վա
Ավանի թաղապետարանի նախկին 3 աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել 2018թ-ի ապրիլի անկարգություններին մասնակցելու համար
ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է 2018թ-ի ապրիլի 22-ին Ավան վարչական շրջանում արձանագրված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը՝ երեք մեղադրյալի մասով: Պարզվել են դեպքի մի շարք հնագամանքներ, զանգվածային անկարգություններին մասնակից անձանցից երեքի ինքնությունը:…
Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի ուժեղագույն շախմատիստների վարկանիշում 10-րդն է
Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է աշխարհի 100 լավագույն շախմատիստների վարկանիշը: Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը վարկանիշում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: Նա 2 կետով բարելավել է դիրքը 2018թ-ի համեմատ: Վարկանիշում ևս 2 հայ շախմատիստ կա՝ Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքոնյանը,…
Կառավարությունը հետ է վերցրել Նոյեմբերյանին նվիրաբերած հողամասը
Կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել կառավարության 2018թ-ի ապրիլի 5-ի «Գույք նվիրաբերելու մասին» որոշումը, որով Բաղանիս գյուղի 4-րդ փողոց 2/1 հասցեում գտնվող հողամասը նվիրաբերվել էր Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքին՝ մանկապարտեզ և ապաստարան կառուցելու պայմանով։ Նվիրաբերված տարածքում…
«Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբ» ՊՈԱԿ-ին գործունեության համար տարածք է հատկացվել
Կառավարությունը «Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբ» ՊՈԱԿ-ին գործունեության համար տարածք է հատկացրել։ ՊՈԱԿ-ին անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվել են պետական սեփականություն հանդիսացող Գյումրու Խրիմյան Հայրիկ փող. 19 հասցեում գտնվող շենք-շինությունները և դրանց սպասարկման…
Հայաստանը Ռուսաստանից տուլարեմիայի դեմ պատվաստանյութ կգնի
ՀՀ առողջապահության նախարարությունը տուլարեմիա պատվաստանյութ ձեռք կբերի Ռուսաստանի «Միկրոգեն գիտարտադրական միավորում» ընկերությունից՝ 1 դեղաչափը 104.9 ռուբլուն համարժեք դրամով (776 դրամ)։ Հիմնավորման մեջ նշվում է, թե վերջին տարիներին տուլարեմիայի դեմ պատվաստանյութի ձեռքբերման գործընթացում…
Շարժական սրճարանատերերը բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց
Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել շարժական սրճարանների ոլորտի ներկայացուցիչները: Մայրաքաղաքում գործող 47 շարժական սրճարանատերերը կառավարությունից պահանջում են անհապաղ լուծել իրենց ոլորտում առկա խնդիրները: Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի առևտրի վարչությունն ու ՀԷՑ-ը շարժական…
280 բռնադատվածի վարկային պարտավորություն կներվի
Պետությունը կների բռնադատվածների վարկային պարտավորությունները՝ դրանք որպես պետական աջակցություն ձևակերպելով: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության մայիսի 2-ի նիստի օրակարգում: Նախատեսվում է բռնադատվածներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով հատկացված արտոնյալ պայմաններով…
«Ինչ-որ մեկը» իր «բախչան առաջ է տանում» և կամաց-կամաց մտնում Արագածոտնի մարզի Հովհաննավան վանական համալիրի հազարամյա գերեզմանոց»․ Լրագրող Հայկ Կիսաբլյան
Լրագրող Հայկ Կիսաբլյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հերթական ապօրինի սեփականաշնորհման դեպքին․ «Հարգելի պաշտոնյաներ և լրագրող ընկերներ, խնդրում եմ ուշադրության անդրադարձնեք նաև այս խնդրին: Նույնիսկ առանց մասնագիտական գիտելիքների և նույնիսկ «անզեն աչքով»՝ հասարակ «Գուգլ…
Քաղաքաշինական պետական տեսչության լուծարման հետևանքում 55 հաստիք է կրճատվել
ՀՀ վարչապետի 2018թ-ի հունիսի 11-ի որոշման համաձայն լուծարվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության պետական կոմիտեի քաղաքաշինական պետական տեսչությունը, ինչի արդյունքում կրճատվել է 55 հաստիք: ՀՀ կառավարության մայիսի 2-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան նախագծի հիմնավորման համաձայն, աշխատանքից…
Ամենա