Լրահոս
Ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով. ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյան

Ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով. ՀՀԿ-ական Ֆելիքս Ցոլակյան

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը ՀՀԿ-ից կողմ է քվեարկել Ֆելիքս Ցոլակյանը։ Իր քվեարկության վերաբերյալ պատգամավորը հայտարարությամբ է հանդես եկել։ «Հարգելի հայրենակիցներ, ես քվեարկել եմ ժողովրդի թեկնածուի օգտին՝ իմ խղճի թելադրանքով», - ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։

Շարունակվում է Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը․ մասնակցում է 7 հայ ըմբիշ

Շարունակվում է Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը․ մասնակցում է 7 հայ ըմբիշ

Հունահռոմեական ոճի 7 ըմբիշներ շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում: Ռուսաստանի Կասպիյսկի քաղաքում շարունակվում է Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որը մեկնարկել է ապրիլի 30-ին և կավարտվի մայիսի 6-ին: Մրցումային երկրորդ օրը պայքարը կսկսեն Հայաստանի ևս 4 մարզիկ. - Օլիմպիական խաղերի, աշխարհի…

Apple-ը կվերացնի սահմանափակումները

Apple-ը կվերացնի սահմանափակումները

Apple-ն օգտատերերին թույլ կտա ծրագրային ապահովման նորացումները ներբեռնել առանց Wi-Fi-ի օգտագործման: iPhone-ների տերերը բազմիցս գանգատվել են այն սահմանափակման համար, որը թույլ չի տալիս նորացնել ծրագրերը և ծրագրային ապահովումն՝ օգտագործելով շարժական ինտերնետը: Այսպես, օրինակ, վերջերս թողարկված iOS 11.3.1…

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 1-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Մայիսի 1-2-ը, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 3-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 4-5-ը կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում…

Այսօր Ազգային Ժողովում կկատարվի վարչապետի ընտրությունը (տեսանյութ)

Այսօր Ազգային Ժողովում կկատարվի վարչապետի ընտրությունը (տեսանյութ)

Այսօր ժամը 12։00-ին Ազգային Ժաղավում կկատարվի վարչապետի ընտրությունը։ Առավոտյան ժամը 11։00-ից՝ համաձայն Ելք խմբակցության ղեկավար, Իմ քայլը նախաձեռնության առաջնորդ և վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյան կոչի, հանրապետության հրապարակում հարյուր հազարավոր բազմություն է հավաքվել։ Երեկ հրապարակում ընթացող հանրահավաքի…

Չեխիայի Գրան Պրիին կմասնակցի 7 հայ հրաձիգ

Չեխիայի Գրան Պրիին կմասնակցի 7 հայ հրաձիգ

Մայիսի 2-6-ը Չեխիայի Պլզեն քաղաքում տեղի կունենա հրաձգության 49-րդ Գրան Պրիի առաջնությունը: Հայաստանի թիմից կմասնակցի 7 հրաձիգ` հրացան, ատրճանակ և վազող թիրախ մրցաձևերից: Հայ հրաձիգները մրցավայր կմեկնեն մայիսի 1-ին: Հրացան մրցաձևից կմասնակցեն՝ Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան Լաուերը, Իրինա Լաուերը, Ալլա Պողոսյանը։…

Շատ մեծ է հավանականությունը, որ վաղը մայիսի 1-ին ձեր կողմից առաջադրված թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ. Նիկոլ Փաշինյան

Շատ մեծ է հավանականությունը, որ վաղը մայիսի 1-ին ձեր կողմից առաջադրված թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ. Նիկոլ Փաշինյան

Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքը ավարտվել է։ Ելք խմբակցության ղեկավար, վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ այսպես խոսեց․ «Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Հայաստանի ու նրա մայրաքաղաք Երևանի վրա, կարծես թե, վաղը այստեղ…

Վրաստանի և ԱՄՆ-ի ռազմական համագործակցության ծրագիրը կմեկնարկի մայիսին

Վրաստանի և ԱՄՆ-ի ռազմական համագործակցության ծրագիրը կմեկնարկի մայիսին

Վրաստանի զինուժերի ուսուցման ծրագրի իրագործումը, որն իրականացվելու է ԱՄՆ-ի օգնությամբ, կսկսվի մայիսին: Այդ մասին ապրիլի 30-ին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան: «Վրաստանում առաջիկա երկու-երեք շաբաթներին ռազմավարական գործընկերոջ՝ ԱՄՆ-ի օգնությամբ կսկսվի երկրի զինուժերի ուսուցման…

Իրանում արգելափակում են Telegram մեսենջերը

Իրանում արգելափակում են Telegram մեսենջերը

Իրանում որոշում է կայացվել արգելափակել մեծ տարածում ունեցող Telegram մեսենջերը: Այս մասին հայտարարել է դատարանը, հաղորդում է IRIB հեռուստաընկերությունը: Դատարանի որոշման մեջ նշվում է, որ մեսենջերի հասցեին բազմաթիվ բողոքներ են ստացվել երկրի քաղաքացիներից: Ավելի վաղ մի շարք իրանցի պաշտոնյաներ հրաժարվել…

ԱՄՆ կառավարությունը պատրաստ է սերտորեն գործակցել Հայաստանի նոր կառավարության հետ․ Վես Միտչել

ԱՄՆ կառավարությունը պատրաստ է սերտորեն գործակցել Հայաստանի նոր կառավարության հետ․ Վես Միտչել

Երկուշաբթի օրը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վես Միտչելը հեռախոսազրույց է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՔՊ մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանը: Փոխանցում է Ազատություն-ը։ «Նրանք քննարկեցին…