վա
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է ընտրվել Ռուբեն Վարդազարյանը
Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 18-ին գումարել է հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էին նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական և քաղաքացիական մասնագիտացման դատավորների թափուր տեղերի համալրման նպատակով Բարձրագույն դատական խորհրդին դիմած դատավորների տեղափոխման,…
Բակո Սահակյանը ազատել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարին
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հաստատել է Կառավարության որոշում, համաձայն որի՝ Սերգեյ Գրիգորյանն ազատվել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Բակո Սահակյանը հաստատել է Կառավարության մեկ այլ որոշում, համաձայն որի՝ Գեղամ Բեգլարյանը նշանակվել է Ասկերանի շրջանի…
Նոր նշանակումներ են կատարվել Զինված ուժերում
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Օնիկ Գասպարյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ: Այս մասին տեղեկանում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։ Նախագահի հրամանագրերի համաձայն՝ Ստեփան Գալստյանը նշանակվել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ: Անդրանիկ Մակարյանը նշանակվել…
Մանվել Գրիգորյանի վագրը տեղափոխվեց Կենդանաբանական այգի (տեսանյութ)
Հանրապետական խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի ամառանոցում պահվող վագրը տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգի: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մասնագետներն այսօր այցելեցին կենդանիներին: Հիմնադրամի մասնագետները կենդանիների…
Սա Երրորդ Հանրապետության պատմության մեջ ամենամեծամասշտաբ կոռուպցիոն գործն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Այսօր կառավարության արտահերթ նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Նախօրեին ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը և նրան պատկանող տարածքներում խուզարկություններ են տեղի ունեցել և առանց որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու, ուզում եմ արձանագրել, որ գործ ունենք Երրորդ Հանրապետության…
Facebook-ը կդադարեցնի անչափահասներին զենքի աքսեսուարների գովազդի ցուցադրումը
Facebook-ի ղեկավարությունը մտադիր է արգելք սահմանել անչափահաս օգտատերերին զենքի տարբեր աքսեսուարների գովազդի ցուցադրման վրա, որը կապված է ամերիկյան դպրոցներում հաճախակիացած հրաձգությունների դեպքերի հետ։ այս մասին հայտնում է The Verge-ը: Սոցցանցի պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ Facebook-ում…
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածում գտնվող ինը օբյեկտի ուղղությամբ
Իսրայելի ռազմաօդային ուժերը երկուշաբթի օրը հարվածել են Գազայի հատվածում պաղեստինյան զինյալների 9 օբյեկտի ուղղությամբ՝ ի պատասխան այրվող փուչիկների արձակման, որոնք հրդեհներ են առաջացնում հրեական պետության սահմանային շրջաններում։ Այս մասին հայտնում է բանակային մամուլի ծառայությունը։ Փոխանցում է «ՌԻԱ…
Գվատեմալայում տեղի է ունեցել երկրաշարժ
Գվատեմալայում տեղի է ունեցել 5,6 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS): Ցնցումները գրանցվել են երկուշաբթի UTC-ի ժամանակով 02.32-ին: Երկրաշարժի էպիկենտրենը տեղակայված է Գուանագասապա բնակավայրից 5 կմ հարավ-արեւմուտք: Օջախը գտնվում է մոտ 99 կմ խորությամբ: Հնարավոր…
Դատարանի որոշմամբ Մանվել Գրիգորյանը կմնա անազատության մեջ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ավան և Նոր Նորքի նստավայրում մերժեց Մանվել Գրիգորյանի փաստաբանների բողոքը։ Մանվել Գրիգորյանը կմնա անազատության մեջ։ Նշենք, որ Գրիգորյանի փաստաբանները բողոքարկել էին Մանվել Գրիգորյանի ձերբակալման որոշումը։ Փաստաբան Հրանտ Անանյանի խոսքով, ԱԺ պատգամավորին քրեադատակավարական…
Ամենա