քրեական
Քրեական ենթամշակույթ կրող անձինք են բերման ենթարկվել
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները հայտնաբերել ու տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել քրեական ենթամշակույթ կրող անձանց։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։…
Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը ենթակա է կարճման. Փաստաբան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին վերաբերող քրեական գործով օրինականությունը պահպանելու դեպքում այն ենթակա է անհապաղ կարճման։ Այս մասին ասել է փաստաբան Ամրամ Մակինյանը։ Գրում է «Փաստինֆո»-ն։ Հունվարի 14-ին ավարտվել է քրեական գործի նյութերին ծանոթանալու համար կողմերին տրված ժամկետը։ Ըստ սկզբնաղբյուրի՝…
Արման Մկրտումյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա հարձակման գործով Մկրտումյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը։ Այս մասին ասել է Մկրտումյանի առանձնատան վրա հարձակման գործով մեղադրյալ Հովհաննես Ռիժենկոյի պաշտպան Արման Արզումանյանը։…
«Պաշտոնապես դիմելու եմ Գլխավոր դատախազին և ՔԿ-ի ղեկավարին». Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղը պատրաստվում եմ պաշտոնապես դիմել ՀՀ Գլխավոր դատախազին, Քննչական կոմիտեի ղեկավարին՝ անվստահություն հայտնելով Կոմիտեի Նոր Նորքի բաժանմունքին ու քննվող քրեական գործը այլ ինստանցիա տեղափոխելու պահանջով։ Ես առավել…
Բացահայտվել է թմրամիջոցներ և թմրամիջոց պատրաստելու համար նախատեսված պռեկուրսոր ապօրինի ձեռք բերելու և պահելու դեպք
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է նաև առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման համար, թմրամիջոցներ և թմրամիջոց պատրաստելու համար նախատեսված «քացախաթթվի անհիդրիդ»…
Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է կոռուպցիոն բնույթի հանցագործության դեպք
ՊԵԿ քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը, առանց համապատասխան թույլտվության զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ` բնակելի տների կառուցապատմամբ և վաճառքով, ստանալով…
«Մարի Իզմիրլյանի անվան մանկատնից» յուրացում կատարելու մեջ մեղադրվող տնօրենը դատապարտվել է 5,6 տարվա պայմանական ազատազրկման
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ից առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու գործով դատական ակտ է հրապարակվել: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից: Հիշեցնենք, որ մանկատնից յուրացում…
Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ պետական գույքն օտարվել է շուկայական արժեքից երեք անգամ ցածր գնով
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է պետական սեփականություն հանդիսացած, Երևան քաղաքի Կ. Ուլնեցու փողոցի 68 շենքի թիվ 1 հասցեում գտնվող 70 քմ մակերեսով նկուղի և 20.4 քմ մակերեսով հողամասի…
ՀՔԾ. Սերժ Սարգսյանի գործը դատարան ուղարկելու բավարար ապացույցներ կան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրգործով ձեռք բերված ապացույցները բավարար են մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար: Այս մասին ասել է Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ գործի նյութերը ծանոթության համար տրամադրվել են…
Ամենա