
Լրահոս


Լիբանանը փակել է բոլոր սահմանները
Լիբանանի կառավարությունը հայտարարել է մարտի 18-ից Բեյրութի միջազգային օդանավակայանը, ինչպես նաև ծովային և ցամաքային սահմանները փակելու մասին՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Այդ մասին հայտարարել է երկրի տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադը։ «Դա թելադրված է արտակարգ իրավիճակով առողջապահության…

Էջմիածնում խանութներին ու սննդի կետերին բժշկական սպիրտ և քլոր է բաժանվելու
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում, ուղիղ եթերի ընթացքում նշել է․ «Էջմիածնի քաղաքապետարանը մեծ քանակությամբ բժշկական սպիրտ և քլոր է կուտակել, որը մարտի 16-ից կբաժանվի սննդի կետերին, մթերային և բանջարեղենային խանութներին։ Ըստ մասնագետների՝ դրանցով հնարավոր կլինի մաքրել, օրինակ,…

Բարսելոնայի հայազգի տաքսիստներն առաջարկել են անվճար փոխադրել բժիշկներին
Իսպանիայում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված Բարսելոնայի տաքսիների հայազգի վարորդներն առաջարկում են անվճար տեղափոխել բուժանձնակազմին։ Մոտ մեկ տասնյակ հայ վարորդներ իրենց հեռախոսահամարներն են տեղադրել համացանցում՝ առաջարկելով իրենց ծառայությունները։ «Այս դժվարին ժամանակներում Բարսելոնայի…

Գլխավոր դատախազը 2008թ. իրադարձություններին վերաբերող մեղադրական ևս մեկ դատավճիռ բեկանելու միջնորդությամբ դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Ջհանգիրյանի վերաբերյալ 2009թ. կայացված մեղադրական դատավճիռների դեմ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ 2009թ. մարտի 31-ի դատավճռով վերջինս մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի…

Ղազախստանում արտակարգ դրություն է հայտարարված
Մարտի 16-ին ժամանակավորապես սահմանափակվելու է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը Ղազախստան, այդ երկրում կորոնավիրուսի պատճառով ժամը 08։00-ից սկսած հայտարարվել է արտակարգ դրություն։ Ղազախստանի նախագահի հրամանագրով արտակարգ դրությունը գործելու է մինչև ապրիլի 15-ը՝ ժամը 07։00-ն։ Սահմանափակումը…

Ռուսաստանը փակում է Բելառուսի հետ սահմանը
ՌԴ իշխանությունները որոշել են փակել սահմանը Բելառուսի հետ մարդկանց տեղաշարժի համար կորոնավիրուսի համաճարակի պատճառով։ Այդ մասին օպերատիվ խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Մենք նաև որոշել ենք փակել Բելառուսի հետ սահմանը…

Մարտի 17-ից կփակվի Երևանի քաղաքապետարանի գլխավոր շենքի «Մեկ պատուհանը»
Առողջապահության նախարարության առաջարկով, կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով, մարտի 17-ից կփակվի Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում (Արգիշտի 1) գործող «Մեկ պատուհան» գրասենյակը։ Քաղաքացիների դիմումների ընդունումը կկազմակերպվի Երևանի քաղաքապետարանի…

Իջևանի գինու, կոնյակի գործարանը աշխատանք է առաջարկում ներմուծման և արտահանման բաժնում
Իջևանի գինու, կոնյակի գործարանը աշխատանքի Է հրավիրում 22-30տ. աղջիկների ներմուծման և արտահանման բաժնում աշխատելու համար: Բարձրագույն տնտեսագիտական կրթություն Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների բանավոր և գրավոր իմացություն Համակարգչային ծրագրերի իմացություն (Microsoft Օffice) Վերլուծական մտածողություն…

Հռոմից ժամանած ուղևորները մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր
ՀՀ Փոխվարչապետ Տիգրան Ավինյան ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Atlantis European Airways ավիաընկերության կողմից Հռոմից իրականացված թռիչքի ուղևորները մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր։ Նրանք այնտեղ 14-օրով կարանտինի մեջ կգտնվեն: «Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ներգրավված…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը կենտրոն է հիմնելու Հայաստանում

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

Լեզվի կոմիտեն հորդորակ է տարածել «Չ» ածանցով բայերի մասին

«Մայր Հայաստանի» բնորդուհին պատմում է, թե ինչպես «կանգնեց բարձունքին ու նայեց բոլորին»

Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանը կարտահանձնվի ՀՀ
