Ա
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է կատարել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտաշես Նիկոյանն ազատվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ է նշանակվել Նարեկ Գրիգորյանը: Անդրեյ Ղուկասյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնում: Արա Գաբրիելյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի…
ԱԱԾ-ն հայտնաբերել է մոտ 200 կգ ոսկի, որի 50 կգ-ը պատկանել է Մանվել Գրիգորյանին
«Ժամանակ» թերթը գրում է. «Տարբեր տեղեկություններ են ստացվում ԱԱԾ հատուկ գործողությունների արդյունքում նախկին պաշտոնյաներին պատկանող բնակարաններից և տարածքներից ոսկու ձուլակտորների հայտնաբերման մասին: Խոսքը մոտ 200 կգ ոսկու մասին է, որից միայն 50 կգ-ը պատկանել է Մանվել Գրիգորյանին:…
Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Բրյուսել՝ մասնակցելու Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովին
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի հուլիսի 11-12-ին Բրյուսելում տեղի ունենալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովին: Փաշինյանի մասնակցությունը այդ միջոցառմանը կարևոր է այնքանով, որ Հայաստանը չնայած ՀԱՊԿ անդամ երկիր է, բայց ՆԱՏՕ-ն դիտարկում է որպես գործընկեր…
Վաղը Արմեն Սարգսյանի 65-ամյակն է
«Ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան տարեդարձն է՝ լրանում է նրա 65 տարին: Սարգսյանը մտադիր է իր ծննդյան տոնը նշել Մեծ Բրիտանիայում, ինչպես ինքն է սիրում ասել՝ հարազատների և ընկերների նեղ շրջապատում: Նախագահի մտերմագույն ընկերները Մեծ Բրիտանիայում…
Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառման միջոցով․ «Երեկ երեկոյան դիմում եմ ներկայացրել Արարատ Միրզոյանին` աշխատանքային լիազորություններս դադարեցնելու համար», - գրել է նա։
Առաքել Մովսիսյանն ազատ է արձակվել
ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը, ով երեկ տեղափոխվել էր Ազգային անվտանգության ծառայություն, երեկ երեկոյան ազատ է արձակվել: Երեկ նա մասնակցել է համագյուղացիներից մեկի հոգեհանգստին: Այս մասին հայտնեց Այգեկի գյուղապետ Վարուժան Աբրահամյանը: Փոխանցում է Tert.am-ը։ «Երեկ գյուղում պանիխիդա կար,…
Մնացականյանը այսօր Մինսկում կմասնակցի Արևելյան գործընկերության հանդիպմանը
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր Մինսկում մասնակցելու է Եվրամիության Արևելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը: ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրում…
Ադրբեջանը ձեռք է բերել ամերիկյան Bell 412 ուղղաթիռներ
Ադրբեջանը ձեռք է բերել ամերիկյան արտադրության Bell 412 ուղղաթիռներ, որոնք հունիսի 26-ին մասնակցելու են Բաքվում կայանալիք զորահանդեսին: Այս մասին հայտնում է «Ինտերֆակս» լրատվական գործակալությունը։ Նշենք, որ Bell 412-ը բազմանպատակային ուղղաթիռ է, օգտագործվում է ինչպես քաղաքացիական, այնպես…
Թուրքիան լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանում ներկրվող ամերիկյան ապրանքների համար
Թուրքական կառավարությունը որոշել է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ամերիկյան 22 անուն ապրանքների համար: Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը: «ԱՄՆ-ի կողմից ներկրման համար սահմանված մաքսատուրքերի պատճառով Թուրքիայի վրա լրացուցիչ բեռը կկազմի մոտ 260…
Ամենա