
Աշխարհ


Ռուսաստանում Ղրղզստանի պատվիրակության անդամների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ժամանելով Մոսկվա, չի մասնակցել Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված զորահանդեսին, քանի որ իրեն ուղեկցող անձանց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ «Ըստ ալգորիթմի՝ Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենեբեկովը, պատվիրակության անդամներն ու ուղեկցող անձինք Մոսկվա…

Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերը գրեթե հատել են 600,000-ի սահմանը
Հունիսի 23-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 7425 նոր դեպք է գրանցվել, հայտնում է օպերատիվ շտաբը։ Վարակվածների 32,7%-ի մոտ ախտանիշեր չեն եղել։ Համավարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերը հասել են 599,705-ի։ Այս մասին գրում է «Վեդոմոստի»-ն։ Մահվան ելքով 8359…

Թուրքիայում Հայոց ցեղասպանության հերքմամբ զբաղվող մարմին է ստեղծվելու
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացած խորհրդատվական բարձրագույն կոմիտեի նիստում որոշում է կայացվել ստեղծել հատուկ մարմին, որը պետք է զբաղվի Հայոց ցեղասպանության հերքմամբ։ Էրդողանի հրահանգավորմամբ նոր կառույցը պետք է զբաղվի Հայոց ցեղասպանության թեմայով նոր մարտավարության մշակմամբ,…

Ղրղզստանի նախկին նախագահը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման
Բիշքեկի Պերվոմայսկի շրջանի դատարանը Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին 11 տարի և 2 ամիս ժամկետով դատապարտել է` քրեական հեղինակություն Ազիզ Բաթուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով։ Այս մասին գրում է Интерфакс գործակալությունը: Դատավճիռն ընթերցել է դատավոր Էմիլբեկ Կայիպովը: Դատախազությունն Աթամբաևի…

Դոնալդ Թրամփը կարգադրել է դադարեցնել որոշ աշխատանքային վիզաների և գրին քարտի տրամադրումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրություն է ստորագրել, որով մինչև 2020թ-ի ավարտը դադարեցվում է մի շարք մուտքի արտոնագրերի տրամադրումը։ Խոսքը H1-B, H-4 և H-2B, L տեսակի աշխատանքային վիզաների և գրին քարտի մասին է։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ Որոշման մեջ հատկապես նշվում է, որ ԱՄՆ նախագահը դիմում…

ՄԱԿ-ում Ցեղասպանության կանխարգելման ՀՀ նախաձեռնած բանաձևն ընդունվել է
Հունիսի 22-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի նախաձեռնությամբ առաջադրված Ցեղասպանության կանխարգելում բանաձևը (Resolution on prevention of genocide)։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն: 2020թ-ին Հայաստանի ներկայացրած բանաձևի թարմացված տեքստը ներառել…

Դուբայի օդանավակայանը հուլիսի 7-ից կսկսի զբոսաշրջիկների ընդունել
Դուբայի օդանավակայանը հուլիսի 7-ից կսկսի զբոսաշրջիկների ընդունել։ Այդ մասին տեղեկացրել է քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունը։ Այս մասին հայտնել է Khaleej Times-ը։ Զբոսաշրջիկները պետք է կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնեն կամ թեստավորվեն օդանավակայանում։ Երկրի քաղաքացիներին և բնակիչներին արտասահմանյան…

ԱՀԿ․ Աշխարհում կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային աճ կա
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հունիսի 22-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակի ռեկորդային աճ է գրանցել՝ 183,000 նոր դեպք։ Ամենամեծ աճը գրանցվել է Բրազիլիայում (55,000), ԱՄՆ-ում (37,000) և Հնդկաստանում (15,000)։ Մեկ օրում 4700 մարդ է մահացել։ Նախորդ անգամ ամենամեծ աճը գրանցվել…

Ֆրանսիայից բժիշկների երկրորդ խումբը շուտով կժամանի Հայաստան
Ֆրանսիայից Հայաստան կժամանի բժիշկների երկրորդ խումբը, որը կղեկավարի հայազգի հայտնի բժիշկ Լորան Փափազյանը: Խմբում ներգրավված կլինի ևս մեկ ֆրանսահայ բժիշկ, տեղեկացնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Ֆրանսիացի բժիշկների առաջին խումբը Հայաստան է ժամանել հունիսի 14-ին Մարսել-Երևան…

Լեհաստանից Հայաստան կժամանի բժշկական պարագաներով ինքնաթիռ
Լեհաստանի Վրոցլավ քաղաքի ռազմական օդանավակայանից հունիսի 19-ին Հայաստան է ուղևորվել մարդասիրական օգնության բժշկական պարագաներով բեռնված ինքնաթիռը։ Այդ մասին ասվում է Լեհաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։ ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնին»…

Փաշինյանն Արևելյան գործընկերության գագաթնաժողովի գագաթնաժողովի տեսակոնֆերանսում հիշեցրել է Բաքվի ռասիստական քաղաքականության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արևելյան գործընկերության գագաթնաժողովի տեսակոնֆերանսի ժամանակ՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի փաստերը խեղաթյուրող և անհիմն հայտարարությանը, հիշեցրել է Բաքվի ռասիստական քաղաքականության մասին։ Մասնավորապես, Փաշինյանն ընդգծել է այդ երկրի իշխանությունների կողմից մինչ…

Ադրբեջանում 2 շաբաթ խիստ կարանտին կսահմանվի
Հունիսի 21-ից Ադրբեջանում 14 oրով խիստ կարանտին կսահմանվի, հայտնել է երկրի օպերատիվ շտաբը։ Հատուկ սահմանափակումներ կլինեն հունիսի 21-ից հուլիսի 5-ը Բաքվում, Սումգայիթում, Գյանջայում, Եվլախում, Ջալիլաբադում, Մասալլիում։ Այս մասին գրում է Haqqin.az-ը։ Այդ քաղաքներում տնից դուրս գալ հնարավոր կլինի միայն…

Նուրսուլթան Նազարբաևը վարակվել է կորոնավիրուսով
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կորոնավիրուսով է վարակվել, ասվում է նրա պաշտոնական կայքում։ Կորոնավիրուսի թեստը դրական է եղել, այժմ նա ինքնամեկուսացել է։ Նշվում է, որ անհանգստանալու կարքի չկա՝ Նազարբաևը հեռավար է աշխատում։

Սերժ Սարգսյանը ԵԺԿ-ին է ներկայացրել ՀՀ-ում ներքաղաքական զարգացումները
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գործընկերներին է ներկայացրել ՀՀ-ում ներքաղաքական վերջին զարգացումները, որոնք դատապարտել է իր գլխավորած ՀՀԿ գործադիր մարմինը։ Նա մասնակցել է Բրյուսելում անցկացված Արևելյան գործընկերության առաջնորդների տեսակոնֆերանսին`…

Վենետիկի հանձնաժողովը համարում է, որ Հայաստանում օլիգարխիկ ռեժիմը տապալվել է
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն, ԵԽ Նախարարների կոմիտեին ներկայացնելով Հանձնաժողովի 2019թ-ի գործունեության մասին զեկույցը, նշել է, որ երկու անդամ պետություններում՝ Հայաստանում և Մոլդովայում, օլիգարխիկ ռեժիմներ են տապալվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է արդարադատության նախարար…

Չեմպիոնների լիգան կվերսկսվի օգոստոսի 7-ին
Չեմպիոնների լիգայի 2019-2020 մրցաշրջանը կվերսկսվի օգոստոսի 7-ին: Այդ օրը և օգոստոսի 8-ին կկայանան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի մնացած վերջին 4 խաղերը: Սկսած քառորդ եզրափակչից՝ հանդիպումները տեղի կունենան Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբանում, իսկ դիմակայությունների ելքը կվճռվի մեկ խաղում: Հիշեցնենք,…

Եգիպտոս այցելողներից կորոնավիրուսի թեստի հավաստագիր կպահանջվի
Միջազգային չվերթերի վերականգնումից հետո Եգիպտոս այցելելու համար ավելի խիստ ընթացակարգեր կլինեն այն երկրների համար, որտեղ դեռ կորոնավիրուսի համաճարակը կպահպանվի, հայտարարել է Եգիպտոսի Քաղաքացիական ավիացիայի ղեկավար Մոհամեդ Մանար Էնաբահը, փոխանցում է Egypt Independent-ը։ Նա հայտնել է, որ կորոնավիրուսի…

Ուկրաինայի նախագահի կինը հոսպիտալացվել է երկկողմանի թոքաբորբով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան, հոսպիտալացվել է երկկողմանի թոքաբորբով։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը։ Այս մասին գրում է BBC-ն։ Նա տեղափոխվել է Կիևի հիվանդանոցներից մեկը։ Նախորդ շաբաթ Ուկրաինայի առաջին տիկնոջ մոտ կորոնավիրուսի ՊՇՌ թեստը դրական արդյունք…

Թունիսը հայտարարել է կորոնավիրուսը հաղթահարելու և ճգնաժամից նվազագույն վնասով դուրս գալու մասին
Թունիսը հայտարարել է կորոնավիրուսը հաղթահարելու և ճգնաժամից նվազագույն վնասով դուրս գալու մասին։ Այդ մասին տեղեկացրել է երկրի վարչապետ Իլյաս ալ Ֆահֆահը ու կոչ արել համաքաղաքացիներին հպարտանալ դրանով։ Նա հիշեցրել է, որ հունիսի 27-ից Թունիսը բացելու է սահմանները։ Մուտքը կթույլատրվի միայն կորոնավիրուսի…
Ամենա

Աշխարհահռչակ Վիկտորիա ջրվեժը ցամաքել է

Մահացել է ռուս դերասան Սերգեյ Յուրսկին

Այսօր Վրաստանում Հովհաննես Թումանյանի հիշատակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն

ԵՄ-ն վեց ամսով երկարաձգել է տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ

Թուրք երգչուհու և նախարարի կնոջ արարքը Անիի Մայր տաճարում՝ որպես մշակութային վանդալիզմի դրսևորում

Հայկական լավաշի մասին գիրքը դարձել է The National Post-ի շաբաթվա խոհարարական գիրք
