
Աշխարհ


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կայցելի Ախալքալաք
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այցով ապրիլի 13-14-ը կայցելի Սամցխե-Ջավախեթի: Ապրիլի 13-ին ծրագրված է Սալոմե Զուրաբիշվիլու այցն Ախալցիխե: Ապրիլի 14-ին՝ Վրաց լեզվի օրը, նախագահը կլինի Ախալքալաքում: Նախնական տվյալներով, նախագահը կմասնակցի Մշակույթի տանը Վրաց լեզվի օրվան նվիրված միջոցառմանը,…

«Հայոց ցեղասպանության թեման պետք է Թուրքիայի մեջլիսում քննարկենք». Կարո Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության հետ կապված Ֆրանսիայի և Իտալիայի քայլերի հետ կապված Twitter-ում գրառում է կատարել։ Կարո Փայլանը գրել է. «Հայոց ցեղասպանությունը պետք է հանել Իտալիայի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի խորհրդարաններից և պետք է այն թեման դարձնենք այն երկրում,…

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ Ստրասբուրգում հնչեցրած առաջարկ-հայտարարությանը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ստրասբուրգում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմն առաջարկում է Ադրբեջանին դադարեցնել «ռազմական հռետորաբանությունն» ու «չսպառնալ ուժի կիրառումով»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել…

ԱՄՆ-ն Թուրքիային ներառել է ամերիկացիների համար ռիսկային երկրների ցուցակում
Պետքարտուղարությունը Թուրքիային ներառել է ԱՄՆ-ի քաղաքացիների համար ռիսկային համարվող 35 երկրների ցուցակի մեջ։ Ըստ հայտարարության՝ բացի Թուրքիայից, այդ ցուցակում են Արևելյան Ուկրաինան, Ռուսաստանը, Եգիպտոսը, Սուդան, Սիրիա, Իրաք, Ալժիր, Իրան և այլն։ Նշվել է, որ այդ երկրներում մեծ է ԱՄՆ-ի քաղաքացիների առևանգման…

«Ռուսաստանն այն աստիճանի է լկտիացել, որ սկսել է մեզ նեղը գցել». Ալեքսանդր Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրի կառավարությունը պետք է մեկ շաբաթվա ընթացքում զբաղվի բելառուսական ապրանքները Ռուսաստան արտահանելու հետ կապված սահմանափակումներով: «Մենք պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկենք, մինչդեռ մեր մի այտին ապտակում են, իսկ մենք մյուս այտն ենք…

Human Rights Watch. Թուրքիայում փաստաբանները կամայական պատիժների և բռնաճնշումների են ենթարկվում
Թուրքիայում փաստաբանները կամայական պատիժների են ենթարկվում։ Ամերիկյան «Human Rights Watch» (HRW) միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած նոր զեկույցի համաձայն՝ փաստաբանների նկատմամբ նման վերաբերմունքը 2016թ․ հեղաշրջման փորձից հետո սկիզբ առած բռնաճնշումների քաղաքականության մի մասն…

Հարավային Կորեայում օրինականացվում է հղիության արհեստական ընդհատումը
66 տարվա արգելքից հետո Հարավային Կորեան օրինականացնում է աբորտը, գրում է CNN-ը: Սահմանադրական դատարանը ձայների մեծամասնությամբ որոշում է կայացրել մինչև 2020թ-ը Հարավային Կորեայում վերացնել 66 տարվա աբորտի արգելքը: Նախկինում այն կանայք, ովքեր աբորտի էին դիմում, կարող էին դատապարտվել մեկ տարվա ազատազրկման…

Մևլութ Չավուշօղլու. «Մակրոնը, հայերին տված խոստումներն իրականացնելով, պոպուլիզմի է դիմում»
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կոշտ է արձագանքել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության ազգային հիշատակի օր ճանաչելու մասին հրամանագրին: Այս մասին Չավուշօղլուն գրառում է կատարել Twitter-ում: Մևլութ Չավուշօղլուն պնդել է, որ այդ հրամանագիրը խախտում…

Մարիա Զախարովա. «ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ապրիլի 15-ին»
Ապրիլի 15-ին Մոսկվայում տեղի կունենա ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որտեղ քննարկվելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: ՌԴ ԱԳՆ-ն ևս հաստատել է այդ տեղեկությունը: «ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ…

Իտալիայում ՀՀ դեսպան. «Ընդունելով Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ իտալական կողմը վերահաստատեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին»
«Ողջունում ենք ապրիլի 10-ին Իտալիայի պատգամավորների պալատի կողմից 382 կողմ, 43 ձեռնպահ, 0 դեմ ձայներով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախաձեռնության ընդունումը»,- այս մասին հայտարարել է Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը՝ ելույթ ունենալով Իտալիայի Պատգամավորների պալատում…

Թուրքիայի ԱԳՆ. «Ցեղասպանության մասին բանաձևը կազդի Իտալիայի հետ հարաբերությունների վրա»
Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից ապրիլի 10-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումը անհանգստություն է առաջացրել Թուրքիայի իշխանական շրջանակներում։ Թուրքիայի արտգործնախարարությունն այդ առթիվ դատապարտող հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ նշվել է նաև, որ Իտալիայի…

«Ապրիլի 24-ին հերթական անգամ կնշվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը»․ «Ռուսաստանի ջավախքյան սփյուռք» ՀԿ
«Ռուսաստանի ջավախքյան սփյուռք» ՀԿ տնօրեն Աղասի Արաբյանն անդրադարձել է Արևմտյան Հայաստանի կորսված տարածքները վերադարձնելու հնարավոր տարբերակներին և հետևանքներին։ «Արևմտյան Հայաստան և ոչ միայն․․․ Ինչպե՞ս ապահովել հայ ազգի և հայկական հանրապետությունների լուսավոր ապագան․ Ապրիլի 24-ին հերթական…

Wikileaks նախագծի հիմնադիր Ջուլիան Ասանժը ձերբակալվել է
Լոնդոնում ձերբակալվել է Wikileaks նախագծի հիմնադիր Ջուլիան Ասանժը։ Ասանժն Էկվադորի դեսպանատնից դուրս չի եկել 2012թ-ից, քաղաքական ապաստան ստանալով Շվեդիայում 2 կանանց կողմից բռնաբարություն կատարելու մեջ մեղադրվելուց հետո։ Ասանժը չէր ընդունում մեղադրանքը՝ նշելով, որ քրգործն ընդամենը միջոց է նրան ձերբակալելու…

Իտալիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Իտալիայի խորհրդարանը 382 կողմ ձայնով հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունել է նախաձեռնություն, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը և տալ միջազգային հնչեղություն: Հիշեցնենք, որ Իտալիան 2000 թ. Ներկայացուցիչների պալատի…

Իտալիայի խորհրդարանում սկսվել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումը. Թուրքիան դժգոհ է
Իտալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում սկսվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթղթի քննարկումը: Եթե փաստաթուղթն ընդունվի, Իտալիայի կառավարությունը պարտավոր կլինի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և գնահատական տալ 1915թ-ի իրադարձություններին, գրում է Repubblica իտալական պարբերականը: Նշվում…

Ադրբեջանում փորձել են արգելափակել Բաքու-Ղազախ մայրուղին
Ադրբեջանի Քյուրդամիրի շրջանի մի քանի տասնյակ բնակիչներ փորձել են արգելափակել Բաքու-Ղազախ ավտոմայրուղին, հայտնել է ադրբեջանական Turan գործակալությունը: Նրանք բողոքել են իրենց պատկանող արոտավայրերը զավթելու դեմ, պահանջել վերադարձնել դրանք: Ադրբեջանական ոստիկանությանը հաջողվել է կասեցնել բողոքի գործողությունը։

Հնդկաստանը Ռուսաստանից կգնի 464 միավոր Տ–90ՄՍ տանկեր
Հնդկաստանի կառավարությունը հաստատել է Ռուսաստանից 464 միավոր Տ–90ՄՍ տանկերի գնումը։ Հնդկաստանը տանկերի համար կվճարի 1.93 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնում է բրիտանական Jane’s ռազմական հանդեսը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ տանկեր գնելու որոշման հաստատումը գործարքի նախավերջին քայլն է․ մնում է ռուսական…

Արմեն Սարգսյան. «ՀՀ գիտական ներուժը կարող է կիրառվել Պորտուգալիայում արբանյակների արձակման ծրագրում»
Հայաստանը և Պորտուգալիան հաջող գործընկերներ կարող են լինել կրթության, գիտության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում։ Այդ մասին ասվել է աշխատանքային այցով Պորտուգալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզայի հանդիպմանը: Նախագահ…

Հայկական բնապահպանական ճակատ․ «Ամբողջ աշխարհում գետային էկոհամակարգերը կանգնել են լրջագույն խնդիրների առաջ»
Հայկական բնապահպանական ճակատը հայնտում է, որ ամբողջ աշխարհում գետային էկոհամակարգերը կանգնել են լրջագույն խնդիրների առաջ՝ հատկապես նրանց վրա կառուցված տարաբնույթ պատնեշ-ամբարտակների պատճառով։ Ձևավորվել է մի միջազգային շարժում, որը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը և պայքարում է ջրային պատնեշների…
Ամենա

Աշխարհահռչակ Վիկտորիա ջրվեժը ցամաքել է

Մահացել է ռուս դերասան Սերգեյ Յուրսկին

Այսօր Վրաստանում Հովհաննես Թումանյանի հիշատակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն

Թուրք երգչուհու և նախարարի կնոջ արարքը Անիի Մայր տաճարում՝ որպես մշակութային վանդալիզմի դրսևորում

Հայկական լավաշի մասին գիրքը դարձել է The National Post-ի շաբաթվա խոհարարական գիրք

Իլհամ Ալիև․ Զանգեզուրի անջատումն Ադրբեջանից և անցումը Հայաստանին մասնատել է թյուրքական աշխարհը
Ռուս լրագրող Վլադիմիր Պոզներ. «Հայաստանին պետք է ժողովրդավարություն, Ադրբեջանին՝ ոչ»
