Նիկոլ
Ազգային Ժողոում ընթանում է վարչապետի ընտրությունը (տեսանյութ)
Ազգային ժողովը այսօր կրկին վարչապետ է ընտրելու
Հայաստանի վարչապետի ընտրության հարցը կքննարկվի այսօր ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում։ Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ընդդիմադիր…
«Ուղիղ եթերները կոտրեցին կեղծ լուրեր տարածելու հնարավորությունը»․ Սամվել Մարտիրոսյան
Մայիսի 7-ին լրագրողների հետ զրույցում տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խոսեց վերջին իրադարձությունների մասին, նշելով, որ սոցիալական ցանցերը շատ լուրջ ազդեցություն ունեցան ներքաղաքական վերջին իրադարձությունների վրա՝ ինֆորմացիայի աղբյուր հանդիսանալով նաև արտասահմանյան լրատվամիջոցների…
«Ամբողջ աշխարհը հայերին է նայում՝ իբրև դրական օրինակի». Սերժ Թանկյանը Հայաստանում է (տեսանյութ)
Սերժ Թանկյանը Հայաստանում է։ Ռոք երաժիշտը Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ հասավ Հանրապետության հրապարակ: Ճանապարհի մեծ մասը նրանք ստիպված եղան անցնել ոտքով։ Մարդկանց բազմությունը փակել էր օդանավակայանից քաղաքի կենտրոն տանող ճանապարհը: «Կներեք, որ ֆիզիկապես ուշացա այս գեղեցիկ հեղափոխությունից, բայց…
Արմեն Սարգսյանի ուղերձը․ «Պահը բեկումնային է և պատասխանատու Հայաստանի ապագայի համար»
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը: «Սիրելի հայրենակիցներ, Վաղը Ազգային ժողովում տեղի է ունենալու Հայաստանի վարչապետի ընտրության երկրորդ փուլը: Պահը բեկումնային է և պատասխանատու Հայաստանի ապագայի համար: Բոլորս՝ առաջին հերթին քաղաքական պատասխանատուները, ինչպես նաև մեր ողջ ժողովուրդը Հայաստանում,…
Նիկոլը վաղը հայտարարեց ոչ աշխատանքային օր
Այսօր Հանրապետության հրապարակում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Լրացել է վարչապետի ընտրությունների երկրորդ փուլի թեկնածուների առաջադրման ժամկետը, և այս պահի դրությամբ առաջադրված է մեկ թեկնածու, ում դուք եք առաջադրել: Վաղը 12:00-ին ԱԺ-ում սկսվում է վարչապետի ընտրությունը: Ես ուզում…
«Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսը անհրաժեշտ է գործով իրականացնել». Թևան Պողոսյան
Մայիսի 7-ին նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը հանդիպում է ունեցել լրագրողների հետ, որի ընթացքում հայտնել է, որ այժմ Հայաստանի համար ամենակարևորը ներդրումներ ներգրավելն է: Փոխանցում է news.am-ը։ Նա շնորհավորելով, որ գործընթացներն առանց ցնցումների ու արյունահեղության են ընթացել, հույս հայտնեց, որ այսուհետ…
«Հայաստանում մենաշնորհներ չեն լինելու». Նիկոլ Փաշինյան
«Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում, այսօր՝ մայիսի 7-ին դուրս գալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակից լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր ընտրվելուց հետո Հայաստանում մենաշնորհներ չեն լինելու: Այս տեղեկությունը փոխանցում է news.am-ը։…
«Սերժ Թանկյանը մայիսի 7-ին, ժամը 20։05 կժամանի Երևան». Փաշինյան
Վարչապետի թեկնածու, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․ «Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը մայիսի 7-ին, ժամը 20։05 կժամանի Երևան»։ «Պատրաստվենք դիմավորման հզոր արարողության», ֊ գրել է Փաշինյանը։
Ամենա