հայերեն

Հուշարձանագետ․ «Վրաց վանքերի և եկեղեցիների հայ ճարտարապետների հայերեն գրությունները քերել և վերացրել են»

Հուշարձանագետ․ «Վրաց վանքերի և եկեղեցիների հայ ճարտարապետների հայերեն գրությունները քերել և վերացրել են»

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ահազանգում է․ վրաց վանքերի և եկեղեցիների հայ ճարտարապետների պատերի հայերեն գրությունները քերել և վերացրել են։ «ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՐՇՈՒՄ ԵՆ ՎՐԱՑ ՎԱՆՔԵՐ ԿԱՌՈՒՑԱԾ ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԻՑ. ՔԱՐԹԼՈՍ ԵՂԲԱՅՐ ԻՆՉՈ՞Ի Է ԱՅԴՊԵՍ... Ա. Է դարում Ավան-Հռիփսիմեատիպ հորինվածքով…

Լեզվի կոմիտեն հորդորում է խուսափել հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից

Լեզվի կոմիտեն հորդորում է խուսափել հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից

Լեզվի կոմիտեն ներկայացնում է օտարաբանությունների և դրանց հայերեն համարժեքների նոր թողարկումը՝ նշելով, որ ցանկում ընդգրկված բառերը սովորական կդառնան ավելի ու ավելի շատ գործածվելու շնորհիվ: Կոմիտեն հորդորում է խոսելիս ու գրելիս նկատի ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները. ափդեյթ - թարմացում…

Հորդորակ հայերեն համարժեքների մասին

Հորդորակ հայերեն համարժեքների մասին

Լեզվի կոմիտեն հորդորակ է հրապարակել՝ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին։ «Ներկայացնում ենք օտարաբանությունների և դրանց հայերեն համարժեքների նոր՝ հերթական ցանկը։ Այս օտար բառերը հայախոս մարդիկ գրավոր և բանավոր խոսքում հաճախ են կիրառում՝ անտեսելով հայերենի հնարավորությունները։…

Լեզվի կոմիտեն հորդորակ է հրապարակել չակերտների գործածության մասին

Լեզվի կոմիտեն հորդորակ է հրապարակել չակերտների գործածության մասին

Լեզվի կոմիտեն հորդորակ է հրապարակել չակերտների գործածության մասին: «Չակերտը հայերենի կետադրական նշաններից է (բառը կազմվել է չ տառի անվանումից՝ չա+կերտ, ձևով էլ հիշեցնում է տառի մասնիկը): Ինչպես հայտնի է, չակերտը կիրառվում է կազմակերպությունների, հիմնարկների, թերթերի, ամսագրերի, գրական ստեղծագործությունների,…

Բացվել է Արևմտահայերեն Վիքիպեդիան

Բացվել է Արևմտահայերեն Վիքիպեդիան

Ապրիլի 1-ին Արևմտահայերեն Վիքիպեդիան վերջապես կարողացել է ստանալ իր առանձին հարթակը Վիքիպեդիաների ցանկում՝ hyw.wikipedia.org հղմամբ։ Այս մասին հայտնում են «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունից։ 2014թ-ից ի վեր Արևմտահայերեն Վիքիպեդիա ստեղծելու գաղափարի շուրջ են համախմբվել…

Լեզվի կոմիտեն հորդորում է խուսափել հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառեր օգտագործելուց

Լեզվի կոմիտեն հորդորում է խուսափել հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառեր օգտագործելուց

Լեզվի կոմիտեն ներկայացնում է օտարաբանությունների և դրանց հայերեն համարժեքների նոր ցանկ։ Կոմիտեն նշում է, որ ներկայացվող բառերը նորաստեղծ չեն, հորդորակը պարզապես հիշեցնում է դրանց մասին․ ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է խոսելիս ու գրելիս նկատի ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները. ամբիցիոզ - հավակնոտ…

Լեզվի կոմիտեն՝ ոչ հայերեն ձևավորված հրապարակային գրվածքների մասին

Լեզվի կոմիտեն՝ ոչ հայերեն ձևավորված հրապարակային գրվածքների մասին

ՀՀ ԿԳՆ լեզվի պետական կոմիտեն հաղորդագրություն է տարածել. «Ոչ հայերեն ձևավորված հրապարակային գրվածքները՝ ցուցանակներն ու գովազդային վահանակները, հասարակության մեջ արդարացի դժգոհություն են առաջացնում։ Դրանց լեզվական ձևավորումն անհանգստացնում է ՀՀ քաղաքացիներին։ Շատ տնտեսվարողների մտածողության մեջ…

Ստեփանակերտում կկազմակերպվի հայերենի գրավոր խոսքի զարգացման դասընթաց

Ստեփանակերտում կկազմակերպվի հայերենի գրավոր խոսքի զարգացման դասընթաց

Փետրվարի 26-ից մարտի 1-ը Ստեփանակերտի «Արմատներ» կենսակենտրոնում («The Roots») «Կովկասի ինստիտուտ»-ի կողմից կկազմակերպվի հաղորդակցության և հանրային կապերի ոլորտում հայերենի գրավոր խոսքի ու սոցիոլոգիական տեղեկատվության վերլուծության և ներկայացման հմտությունների զարգացման…

Արևմտահայերենը Թուրքիայում վտանգված լեզու է համարվել

Արևմտահայերենը Թուրքիայում վտանգված լեզու է համարվել

ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի «Աշխարհի վտանգված լեզուների ատլասի» դասակարգմամբ արևմտահայերենը համարվել է Թուրքիայի տարածքում վերացման վտանգի տակ գտնվող լեզուներից մեկը: ՅՈւՆԵՍԿՕ-ի «Աշխարհի վտանգված լեզուների ատլասի» խմբագիր Քրիս Մոլզին, պատասխանելով…

Հարցական նշանի և հնչերանգի կիրառության մասին

Հարցական նշանի և հնչերանգի կիրառության մասին

Լեզվի կոմիտեն հորդորում է խոսել և գրել գրագետ։ Փիլիսոփաներից մեկն ասել է. «Մարդու մասին ավելի հաճախ կարելի է կարծիք կազմել նրա տված հարցերից, քան պատասխաններից»։ Ուրեմն ինչքա՜ն կարևոր է խելացի հարցեր տալը և ոչ պակաս կարևոր՝ այդ հարցերը ճիշտ շեշտադրելը։ Հայտնի է, որ հայերենում հարցական նշանը…