ե

Բողոքի ակցիաներ են ընթանում բազմաթիվ քաղաքներում. ցուցարարները մարզպետարանների մոտ են հավաքվել
Հայաստանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ են ընթանում: Գյումրիում ցուցարարները փակել են քաղաքի գլխավոր մի քանի փողոցներ: Նրանք շրջափակել են Շիրակի մարզպետարանի և Գյումրիի քաղաքապետարանի շենքերը՝ պահանջելով որ այդ կառույցների աշխատակիցները միանան գործադուլին: Մարզպետարանի աշխատակիցները դրսում կանգնած…

«Արման հեռացիր». փաստաբաններն ակցիա են իրականացնում Վճռաբեկ դատարանի դիմաց
Փաստաբաններն այսօր՝ մայիսի 2-ին, վաղ առավոտից գործադուլ են հայտարարել և բողոքի ցույց են անցկացնում Վճռաբեկ դատարանի դիմաց: Փաստաբաններն «Արման, հեռացիր» գրությամբ պաստառով պահանջում են Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրաժարականը: Այս մասին հայտնում է NEWS.am-ը։ Նշենք, որ Ազգային…

Հանրապետական Արտակ Առաքելյանը ՀՀԿ շարքերից դուրս գալու դիմում է ներկայացրել
ՀՀ ԱԺ պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Առաքելյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում․ «Հարգելիներս, քիչ առաջ ես ՀՀԿ շարքերից դուրս գալու դիմում եմ ներկայացրել։ Որոշմանս պատճառը այն է, որ կուսակցությունն ապրիլի 17-ից հետո սկիզբ առած համաժողովրդական պայքարի շրջանակներում ժողովրդի…

Իրանում երկրաշարժ է եղել
Մայիսի 2-ին Իրանում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Առնվազն 30 մարդ է տուժել Իրանի կենտրոնական մասում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով: Ավելի վաղ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ մայիսի 2-ի առավոտյան Յասուջ քաղաքից 11 կիլոմետր հյուսիս-արևմուտք ընկած շրջանում երկրաշարժ է եղել:…

Ֆելիքս Ցոլակյանը կդիտարկվի որպես ԱԱԾ ղեկավարի թեկնածու. Արարատ Միրզոյան
«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցությունից վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկած միակ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանին գրառում է կատարել. «Ընկերներս անդադար գրում են՝ Ֆելիքս Ցոլակյանին նշանակեք ԱԱԾ ղեկավար։…

Մեծ Բրիտանիայի խորհրդարանն ընդունեց իր «Մագնիտսկու օրենքը»
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը վերջին ընթերցմամբ ընդունել է օրենք պատժամիջոցների մասին՝ դրանում ներառելով «Մագնիտսկու օրենքի» իր տարբերակը և Բրիտանիայի անդրծովյան տարածքների օֆշորներում ֆիրմաների սեփականատերերի անունների բացահայտման մասին հոդվածը: Այս ամենը կոչված է օգնելու…

Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի մոտ 300 աշխատողներ գործադուլ են հայտարարել
Երևան քաղաքում և Հանրապետության մի շարք մարզերում համաժողովրդական շարժումը գնալով ավելի ու ավելի է մեծացնում ծավալները։ Ցուցարարները փակել են Գյումրու բոլոր փողոցները։ Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի մոտ 300 աշխատողներ գործադուլ են հայտարարել և միացել ցուցարարներին։ Նշենք, որ վարչապետի պաշտոնում առաջադրված…

Դերասանները հորդորում են Արմեն Ամիրյանին` միանալ ժողովրդին և պահանջել ՀՀԿ-ի հրաժարականը
Մի շարք դերասաններ այս պահին հավաքվել են ՀՀ Մշակույթի նախարարության դիմաց և ցանկանում են հանդիպել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ։ Դերասանուհի Ելենա Բորիսենկոն լրագրողների հետ զրույցում ասաց, որ Արմեն Ամիրյանին հորդորելու են միանալ ժողովրդին և պահանջել ՀՀԿ-ի հրաժարականը, ինչպես նաև երեկոյան մասնակցել…

Դավիդ Դե Խեան դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» տարվա լավագույն ֆուտբոլիստ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան ճանաչվել է ակումբի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Նա դարձել է Մեթ Բասբիի անվան մրցանակի դափնեկիր: Իսպանացի ֆուտբոլիստը դարձել է առաջինը, ով չորս անգամ ստացել է այդ մրցանակը: Երեք մրցանակ ունի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը կենտրոն է հիմնելու Հայաստանում

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

Գազ և նավթ որոնող ընկերության տնօրենը դատի է տվել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը

«Մհեր Եղիազարյանը չի մահացել հացադուլի մեջ, դա սուտ է». Պետրոս Ղազարյան

ԱԶՆԱՎՈՒՐԸ Ազնավուրի մասին
