Արցախի
Շփման գծում հակառակորդի կողմից անօդաչու թռչող սարք է խոցվել
Շփման գծում հակառակորդի կողմից խոցվել է Պաշտպանության բանակի անօդաչու թռչող սարք: Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 19-ի ժամը 11.20-ի սահմանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ սահմանային դիտարկում իրականացնելու ժամանակ…
«Ադրբեջանը չունի բարոյական իրավունք` Արցախի բնակիչներին համարել Ադրբեջանի քաղաքացիներ»․ Արցախի ԱԳՆ
Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի գնահատականներն Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ և նրա հայտարարությունը այն մասին, որ Արցախի բնակիչները «Ադրբեջանի քաղաքացիներ են»: Փոխանցում է «Արմենպրեսս»-ը։ «Արցախի…
Գնդապետ Սամվել Շահրամանյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին ստորագրած հրամանագրերի համաձայն, Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Գնդապետ Սամվել Շահրամանյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրեն: Նույն օրը Նախագահ…
Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել Արցախի նախագահ Բակո Սահակյանին: Դիմումում, մասնավորապես, գրված է. «Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները՝ խնդրում եմ Ձեզ ազատել ինձ Արցախի…
Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է Արցախի պետական նախարար
Արցախի ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը այսօր՝ հունիսի 6-ին նշանակվել է Արցախի պետական նախարար։ Ներկայացնում ենք նրա կենսագրությունը։ Մարտիրոսյան Գրիգորի Իգորի Ծնվել է 1978 թվականին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում: 1995 թվականին ավարտել է Ստեփանակերտ քաղաքի թիվ 3 միջնակարգ…
Արցախի ոստիկանապետ Կարո Աղաջանյանը հրաժարական է տվել
Արցախի Ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ «Վերջին շրջանում առաջացած բողոքի ալիքը խորհելու առիթ տվեց բոլորիս ու մտահոգությանս պատճառը իմ հրաժարականի պահանջը չէր միայն¸ այլև երկրի ներքին անվտանգությունը չխաթարելու և ներքաղաքական սրացումներից զերծ մնալու նպատակը»,…
Շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ
Մայիսի 27-ից հունիսի 2-ը Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գոտում հաստատված հարաբերական կայուն իրադրությունը էական փոփոխությունների չի ենթարկվել, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Նշված ժամանակահատվածում, ըստ հաղորդագրության, հակառակորդը հրադադարի պահպանման…
Արցախի դատախազությունը քրեական գործ է հարուցել հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքի գործով
Արցախի դատախազությունը քրեական գործ է հարուցել հունիսի 1-ին Ստեփանակերտում Արցախի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ։ «2018թ. հունիսի 1-ին, ժամը 19:15-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան-2բ հասցեի դիմաց վիճաբանություն է եղել,…
Ստեփանակերտի ավտոկայանի մոտ բողոքի ակցիան շարունակվում է
«Ազգային վերածնունդ» կուսակցության վարչության անդամ Վլադիմիր Դոլուխանյանը հայտնել է․ «Ստեփանակերտի ավտոկայանի մոտ բողոքի ակցիան շարունակվում է Արցախի ուժային կառույցների հրաժարականի պահանջով: Մոտ 500 ցուցարարներ հավաքվել են ավտոկայանի մոտ և պահանջում են Արցախի ուժային կառույցների պաշտոնյաների,…
Ամենա