վա
Լատվիան, Լիտվան և Էստոնիան մայիսի 15-ից կբացեն ներքին սահմանները
Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի իշխանությունները պայմանավորվել են մայիսի 15-ից բացել ներքին սահմանները։ Այդ մասին թվիթերյան իր էջում հայտնել է Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշը։ Այլ երկրներից Բալթյան պետություններ ժամանողները, ներքին սահմանների բացվելուց հետո, պարտավոր կլինեն 14 օր շարունակ գտնվել ինքնամեկուսացման…
Ալավերդու Կիրովի փողոցի 90 մետր հատվածը ապօրինի հաշվառվել է որպես «Վալլեքս»-ին պատկանող տարածք
Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ) ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա` ոստիկանության Թումանյանի բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Ալավերդի քաղաքի Կիրովի փողոցի շուրջ 90 մետր հատվածը ապօրինի հաշվառվել է որպես «Վալլեքս»…
«Սահմանային հսկիչ կետերից հոսպիտալացվել է 217 մարդ»․ Հակոբ Ավագյան
Տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտնել է, որ մարտի 20-ից սկսած Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել 869 կազմակերպություններում, որոնցում արձանագրված խախտումների արդյունքում 98 կազմակերպությունների գործունեությունը ժամականավորապես…
Հիմք չկա կարծելու, թե ՀՀ-ում կորոնավիրուսը շրջանառվել է 2019թ-ի դեկտեմբերից․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ չկա որևէ հիմք կարծելու, թե Հայաստանում կորոնավիրուսը շրջանառվել է ավելի վաղ, քան հայտնաբերվել է։ Նա նաև հավելել է, որ համաճարակաբանական հիմքեր ևս չկան։ Նախարարը նշել է, որ վերջին օրերին խոսվում է, թե վարակը ՀՀ-ում շրջանառվել է 2019թ-ի դեկտեմբերից։…
Պարենային ապրանքները զգալի թանկացել են
Ապրիլին պարենային որոշ ապրանքներ Հայաստանում կտրուկ թանկացել են, իսկ բենզինն ու դիզվառելիքը՝ զգալի էժանացել։ Այս տարվա ապրիլին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. ապրիլը 2019թ. ապրիլի նկատմամբ) կազմել է 0.9%: Մարտի համեմատ ևս գնաճը կազմել է 0.9%։ Չնայած սա չի համարվում բարձր գնաճ,…
Կորոնավիրուսի հետ կապված վիճակը բարդանում է, թվերն աճում են․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ կորոնավիրուսի հետ կապված վիճակը երկրում գնալով բարդանում է։ Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը: «Թվերի առումով բարձրանալու վրա ենք։ Ունենք 80 ծանր, 30 ծայրահեղ ծանր հիվանդ, 8-ը միացած են արհեստական օդափոխության սարքերի»,-…
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, քիչ առաջ հրապարակել է որոշում, որով Վատիկանում Հայաստանի արտակարգ և լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Մինասյանը, հիշեցնենք, գտնվում է հետախուզման մեջ։ Վերջինս…
ԱԺ աշխատակազմում կորոնավիրուսով վարակված կա․ Արարատ Միրզոյան
ԱԺ աշխատակազմում կորոնավիրուսով վարակված անձ կա, հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ «Ցավոք սրտի, այդ կասկածը հաստատվեց՝ ԱԺ աշխատակազմում վարակակիր ունենք։ Անձը մեկուսացված է, շփման շրջանակը հստակեցված է», - ասել է Միրզոյանը։ Նա հստակ կոչ է արել անվտանգության համար անհրաժեշտ միջոցառումներ…
Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում ելումուտը կսահմանափակվի
Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի մայիսի 6-ի որոշմամբ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում,…
Ամենա