Ա
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը ճնշում է աշխատակիցներին և պահանջում հեռու մնալ հանրահավաքներից
«Ժողովուրդ» թերթից տեղեկանում ենք. «Չնայած Հայաստանում իշխանափոխությունը փաստացի տեղի է ունեցել, սակայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը որոշել է չնահանջել ու ճնշել իր ենթականերին: Պատճառն այն է, որ այս օրերին նախարարության աշխատողների…
Ձյուդոյիստ Ֆերդինանտ Կարապետյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն
Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամ Ֆերդինանտ Կարապետյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: Մեծահասակների հավաքականի անդամ, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը, Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտում, հաղթելով ադրբեջանցի ձյուդոիստ Հիդայաթ Հեյդարովին, դարձավ ձյուդոյի 2018թ․-ի…
Ուշադրություն բոլոր վարորդներին
Տեղեկացնում ենք, որ 2018 թվականի ապրիլի 28-ից Երևան քաղաքի Արամի և Բուզանդի փողոցները միացնող՝ «Վերնիսաժ»-ին հարակից (Խանջյան փողոցին զուգահեռ) ճանապարհահատվածում և Խանջյան-Բուզանդ, Խանջյան-Արամ խաչմերուկներում երթևեկությունը կկազմակերպվի կից ներկայացված սխեմայի համաձայն:
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Այս մասին հայտնում է Աժ մամուլի ծառայությունը։ Նրանք անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, ՀՀ վարչապետի առաջիկա ընտրությանը: Արա Բաբլոյանը նշել է, որ Հայաստանը կաևորում…
Կայացել է Արմեն Սարգսյանի և Հայաստանում եվրոպական երկրների դեսպանների հանդիպումը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի, Չեխիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Շվեյցարիայի դեսպաններին և Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։ Հանրապետության նախագահը մեծապես կարևորել է Եվրոպական երկրների և ԵՄ հետ հարաբերությունների…
Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ ապրիլի 27-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Այս մասին հայտնում է Ազատություն-ը։ Սարգսյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին տեղեկացրել է Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների մասին և շնորհակալություն հայտնել Գլխավոր…
ԱՄՆ-ի Կոնգրեսում հավանություն են տվել Իրանի դեմ պատժամիջոցներ նախատեսող օրինագծին
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ապրիլի 26-ին միաձայն հավանություն է տվել այն օրինագծին, որը պատժամիջոցների սահմանում է նախատեսում իրանցի պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երկրում մարդու իրավունքների խախտման պատճառով: Այս մասին ասված է օրենսդիր մարմնի ստորին պալատի արտաքին գործերի կոմիտեի տարածած հայտարարության…
Ջինա Հասփելը նշանակվել է ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնում
Ջինա Հասփելը ստանձնել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավարի պաշտոնը: Այս պաշտոնում Հասփելը կփոխարինի Մայք Պոմպեոյին, որի թեկնածությունը նախօրեին ԱՄՆ Սենատի կողմից հաստատվել է երկրի պետքարտուղարի պաշտոնում: Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել ԿՀՎ նախկին տնօրեն Մայք Պոմպեոյին…
Կայացան Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղերը
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» ոչ-ոքի խաղաց Մադրիդի «Ատլետիկոյի» հետ: «Արսենալ»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ Լակազետը, Մադրիդի «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստներից՝ Անտուան Գրիզմանը։ Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը…
Ամենա