Լրահոս
ԿԲ-ն վերահսկում է իրավիճակը և ունի բավարար գործիքակազմ

ԿԲ-ն վերահսկում է իրավիճակը և ունի բավարար գործիքակազմ

ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ սահմանադրության և «ՀՀ ԿԲ մասին» օրենքի համաձայն՝ անկախ ապաքաղաքական, պրոֆեսիոնալ մարմին է, որն ունի երկու հիմնական գերնպատակ՝ գների կայունությունը և ֆինանսական կայունությունը: Այս կապակցությամբ ցանկանում ենք հայտնել լրատվամիջոցներին և հանրությանը, որ Հայաստանի Հանրապետության…

Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը երեկ մեկնել են Մոսկվա

Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը երեկ մեկնել են Մոսկվա

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ Մոսկվա են մեկնել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Նրանք Ռուսաստանի իշխանությունների հետ քննարկելու են Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները և փորձելու են լուծել ապագա իշխանության հարցը»:

Փակ է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը

Փակ է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը

Այս պահին փակ է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը: Ճանապարհի փակման պատճառով չեն կարողանում տեղաշարժվել «Սպայկա» ընկերության մի քանի բեռնատարներ, որոնց վարորդները ցուցարարներին խնդրում են գոնե իրենց համար բացել ճանապարհը, որպեսզի բեռնատարների մեջ գտնվող բերքը չփչանա: Սակայն ցուցարարները մերժել…

ԶՈւ-երը շարունակում են լիարժեք իրականացնել իրենց առջև դրված խնդիրները

ԶՈւ-երը շարունակում են լիարժեք իրականացնել իրենց առջև դրված խնդիրները

ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել․ «Ելնելով երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ՀՀ ՊՆ-ը և ԶՈւ-երը շարունակում են 24 ժամյա ռեժիմով լիարժեք իրականացնել իրենց առջև դրված խնդիրները և ապահովել մեր հայրենիքի պաշտպանությունը։ Անհրաժեշտ է ապահովել զինվորական պետհամարանիշներով մեքենաների և…

Այս պահին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթ է ընթանում Արշակունյաց պողոտայով

Այս պահին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթ է ընթանում Արշակունյաց պողոտայով

Ելք խմբակցության ղեկավար, Իմ քայլը նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթ է մեկնարկել Արշակունյաց-Գարեգին Նժդեհ խաչմերուկից և շարժվում է Արշակունյաց պողոտայով։ Նշենք, որ փակ են բազմաթիվ փողոցներ։ Մետրոպոլիտենը փակ է, ներսում կանգնած ոստիկանները մուտքի մոտ կանգնած քաղաքացիներին ոչ…

ԵՄ-ն Հայաստանում բոլոր կողմերին առճակատումից խուսափելու կոչ է արել

ԵՄ-ն Հայաստանում բոլոր կողմերին առճակատումից խուսափելու կոչ է արել

Եվրոպական միությունը կոչ է արել Հայաստանում ընթացող ներքաղաքական գործընթացներում ներգրավված բոլոր կողմերին՝ այդ թվում նաև իրավապահ մարմիններին ու ցույցերի մասնակիցներին, խուսափել առճակատումից: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության տարածած հայտարարությունում: «Եվրոպական միությունը…

ԱԺ նիստը չկայացավ. «Ծառուկյան» դաշինքը հայտարարում է բոյկոտ

ԱԺ նիստը չկայացավ. «Ծառուկյան» դաշինքը հայտարարում է բոյկոտ

Այսօր Ազգային Ժողովում նիստը տեղի չունեցավ՝ քվորումի բացակայության պատճառով: Նիստին 105 պատգամավորից ներկա էր ընդամենը 29-ը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ նիստ կգումարեն ոչ ուշ քան չորս ժամ հետո, եթե մինչ այդ պատգամավորները հասնեն խորհրդարան: Ելույթով հանդես եկավ ԱԺ «Ծառուկյան»…

Փաստաբանները նախարարությունների մուտքերը փակել են մեքենաներով

Փաստաբանները նախարարությունների մուտքերը փակել են մեքենաներով

Այսօր առավոտյան ցուցարարները նորից սկսել են խաղաղ անհնազանդության գործողությունները: Մի քանի փաստաբաններ մեքենաներով փակել էին կառավարության նոր մասնաշենքի՝ նախարարությունների մուտքերը: Նրանք պնդում են, որ մեքենաներով մուտքեր փակելը օրենքի խախտում չէ: Այնուհետև ոստիկանների գործողություններից հետո, փաստաբաններն…

Ցուցարարները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ, այդ թվում՝ օդանավակայան տանող ճանապարհը (տեսանյութ)

Ցուցարարները վաղ առավոտից փակել են մի շարք փողոցներ, այդ թվում՝ օդանավակայան տանող ճանապարհը (տեսանյութ)

Այսօր վաղ առավոտից ժամը 08։00-ից սկսած ցուցարարները փորձում են փակել Երևանի Մաշտոց-Թումանյան, Մաշտոց-Ամիրյան խաչմերուկները։ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում մի կին նստեց փողոցի մեջտեղում՝ փակելով ճանապարհը, ոստիկանները շրջապատեցին նրան, վիճաբանություն սկսվեց քաղաքացիների և ոստիկանների միջև։ Նկատենք, որ Մաշտոցի…

Փակ է դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը

Փակ է դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը

Փարաքարի բնակիչները «Իմ քայլը» շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանի հորդորով փակել են դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը։ Տեղում են ոստիկանական ուժեր, սակայն, այս պահի դրությամբ, որևէ գործողություն նրանց կողմից չի իրականացվում։