հայ

Ավելի քան 2000 քաղաքացի է հերթագրված ՌԴ-ից ՀՀ վերադառնալու համար․ ՌԴ-ում ՀՀ դեսպան

Ավելի քան 2000 քաղաքացի է հերթագրված ՌԴ-ից ՀՀ վերադառնալու համար․ ՌԴ-ում ՀՀ դեսպան

Ապրիլին Ռուսաստանից մոտ 1500 մարդ է վերադարձել Հայաստան 7 չվերթով, սակայն ավելի քան 2000 ՀՀ քաղաքացի շարունակում է մնալ հերթագրված։ Այդ մասին դեսպանության ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ «Հերթագրվածները ազգականների/հարազատների մոտ կամ դեսպանության կողմից տրամադրված…

Ֆրանսիան հանձնառու է պաշտպանել զոհերի հիշատակը և պայքարել ժխտողականության դեմ․ Ֆրանսիայի նախագահ

Ֆրանսիան հանձնառու է պաշտպանել զոհերի հիշատակը և պայքարել ժխտողականության դեմ․ Ֆրանսիայի նախագահ

Ապրիլի 24-ին Ֆրանսիան հիշում է Կոստանդնուպոլսի 600 հայ մտավորականի սպանդը, որը սկիզբ դրեց ցեղասպանությանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ուղղած նամակում գրել է Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը։ Նրա խոսքով՝ Ֆրանսիան առավել քան երբևէ հանձնառու է պաշտպանելու զոհերի հիշատակը, պայքարելու ժխտողականության…

Ապրիլի 24-ը հիշում ենք ու չենք մոռանա երբեք․ Գարիկ Մարտիրոսյան

Ապրիլի 24-ը հիշում ենք ու չենք մոռանա երբեք․ Գարիկ Մարտիրոսյան

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի խոսք է ուղղել հեռուստահաղորդավար, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը։ «Ապրիլի 24-ին մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Հիշում ենք ու չենք մոռանա երբեք»,- գրել է Մարտիրոսյանն ինստագրամյան իր էջում։

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուկրաինայի ՆԳ նախարար

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուկրաինայի ՆԳ նախարար

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը թվիթերյան իր միկրոբլոգում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է, ցավի և ողբի օր 1915-1924թթ․ զոհված միլիոնավոր մարդկանց համար․․․ողբերգության 105-րդ տարելիցն է․․․ Ողբերգության, որն աշխարհն…

Իմ հայ եղբայրներ, կիսում եմ Ցեղասպանության ցավը․ Ջեմալ փաշայի թոռ

Իմ հայ եղբայրներ, կիսում եմ Ցեղասպանության ցավը․ Ջեմալ փաշայի թոռ

Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ Փաշայի թոռը՝ լրագրող Հասան Ջեմալը իր թվիթերյան միկրոբլոգում հաղորդագրություն է հրապարակել ցեղասպանության թեմայով։ «Իմ հայ եղբայրներ, կիսում եմ ապրիլի 24-ի Ցեղասպանության ցավը»,- գրել է նա։ Հասան Ջեմալը մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն ընդունել…

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ «Ռուսաստանի Ջավախքյան սփյուռք»-ը կրկին դիմում է Վրաստանի նախագահին և խորհրդարանին ճանաչման և դատապարտման կոչով

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ «Ռուսաստանի Ջավախքյան սփյուռք»-ը կրկին դիմում է Վրաստանի նախագահին և խորհրդարանին ճանաչման և դատապարտման կոչով

Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ «Ռուսաստանի Ջավախքյան սփյուռք» հասարակական կազմակերպությունը կրկին դիմում է Վրաստանի նախագահին և խորհրդարանին ճանաչման և դատապարտման կոչով։ «Ապրիլի 24-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Օսմանյան կայսրությունում՝ առաջին մեծամաշտաբ հանցագործության՝…

Մեկուկես միլիոն մեր սրբադասված նահատակներն ավելի են ուժեղացրել ապրելու, հզորանալու մեր կամքը․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ

Մեկուկես միլիոն մեր սրբադասված նահատակներն ավելի են ուժեղացրել ապրելու, հզորանալու մեր կամքը․ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 105-րդ տարելիցի կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Վարչապետ Փաշինյանը Ծիծեռնակաբերդի բարձունքից հանդես…

Թուրքիայի Մարդու իրավունքների միությունը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և փոխհատուցում վճարել

Թուրքիայի Մարդու իրավունքների միությունը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և փոխհատուցում վճարել

Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) ռասիզմի և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ հայտարարությամբ է հանդես եկել՝ պահանջելով ճանաչել այն ու փոխհատուցում վճարել, տեղեկացնում է Ermenihaber-ը։ «Ապրիլի 24-ը հայերի, ասորիների և անատոլիացի հույների…

SMS-ով ուղարկված անունները կարտացոլվեն Ծիծեռնակաբերդի պատերին

SMS-ով ուղարկված անունները կարտացոլվեն Ծիծեռնակաբերդի պատերին

Ապրիլի 24-ին առավոտյան 8-ից սկսած յուրաքանչյուրը կարող է իր և իր հարազատների անուններով հաղորդագրություններ ուղարկել 1915 կարճ համարին՝ ապահովելով յուրաքանչյուրիս խորհրդանշական մասնակցությունը Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման միասնական արարողությանը: Արտերկրից պետք է ուղարկել 0037433191500…

«Մենք կարողացանք հաղթել մահին, մենք վերապրեցինք և վերածնվեցինք»․ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հայոց Ցեղասպանության 105-ամյակի առթիվ

«Մենք կարողացանք հաղթել մահին, մենք վերապրեցինք և վերածնվեցինք»․ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Հայոց Ցեղասպանության 105-ամյակի առթիվ

Արմեն Սարգսյանը Հայոց Ցեղասպանության 105-ամյակի առթիվ ուղերձ է հղել, այն ներկայացնում ենք ստորեւ. «Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Այս տարի Հայոց Ցեղասպանության զոհերի տարելիցն անցնում է համավարակի պարտադրած արարողակարգով: Սակայն մեր հարգանքի տուրքը մեր սուրբ նահատակների…