հայ
ՃՈ հետաքննիչը 4 ամիս «քնեցրել է» գործը․ վթարից տուժած քաղաքացին կդիմի դատարան
Վարդավառի օրը՝ այս տարվա հուլիսի 8-ին, Դիլիջանի ոլորաններում իր ավտոմեքենայով վթարի ենթարկված Մարինե Պապյանը դատական հայց կներկայացնի Ճանապարհային ոստիկանության, մասնավորապես՝ տեսուչ Կարեն Պետրոսյանի դեմ: Տեսուչի անգործության պատճառով նա զրկվել է իր իրավունքների իրացման հնարավորությունից։ Հիշեցնենք,…
Հայկ Մարության. «Տոնածառի լույսերն ու խաղալիքները կարող ենք օգտագործել նաև այլ նպատակներով»
Երևանի գլխավոր տոնածառը գնվել է «Երևան-2800» հիմնադրամի խնայված գումարներից, խնայվել է մոտ 600 միլիոն դրամ: Այդ մասին Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ այդ որոշումը կայացվել է նաև տոնածառի գնման համար։ Նա ընդգծել է, որ թե′ լույսերը,…
Փայլանը Մեջլիսում հայերենով շնորհավորել է Փաշինյանին
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ, երկրի Մեծ ազգային ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի նիստում հայերենով շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և իր թիմին՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: «Հաջողություն…
Հրապարակվել է հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծ
ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022թթ-ի միջոցառումների ծրագրի նախագիծը։ Ռազմավարությամբ նախանշվում են հակակոռուպցիոն քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք ելակետային պետք է լինեն 2019-2022թթ-ին ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության…
Պենտագոնի ղեկավարը հրաժարական է տվել Թրամփի հետ տարաձայնությունների պատճառով
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը հրաժարական է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տարաձայնություննեի պատճառով: Հրաժարականը հաջորդել է Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին Թրամփի հայտարարությանը: «Դուք իրավունք ունեք աշխատելու այնպիսի պաշտպանության նախարարի հետ, որի հայացքներն ավելի համահունչ կլինեն…
«Իրանի դեմ պատժամիջոցները անարդարացի են և վտանգի են ենթարկում տարածաշրջանի անվտանգությունը». Էրդողան
Թուրքիան սխալ է համարում Իրանի դեմ ԱՄՆ սահմանած պատժամիջոցներն ու այդ հարցում իր հարևան երկրի կողքին կլինի, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ Անկարայում տեղի ունեցած հանդիպումից հետո: Ինչպես գրում է demokrathaber.org կայքը, Էրդողանն ընդգծել…
«Արցախի Զինված ուժերը կհամալրվեն ժամանակակից զինտեխնիկայով». Բակո Սահակյան
Գալիք տարում տնտեսական աճի ցուցանիշը կանխատեսվում է առնվազն 8 տոկոս, ինչի շնորհիվ համախառն ներքին արդյունքի ծավալը կկազմի 333 միլիարդ դրամ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Խորհրդարանում կայացած լիագումար նիստին ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ մանրամասնելով, որ դա կապահովվի հիմնականում արդյունաբերության,…
Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն մինչև 2018թ-ի ավարտը
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կհանդիպեն Մոսկվայում: Այդ մասին Պուտինը հայտարարել է իր ամենամյա մեծ մամուլի ասուլիսում: ՌԴ նախագահը չի ասել, թե հատկապես որ հարցի շուրջ են ընթանալու բանակցությունները՝ նշելով, որ ՌԴ և ՀՀ հարաբերությունները հարթ են,…
Արթուր Վանեցյան. «Ստուգվում է 250 մլրդ դրամի ֆինանսական գործարքների օրինականությունը»
ՀՀ բյուջեին կոռուպցիոն գործերով հասցվել է ավելի քանի 20 մլրդ դրամի վնաս: Այդ մասին հայտարարել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ ԱԱԾ 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ՝ հավելելով, որ ստուգվում է 250 մլրդ դրամի ֆինանսական գործարքների օրինականությունը: «Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ կոռուպցիայի…
Ամենա