

ԵՄ-ն Հայաստանում բոլոր կողմերին առճակատումից խուսափելու կոչ է արել

Եվրոպական միությունը կոչ է արել Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացներում ներգրավված բոլոր կողմերին՝ այդ թվում նաև իրավապահ մարմիններին ու ցույցերի մասնակիցներին, խուսափել առճակատումից: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության տարածած հայտարարությունում: «Եվրոպական միությունը…

Փաստաբանները նախարարությունների մուտքերը փակել են մեքենաներով

Փաստաբանները նախարարությունների մուտքերը փակել են մեքենաներով

Այսօր առավոտյան ցուցարարները նորից սկսել են խաղաղ անհնազանդության գործողությունները: Մի քանի փաստաբաններ մեքենաներով փակել էին կառավարության նոր մասնաշենքի՝ նախարարությունների մուտքերը: Նրանք պնդում են, որ մեքենաներով մուտքեր փակելը օրենքի խախտում չէ: Այնուհետև ոստիկանների գործողություններից հետո, փաստաբաններն…

Ցուցարարները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ, այդ թվում՝ օդանավակայան տանող ճանապարհը (տեսանյութ)

Ցուցարարները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ, այդ թվում՝ օդանավակայան տանող ճանապարհը (տեսանյութ)

Այսօր վաղ առավոտից ժամը 08։00-ից սկսած ցուցարարները փորձում են փակել Երևանի Մաշտոց-Թումանյան, Մաշտոց-Ամիրյան խաչմերուկները։ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում մի կին նստեց փողոցի մեջտեղում՝ փակելով ճանապարհը, ոստիկանները շրջապատեցին նրան, վիճաբանություն սկսվեց քաղաքացիների և ոստիկանների միջև։ Նկատենք, որ Մաշտոցի…

Չարենցավանցիները վաղ առավոտից փակել են ճանապարհները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չարենցավանցիները վաղ առավոտից փակել են ճանապարհները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վաղ առավոտից մեծ թվով մեքենաներ են հավաքվել Աղվերանի խաչմերուկում։ Կոտայքի մարզի մի շարք քաղաքների բնակիչներ փակել են ճանապարհները։ Մենք տեղեկացանք նաև, որ Երևան տանող մյուս բոլոր մուտքերը ևս փակ են։ Ոստիկանական ուժեր դեռևս չկան, միայն քիչ առաջ քաղաքից 3 ոստիկան մոտեցավ, բայց դեռևս գործողություններ…

7 օրից խորհրդարանը կրկին վարչապետ է ընտրելու։

7 օրից խորհրդարանը կրկին վարչապետ է ընտրելու։

Ըստ Սահմանադրության՝ 7 օրից խորհրդարանը կրկին վարչապետ է ընտրելու։ Նիկոլ Փաշինյանն այս անգամ կարող է առաջադրվել, եթե ունենա ԱԺ մեկ երրորդի կողմից ներկայացված առաջարկ։ Բայց Հանրապետականը նույնպես կարող է թեկնածու առաջադրել։ Երկրորդ փուլում վարչապետ ընտրվելու համար եւս անհրաժեշտ է 53 ձայն։ Եթե երկրորդ…