Բյուրական
Բյուրականի աստղադիտարանը կազմակերպում է մրցույթ գրքի և գիտության սիրահարների համար
Փետրվարի 19-ը՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր։ Այդ օրվա կապակցությամբ ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանը կազմակերպում է մրցույթ գրքի և գիտության սիրահարների համար։ Հաղթողը կստանա մի գիրք, որտեղ զետեղված են Վիկտոր Համբարձումյանի…
Բյուրականի աստղադիտարանը ներկայացրել է մթնոլորտի լուսային աղտոտվածության պատճառը
Մթնոլորտի լուսային աղտոտվածության պատճառը արհեստական, ոչ ճիշտ կերպով ուղղորդված (սովորաբար բացօթյա) լուսավորությունն է: Այս մասին տեղեկանում ենք Բյուրականի աստղադիտարանի ֆեյսբուքյան էջից։ - Հետզհետե աճող քաղաքային լուսավորությունն ունի տարբեր բացասական հետևանքներ: Այն աղավաղում է աստղային պատկերը գիշերային…
Բյուրականի աստղադիտարանը գիտական լրագրության ոլորտի լրագրողների համար հայտարարում է հերթական մրցույթը
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, լինելով Հայաստանում գիտական լրագրության նախաձեռնողը, գիտական (աստղագիտական) լրագրության ոլորտի լրագրողների համար հայտարարում է հերթական մրցույթը։ Այս մասին հայտնում են Բյուրականի աստղադիտարանի հանրային կապերի բաժնից։ Մրցույթի նպատակն է նպաստել…
Աստղադիտարանի աշխատակիցներ․ Չարաշահումների մասին բարձրաձայնելու պատճառով ազատվել ենք աշխատանքից
Բյուրականի աստղադիտարանի 6 աշխատակիցներ աշխատանքից ազատվել են, իրենց պնդմամբ, աստղադիտարանում տեղի ունեցած չարաշահումների մասին բարձրաձայնելու պատճառով։ Աշխատանքից ազատված Մկրտիչ Գևորգյանն ու Արթուր Հակոբյանը պատմել են աստղադիտարանի նախկին և ներկա տնօրինության կատարած չարաշահումների մասին։ Նշենք, որ…
Նոյեմբերի 11-ին ականատես կլինենք երկնային երևույթի․ Մերկուրին կանցնի Արեգակի սկավառակի վրայով
Նոյեմբերի 11-ին մենք ականատես կլինենք երկնային երևույթի՝ Մերկուրին կանցնի Արեգակի սկավառակի վրայով։ Այս երևույթը դիտվում է այն ժամանակ, երբ Մերկուրին գտնվում է Երկիր-Արեգակ գծի վրա։ Այն տեղաշարժվում է Արեգակի սկավառի վրայով, և մեզ տեսանելի է լինում Մերկուրիի մուգ պատկերը Արեգակի վառ ֆոնին: Նոյեմբերի…
Բյուրականի աստղադիտարանում անց է կացվել Մարատ Առաքելյանի 90-ամյակին նվիրված միջազգային կոնֆերանս
ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում սեպտեմբերի 9-10-ն անցկացվել է «Ակտիվ գալակտիկաներ և քվազարներ» խորագրով միջազգային կոնֆերանս նվիրված Մարատ Առաքելյանի 90-ամյակին: Կոնֆերանսին մասնակցել են 22 գիտնականներ 6 երկրից՝ Հայաստան, Վրաստան, Թուրքիա,Իտալիա, Ֆինլանդիա, Ղազախստան։…
Բյուրականի աստղադիտարանում ամառային դպրոց է բացվել
Այսօր ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում տեղի է ունեցել «Տիեզերական հետազոտությունների և տեխնոլոգիաների տարածաշրջանային ամառային դպրոց»-ի բացման պաշտոնական արարողությունը։ Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ դպրոցը կշարունակվի մինչև սեպտեմբերի 6-ը։ Այն նպատակ…
Բյուրականի աստղադիտարանում կանցկացվի «Ակտիվ գալակտիկաներ և քվազարներ» խորագրով միջազգային կոնֆերանս՝ նվիրված Մ. Առաքելյանի 90-ամյակին
Սեպտեմբերի 9-10 ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում կանցկացվի «Ակտիվ գալակտիկաներ և քվազարներ» խորագրով միջազգային կոնֆերանս՝ նվիրված Մ. Առաքելյանի 90-ամյակին։ Կոնֆերանսի շրջանակներում կքննարկվեն հետևյալ թեմաները․ Ակտիվ գալակտիկաներ՝ հայտնաբերման և ուսումնասիրության…
«Ստեփան Գիշյան» հիմնադրամն աշակերտների համար գիտճամբար է անցկացրել աստղադիտարանում
Բյուրականի 6-րդ գիտճամբարը աստղադիտարանի և «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի 2018թ-ին համատեղ մեկնարկած ծրագրերից մեկն է միայն: Գիտճամբարի մասնակիցները Հայաստանի տարբեր դպրոցներից ժամանած երեխաներն են: Աստղադիտարանը 2018թ-ին «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի կողմից…
Ամենա