
ե


ՊՆ․ Նորակոչիկների երդման արարողություններին ծնողները չեն մասնակցի
Նորակոչիկների զինվորական երդման արարողություններն իրականացվելու են միայն զորամասերի մշտական տեղակայման վայրերում, բացառվելու են բոլոր տեսակի հրավերները, տեսակցություններն ու ընդունելությունները: Նպատակը զորամասեր կորոնավիրուսի ներթափանցումը կանխելն է։ Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։…

Արայիկ Հարությունյան. «Արցախը Լիբանանի հետ է»
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ՝ զորակցություն հայտնելով լիբանանահայերին։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Զորակցելով լիբանանահայ մեր քույրերին և եղբայրներին՝ այս օրհասական պահին բոլոր հնարավոր միջոցներով աջակցելու…

Հայաստանն օգնություն կտրամադրի Լիբանանին
Հայաստանն աջակցություն է տրամադրելու Լիբանանին՝ օգոստոսի 4-ի պայթունի հետևանքները մեղմելու համար։ Այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Նրա խոսքով՝ ԱԳՆ-ն, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը և վարչապետի աշխատակազմը համատեղ աշխատում են Լիբանանում ՀՀ դեսպանի հետ։ Տեղի է ունենում կարիքների…

Գագիկ Ծառուկյանը ֆինանսապես կաջակցի Լիբանանի հայ համայնքին
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ֆինանսական միջոցներ կհատկացնի Բեյրութում աղետից տուժած հայրենակիցներին, համայնքային կառույցներին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը: Այդ մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը տեղեկացրել է կաթողիկոս Արամ Առաջինին՝…

Կարո Փայլան․ «Ամեն ինչ պետք է անել՝ ամոքելու համար Բեյրութի ցավը»
Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Բեյրութում տեղի ունեցած հզոր պայթյունին․ «Բեյրութում ահավոր աղետ է տեղի ունեցել: Ամեն ինչ պետք է անել՝ ամոքելու համար Բեյրութի ցավը»,- ասվում է Փայլանի գրառման մեջ Նա իր գրառմանը կցել է նաև ավերածությունների…

«1921թ-ին Հայաստանի հանդեպ հանցագործություն է կատարվել». Ռուբեն Շուխյան
Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախիջևանի հարցն այլևս մեր երկրի համար կարևորագույն խնդիր է դառնում, և այն պետք է լուծել առաջին հերթին պաշտոնապես իրավական գնահատական տալով 1921թ-ի Մոսկվայի ռուս-թուրքական հանցավոր պայմանագրին և օրենսդրորեն ընդունել 1918-21թթ. Հայաստանի Անկախ…

«Դատական համակարգի նկատմամբ վեթինգն առաջնային է և օրհասական». Գևորգ Դավթյան
Փաստաբան Գևորգ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լսեցի Տավուշի մարզի դատարանի նախագահ Արման Կուրեխյանի հարցազրույցը Նվեր Մնացականյանի հետ Առաջին լրատվականի տաղավարում։ Չեմ ճանաչում դատավորին, բայց հարցազրույցից միայն կարող եմ եզրակացնել, որ դատավորի կողմից ևս փաստվում է մեր դատական համակարգում…

«Ցնցված եմ եղբայրական Լիբանանում տեղի ունեցած մահաբեր պայթյունից»․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ցնցված եմ եղբայրական Լիբանանում տեղի ունեցած մահաբեր պայթյունից։ Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ Իմ զորակցությունը հայտնեցի Արամ վեհափառին, հայ համայնքին, Լիբանանի եղբայրական պետությանը եւ ժողովրդին:…

Առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի բարձրացում
Հանրապետության տարածքում օգոստոսի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-9-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում օգոստոսի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը կենտրոն է հիմնելու Հայաստանում

Մայիսյան հաղթանակների կենդանի հերոսները

«10 օր արև, տաք, առանց տեղումների եղանակ։ Վայելեք»․ Գագիկ Սուրենյան

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

Հայաստանի ընդարձակման հակիրճ պատմությունը
