գերի

Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ Բաքուն Երևանին գերիների փոխանակում է առաջարկել (տեսանյութ)

Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ Բաքուն Երևանին գերիների փոխանակում է առաջարկել (տեսանյութ)

Բաքուն Երևանին առաջարկել է փոխանակել երկու կողմում գտնվող գերիներին և ձերբակալված անձանց՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Երևանը առայժմ չի արձագանքել առաջարկին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով իր քաջատեղյակ աղբյուրը: Գործակալությունը նշում է,…

Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Մակեդոնիային

Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Մակեդոնիային

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմն Ազգերի լիգայի 4-րդ տուրում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մակեդոնիայի հավաքականի նկատմամբ: Առաջին գնդակի հեղինակը Մարկոս Պիզելլին էր: Երկրորդ խաղակեսում գոլի հեղինակ դարձավ հավաքական վերադարձած Յուրա Մովսիսյանը: Հանդիպման ավարտից 10 րոպե առաջ, տուգանային հարվածով երրորդ…

Հայաստանի հավաքականի հայտացուցակը՝ Մակեդոնիայի դեմ խաղում

Հայաստանի հավաքականի հայտացուցակը՝ Մակեդոնիայի դեմ խաղում

Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի չորրորդ տուրում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականին: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է այսօրվա խաղի հայտացուցակը,…

Շվեդ մրցավարները կսպասարկեն Հայաստան-Մակեդոնիա խաղը

Շվեդ մրցավարները կսպասարկեն Հայաստան-Մակեդոնիա խաղը

Ֆուտբոլի Ազգերի լիգայի 4-րդ տուրի Հայաստան-Մակեդոնիա հանդիպումը կսպասարկեն շվեդ մրցավարները: Հանդիպումը կսպասարկի 41-ամյա Մարտին Ստրյոմբերգսոնը, ում կօգնեն Դանիել Գուստավսոնն ու Յոակիմ Ամրի Նիլսոնը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն Ազգերի լիգայի 4-րդ տուրում կմրցի Մակեդոնիայի հավաքականի հետ. խաղը կկայանա…

Հայաստանի օրինակը ցույց տվեց, թե ինչ մեծ ներուժ ունի երիտասարդությունը

Հայաստանի օրինակը ցույց տվեց, թե ինչ մեծ ներուժ ունի երիտասարդությունը

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում դարձյալ անդրադարձել է Հայաստանում Թավշյա հեղափոխությանը և դրանում հայ երիտասարդության առանցքային դերակատարությանը: «2018 թվականին Հայաստանի երիտասարդությունը երկրում…

Նիգերիայում հարյուրից ավելի մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով

Նիգերիայում հարյուրից ավելի մարդ է զոհվել հեղեղումների հետևանքով

Նիգերիայում վերջին օրերին հարյուրից ավելի մարդ Է զոհվել հեղեղումների հետևանքով: Տեղատարափներից հետո ափերից դուրս են եկել երկրի երկու խոշորագույն գետերը՝ Նիգերը և Բենուեն: Ամենից շատ տուժել են գյուղական շրջանները, որտեղ վարարումների հետևանքով ողողվել են պարենային մշակաբույսերի ցանքատարածությունները,…

Մոգերինին՝ Փաշինյանին. Պատրաստ ենք օժանդակել ՀՀ-ին արմատական բարեփոխումների ճանապարհին

Մոգերինին՝ Փաշինյանին. Պատրաստ ենք օժանդակել ՀՀ-ին արմատական բարեփոխումների ճանապարհին

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ ԵՄ-ն պատրաստ է օժանդակել ՀՀ-ին արմատական բարեփոխումների ճանապարհին: «Դուք կարող եք մեզ վրա հենվել Ձեր նախաձեռնած արմատական…

ԵՄ-ն կաջակցի Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին. Մոգերինին՝ Զոհրաբյանին (տեսանյութ)

ԵՄ-ն կաջակցի Հայաստանում ընթացող բարեփոխումների գործընթացին. Մոգերինին՝ Զոհրաբյանին (տեսանյութ)

Հայաստանը կարևորում է Եվրամիության հետ ձևավորված սերտ գործընկերային համագործակցությունը և վերահաստատում այն առավել ամրապնդելու՝ Հայաստանի հանձնառությունը, ինչն ամրագրված է կառավարության ծրագրում: Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այս մասին ասել է այսօր ԵՄ արտաքին…

Նիգերիայի բանակն ազատել է «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման մոտ պահվող 1000 պատանդի

Նիգերիայի բանակն ազատել է «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման մոտ պահվող 1000 պատանդի

Նիգերիայի բանակն ազատ է արձակել «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման կողմից պատանդ պահվող շուրջ հազար մարդու։ Հայտնում է «Կորիսպոնդենտ»-ը։ Հատուկ գործողության արդյունքում գերությունից ազատվել են երկրի Բորնո նահանգի Բամա շրջանի մի քանի գյուղերի բնակիչներ, նրանց թվում՝ կանայք, երեխաներ,…

ՀՀ նախագահը խորհրդակցություններ է անցկացնում ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ

ՀՀ նախագահը խորհրդակցություններ է անցկացնում ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդակցություններ է անցկացնում Ազգային Ժողովում ներկայացված պատգամավորական խմբակցությունների ղեկավարների հետ: Հանդիպումների նպատակն է երկրում ստեղծված իրավիճակը քննարկել և լուծումներ գտնել, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ մայիսի 2-ի երեկոյան հայտնի…