
Աշխարհ


Շվեդիան զղջում է կարանտինային միջոցառումներից հրաժարվելու համար
Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդերս Տեգնելը, որը կառավարությանը համոզել էր երկրում չմտցնել խիստ կարանտին, հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի իր ռազմավարությունը եղել է բավականին մեղմ և հանգեցրել է մահացության մեծ թվով դեպքերի։ Այդ մասին Տեգնելը հայտարարել է Շվեդական ռադիոյին տված…

Ադոլֆ Հիտլերի ծննդավայր-տունը կվերածվի ոստիկանական բաժանմունքի
2020թ-ի նոյեմբերին ավստրիական Բրաունաու-ամ-Ին քաղաքում գտնվող տունը, որտեղ ծնվել է Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը, կվերածվի ոստիկանական բաժանմունքի: Այդպիսով՝ քաղաքային իշխանությունները հույս ունեն նեոնացիստների ոտքը կտրել այդ վայրից, հայտնում է BBC-ն: Շենքի ամբողջական վերանորոգումը և…

Facebook-ում կորոնավիրուսից 132 մահացածի անձնական տվյալներ են հրապարակվել
Ֆեյսբուքյան էջերից մեկը հրապարակել է ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած 132 անձի անունները, ցուցակում նշված են նաև մահացածների ծննդյան և մահվան ամսաթվերը, հասցեն և մահանալու վայրը։ 132 հոգու անձնական տվյալները հրապարակվել են հունիսի 1-ին։ Տվյալների արտահոսք թույլ տված ֆեյսբուքյան էջն ունի մեկ ադմին, այն…

Ֆրանսիան չեղարկում է սահմանափակումների մի մասը
Ֆրանսիայում չեղարկվում է կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված սահմանափակումների մի մասը։ Հունիսի 2-ից բոլոր քաղաքացիները կարող են ճամփորդել երկրի տարածքում։ Մինչ այդ թույլատրվում էր ուղևորություններ կատարել միայն բնակության վայրից 100 կմ շառավիղով: Այս մասին գրում է Deutsche Welle-ն։ Հունիսի 2-ից…

Աշխարհի համալսարանների ուսանողների համար «Coursera»-ն ազատ հասանելի է դարձրել իր բոլոր դասընթացները
Հունիսի 1-ից «Coursera» կրթական առցանց հարթակն ազատ հասանելի է դարձրել իր բոլոր դասընթացներն ամբողջ աշխարհի համալսարանների և քոլեջների ուսանողների համար։ Այս մասին գրում է «Meduza»-ն՝ հղում կատարելով առցանց հարթակի տարածած մամլո հաղորդագրությանը։ Ուսանողների համար հասանելի են…

Դոնալդ Թրամփը սպառնացել է բանակի օգնությամբ ճնշել անկարգություններն ԱՄՆ-ում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ներքին ահաբեկչություն» է անվանել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո երկրում շարունակվող անկարգությունները։ Նա սպառնացել է բանակի օգնությամբ ճնշել անկարգությունները։ Այդ մասին Թրամփն ասել է Սպիտակ տան առջև իր ելույթում։ «Եթե այս կամ այն քաղաքը, կամ…

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կոչ է արել դիմակ կրել
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան կոչ է արել բնակիչներին մշտապես բժշկական դիմակներ կրել՝ կանխելու համար կորոնավիրուսի տարածումը։ Նա հայտարարել է, որ վարակը ոչ մի տեղ չի անհետացել, հիվանդությունը չի սպառվել, ուստի դիմակ կրելը կնպաստի տարածման կանխարգելմանը՝ հատկապես հանրային վայրերում։ Այս մասին գրում…

Փարիզի Աստվածամոր տաճարի հրապարակը հրդեհից հետո բացվել է այլցելուների համար
Փարիզի Աստվածամոր տաճարի (Նոտր Դամ) առջևի հրապարակը հրդեհից հետո առաջին անգամ բացվել է այցելուների, զբոսաշրջիկների համար։ «Սա վերածնունդ է։ Նոտր Դամը Փարիզի հոգին է»,- ասել է քաղաքապետ Ան Իդալգոն։ Բացումից անմիջապես հետո հրապարակը լցվել է մարդկանցով։ «Հենց Նոտր Դամն է մեր խորհրդանիշը,…

Boeing-ը վերսկսել է 737 Max ինքնաթիռների արտադրությունը
Boeing ընկերությունը վերսկսել է 737 Max ինքնաթիռների արտադրությունը, որը կասեցվել էր երկու ավիավթարից հետո։ Այդ մասին ասվում է ավիաշինական ընկերության հայտարարության մեջ։ Նշվում է, որ արտադրությունը վերսկսվել է ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Ռենտոն քաղաքում գտնվող ավիագործարանում։ Արտադրությունը ցածր տեմպով…

Իրանը պատրաստվում է կորոնավիրուսի երկրորդ ալիքին
Իրանի իշխանությունները կարծում են, որ աշնանը կորոնավիրուսի տարածման նոր ալիք կլինի։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ ելույթ ունենալով 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստում։ «Կորոնավիրուսին հակազդեցության շտաբը պարտավորեցրել է կառավարությանը պատրաստվել աշնանը սպասվող հիվանդության…

«Twitter»-ի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով Դոնալդ Թրամփը սպառնացել է փակել սոցիալական կայքերը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Twitter» սոցիալական կայքի հետ ունեցած կոնֆլիկտը նոր թափ է հավաքում։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ն։ Այն բանից հետո, երբ ընկերության ներկայացուցիչները մայիսի 26-ին Թրամփի երկու գրառումները պիտակել էին որպես «ապակողմնորոշիչ», Սպիտակ…

Ռուսաստանը 15%-ով զեղչել է գազի գինը Վրաստանի համար
Վրաստանի իշխանությունները վերանայել են ռուսական «Գազպրոմի» հետ գործող պայմանագիրը և պայմանավորվել են ներկրվող ռուսական գազի գինը մոտ 15%-ով նվազեցնելու մասին։ Այդ մասին տեղեկացրել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ «Հաշվի առնելով…

Շվեդիային մեծ տնտեսական ճգնաժամ է սպառնում
Չնայած, որ Շվեդիան հրաժարվել է խիստ սահմանափակումներից կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում, երկրին մեծ տնտեսական ճգնաժամ և գործազրկության աճ է սպառնում։ Ըստ Շվեդիայի վիճակագրական վարչության, ապրիլին գործազրկությունը երկրում աճել է 7,9%-ով, ինչը կանխատեսումներից ավելի է։ Այս մասին գրում է Bloomberg-ը։…

Սաֆարովի գործով Ադրբեջանը 2 կոնվենցիա է խախտել, Հունգարիան խախտում չունի․ ՄԻԵԴ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործի վճիռը, որը վերաբերում է 2004թ-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված Գուրգեն Մարգարյանի գործին, Ադրբեջանի ու Հունգարիայի իշխանությունների գործողություններին՝…

ՄԻԵԴ-ն այսօր հրապարակելու է Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը
Մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կհրապարակի 2004 թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը: Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները ՄԻԵԴ էին դիմել դեռ 2013թ-ին՝ անհատական գանգատ ներկայացնելով Ադրբեջանի և Հունգարիայի դեմ։…

Գերմանիան մինչև հուլիսի 5-ը երկարաձգել է սոցիալական հեռավորության պահպանման ռեժիմը
Գերմանիայի դաշնային կառավարությունը նախատեսում է առնվազն մինչև հուլիսի 5-ը երկարաձգել սոցիալական հեռավորության պահպանման ռեժիմը, որը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով։ Այդ մասին գրում է «Deutsche Welle»-ը։ Այն մշակվել է Դաշնային կանցլերի աշխատակազմի ղեկավար Հելգե Բրաունի կողմից։…

Utair-ը մինչև մեկնումը կորոնավիրուսի թեստեր կուղարկի ուղևորներին
Utair ռուսական ավիափոխադրողը կսկսի ուղևորներին կորոնավիրուսի թեստեր ուղարկել, հայտնել է ընկերության ներկայացուցիչ Իգոր Դուբինը։ Այս մասին գրում է incrussia.ru-ն։ Ավիաընկերության կորպորատիվ բլոգում նշվում է, որ ուղևորների թեստերը տուն կուղարկվեն։ «Արդեն այժմ դեպի Գրոզնի ուղևորվելիս մենք, հանրապետության…

Վրաստանում մեքենայով 3 անձից ավելի չերթևեկելու արգելքը հանվել է
Վրաստանում արտակարգ դրության չեղարկումից հետո հանում են նաև մեքենայով 3 անձից ավելի չերթևեկելու արգելքը։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան։ Արտակարգ դրության շրջանակում Վրաստանում արգելվում էր 3 անձից ավելի ներկայությունն ավտոմեքենայում՝ ուղևորները պետք է հետևում նստեին։ Ըստ Գախարիայի,…

Ադրբեջանում կարանտինը կերկարացնեն
Կարանտինային ռեժիմն Ադրբեջանում մայիսի 31-ից հետո կերկարացվի։ Այդ մասին հայտարարել է Բժշկական տարածքային ստորաբաժանումների միավորման վարչության նախագահ Ռամին Բայրամլին։ «Covid-19-ով վարակվելու վերաբերյալ վիճակագրական տվյալները հիմք չեն տալիս չեղարկելու կարանտինի ռեժիմը։ Մայիսի 31-ից հետո այն կերկարացվի»,…
Ամենա

Աշխարհահռչակ Վիկտորիա ջրվեժը ցամաքել է

Մահացել է ռուս դերասան Սերգեյ Յուրսկին

Այսօր Վրաստանում Հովհաննես Թումանյանի հիշատակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն

ԵՄ-ն վեց ամսով երկարաձգել է տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ

Թուրք երգչուհու և նախարարի կնոջ արարքը Անիի Մայր տաճարում՝ որպես մշակութային վանդալիզմի դրսևորում

Հայկական լավաշի մասին գիրքը դարձել է The National Post-ի շաբաթվա խոհարարական գիրք
