Լրահոս
Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է․ Գրասենյակ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 12-ի առավոտյան վիրահատվել է։ Այս մասին հայտնում են նրա գրասենյակից, գրում է «ՊանԱրմենիան»-ը։ Նշվում է, որ վիրահատությունն անցել է ըստ ծրագրվածի, Քոչարյանի ինքնազգացողությունը բավարար է, նա գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո։
Դրսում դիմակ կրելը հնարավոր է պարտադիր դառնա
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարում սահմանափակումների մեղմման հետ մեկտեղ հնարավոր է՝ սահմանվեն նոր կանոններ. տնից դուրս գալիս դիմակ կրելը կարող է պարտադիր դառնալ։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը, գրում է Հայկական ժամանակ-ը։ Նրա խոսքով՝ տնից դուրս գալիս պարտադիր…
Գերմանիան €750 մլն կուղղի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հայտնաբերմանը
Գերմանիան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման համար կծախսի €750 մլն ($812 մլն), այն պատրաստ կլինի 2021թ-ից ոչ շուտ, հայտնել է երկրի կրթության և հետազոտությունների նախարար Անյա Կարլիչեկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Նրա խոսքով՝ արդյունավետ պատվաստանյութի ստեղծումը բնականոն կյանքին…
ՌԴ-ում բռնաբարության մասին հայտնած կանանց մեղադրել են ինքնամեկուսացումը խախտելու մեջ
ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում բռնաբարության մասին հայտնած 2 կանանց վերաբերյալ ինքնամեկուսացումը խախտելու վերաբերյալ արձանագրություն է կազմվել։ Այս մասին գրում է «Նովայա գազետա»-ն` «Տայգա․ինֆո»-ին հղումով։ Ապրիլի 22-ին տղամարդը փողոցում գողացել է կանանց բջջայիններն ու ոսկե զարդերը,…
Վրաստանը 18 ավիաընկերության հետ պայմանավորվել է թռիչքները վերսկսելու մասին
Վրաստանը 18 ավիաընկերության հետ պայմանավորվել է թռիչքները վերսկսելու մասին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան։ «Վրացական շուկայում գործող 36 ավիաընկերությունից 18-ն արդեն ցանկություն է հայտնել վերսկսել թռիչքները։ Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել»,-…
Եվրոհանձնաժողովն սպառնում է Գերմանիային
Եվրոհանձնաժողովը կարող է պատժամիջոցների կիրառման գործընթաց սկսել Գերմանիայի դեմ: Այս մասին այսօր հայտարարել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, հայտնում է Reuters-ը: Նման միջոցների Եվրոհանձնաժողովը կարող է դիմել Գերմանիայի Սահմանադրական դատարանի կողմից ընդունած նոր որոշման դիմաց, որն,…
«Դոն Պիպոն փորձում է ոչ ֆորմալ կառավարել քաղաքը»․ Էջմիածնի քաղաքապետ
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով հայտարարել է, որ Արթուր Ասատրյանը, ով առավել հայտնի է որպես Դոն Պիպո, ամեն կերպ փորձում է ոչ ֆորմալ կառավարել քաղաքը՝ հավելելով, որ դա նրա մոտ չի ստացվի։ Գասպարյանն Ասատրյանին մեղադրել է իր, իր ընտանիքի և քաղաքապետարանի դեմ քարոզչական…
Կարո Փայլանը Թուրքիայի մեջլիսում բարձրացրել է հայկական եկեղեցու վրա հարձակման հարցը
Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Ստամբուլի հայկական եկեղեցու վրա կատարված հարձակման հարցը բարձրացրել է երկրի խորհրդարանում։ Նա գրավոր հարցում է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան՝ ուղղված ներքին գործերի…
«Ովքե՞ր են կիրառելու գույքի բռնագանձման մասին այդ օրենքը. մերժվածների միլիցե՞քը, թե՞ ԿԳԲ-ի հայաստանյան կանտոռան». Լևոն Գալստյան
Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոյակապ է, որ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքն ընդունվեց, բայց մի կարևոր հարց մնում է բաց․ - Ովքե՞ր են կիրառելու այդ օրենքը, հայտնաբերելու ու բռնագանձելու այդ գույքը։ Մերժվածներից ժառանգություն մնացած միլիցե՞քը, քննչակա՞նը,…
Ամենա