
ե


Ռուսաստանից Հայաստան միայն Մոսկվա-Երևան թռիչքները կիրականացվեն
Մարտի 23-ից Ռուսաստանից Հայաստան հնարավոր կլինի հասնել միայն Մոսկվայից։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։ Մարտի 23-ից Ռուսաստանը ժամանակավորապես սահմանափակում է ավիափոխադրումները ՌԴ տարածքից արտերկիր։ Բացառություն կկազմեն միայն Մոսկվայից իրականացվող թռիչքները դեպի…

Վրաստանում արգելել են մուտքն ու ելքը Մառնեուլի և Բոլնիսի շրջաններ
Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում կարանտինի խիստ միջոցներ են ձեռնարկվում։ Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ ելքն ու մուտքն այդ շրջաններ արգելվում է, քանի որ այնտեղ կորոնավիրուսի ներքին տարածում է սկսվում։ Մառնեուլի և Բոլնիսի շրջան ռազմատեխնիկա է մտնում, ինչպես նաև վրաններով և հատուկ տեխնիկայով…

ԶԼՄ-ների նկատմամբ գործող սահմանափակումները կարող են չեղարկվել․ Տիգրան Ավինյան
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգան Ավինյանը Հանրային հեռուստաընկերությանը եթերում հայտարարել է, որ արտակարգ դրության շրջանակում ԶԼՄ-ների հանդեպ գործող սահմանափակումներն առաջիկայում կարող են չեղարկվել, հավելելով, որ չի կարծում, թե անվստահություն կա պարետատան հայտնած տեղեկատվության նկատմամբ։ Նա նշել է, որ արտակարգ…

Գերմանական հիվանդանոցները պատրաստ են ընդունել Ֆրանսիայից կորոնավիրուսով վարակված հիվանդներին
Գերմանիայի հարավ-արևմուտքում գտնվող Բադեն-Վյուրթեմբերգ քաղաքի հիվանդանոցները կընդունեն կորոնավիրուսով վարակված հիվանդներին Ֆրանսիայի արևելյան շրջանից, որտեղ պայքարում են վարակի աճի դեմ: Այս մասին գրում է The Independent-ը։ Պետդեպարտամենտի առողջապահության նախարարությունը հաստատել է տեղեկությունը, որ…

Հունաստանում քահանան ձերբակալվել է՝ կորոնավիրուսային բռնկման պայմաններում զանգվածային պատարագ անելու համար
Շաբաթ օրը Հունաստանում ձերբակալվել է ուղղափառ քահանա՝ կորոնավիրուսի բռնկման պայմաններում եկեղեցում զանգվածային պատարագ անելուց հետո։ Այս մասին գրում է Euronews-ը։ Մետրոպոլիտ Սերաֆիմ քահանան պատարագ էր արել ուրբաթ երեկոյան՝ ապրիլի 19-ին ուղղափառ Զատկի տոնակատարություններից առաջ։ Քահանան շաբաթ օրը ոստիկանության…

Այս պահի դրությամբ կա կորոնավիրուսով վարակվածության 194
Մարտի 23-ի, ժամը 10:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 194 դեպք, որոնցից 2-ն` առողջացած: Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում` մնացե'ք տանը, սահմանափակե'ք շփումները, հետևե'ք անձնական հիգիենային, հաճախակի լվացե'ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ,…

Ի՞նչ իրավունքներ ունեն աշխատողներն արտակարգ դրության պայմաններում․ Կառավարություն
Կառավարությունը պարզաբանումներ է ներկայացրել արտակարգ դրության պայմաններում աշխատողների իրավունքների վերաբերյալ։ Մարտի 16-ից ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը մի շարք հարցեր է առաջացրել տվյալ իրավիճակում աշխատանքային օրենսդրության առկա կարգավորումների, ինչպես նաև Սոցապ նախարարության կողմից բացերի…

Տիգրան Ավինյանը մթերայիններին կոչ է արել հատուկ ժամեր սահմանել տարեցների համար
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում կոչ է արել մթերայիններին հատուկ ժամ սահմանել տարեցների համար, հավելելով, որ տարեցները կորոնավիրուսի ամենախոցելի խուբն են համարվում։ Նա նշել է, որ, հավանաբար, դա կլինի առավոտյան ժամը 10-12-ը։ Պարետը մյուս քաղաքացիներին կոչ է արել…

Հայ-վրացական անցակետերից կաշխատի միայն Սադախլոն
Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական կազմակերպչական խորհուրդը որոշում է կայացրել, որ քաղաքացիների համար (խոսքը չի վերաբերում բեռնափոխադրումներին) վրաց-հայկական անցակետերից կաշխատի միայն Սադախլոյի անցակետը։ Այդ մասին նշվում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի էջում։ Սադախլոյի…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը կենտրոն է հիմնելու Հայաստանում

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

«10 օր արև, տաք, առանց տեղումների եղանակ։ Վայելեք»․ Գագիկ Սուրենյան

ԱԶՆԱՎՈՒՐԸ Ազնավուրի մասին

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

Հայաստանի ընդարձակման հակիրճ պատմությունը
