հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Արսեն Ջուլֆալակյանը տևական ընդմիջումից հետո մասնակցել է ըմբշամարտի համառուսական մրցաշարին և նվաճել հաղթողի կոչումը

Արսեն Ջուլֆալակյանը տևական ընդմիջումից հետո մասնակցել է ըմբշամարտի համառուսական մրցաշարին և նվաճել հաղթողի կոչումը

Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը մասնակցել է Ռուսաստանի Ադիգեյա քաղաքում անցկացված հունահռոմեական ոճի ըմբշամարտի համառուսական մրցաշարին և նվաճել հաղթողի կոչումը: 32-ամյա ըմբիշն անցկացրել է 4 գոտեմարտ և հաղթել 6։3, 4։0, 8։0, 6։4 հաշիվներով: Արսեն…

Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը

Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչը

Էդուարդ Սահակյանը նշանակվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար: Այդ պաշտոնում Էդուարդ Սահակյանը կփոխարինի Լևոն Ջուլֆալակյանին, որը 1999թ-ից էր գլխավորում Հայաստանի հավաքականը: Օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական…

Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական է տվել ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական է տվել ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական է տվել։ Այդ մասին նա հայտարարել է օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Լրագրողների հետ հանդիպմանը Լևոն Ջուլֆալակյանն անդրադարձել է այն պատճառներին, որոնք ստիպում են իրեն հրաժարական տալ Հայաստանի…

Ըմբիշ Արթուր Շահինյանը դարձել է Poland Open-ի հաղթող

Ըմբիշ Արթուր Շահինյանը դարձել է Poland Open-ի հաղթող

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Շահինյանը (87 կգ) դարձել է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտված միջազգային մրցաշարի հաղթող։ Մինչև 87 կգ քաշային կարգի հայկական եզրափակչում Շահինյանը հանդիպել էր Մաքսիմ Մանուկյանին։ Ծավալվել է լարված պայքար։ Գոտեմարտի վերջին վայրկյաններին հաշիվը 2։1 էր՝ հօգուտ Մանուկյանի։…

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները կմասնակցեն միջազգային մրցաշարերի

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները կմասնակցեն միջազգային մրցաշարերի

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները մասնակցելու են Լեհաստանում և Վրաստանում կայանալիք միջազգային մրցաշարերի: Հուլիսի 22-օգոստոսի 1-ը մեր ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնելու «Օլիմպավանում», որից հետո ընտրանու մի մասը կմեկնի Վարշավա, մյուսը՝ Թբիլիսի: Օգոստոսի 2-4-ը Վարշավայում կայանալիք…

Արսեն Ջուլֆալակյանը ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ

Արսեն Ջուլֆալակյանը ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը պայքարը շարունակում են հունահռոմեկան ոճի ըմբիշները: Հայաստանը 77 կգ քաշային կարգում ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը բրոնզե մեդալի համար պայքարում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Տիխոմիր Ալեքսանդրովի հետ։ Հիշեցնենք, որ Ջուլֆալակյանը…

Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Ասիյատիլովի հուշամրցաշարում

Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Ասիյատիլովի հուշամրցաշարում

Ապրիլի 5-ից 7-ը Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում անցկացվեց ԽՍՀՄ չեմպիոն Սուրակատ Ասիյատիլովի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների հուշամրցաշարը։ Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամներից 60 կգ քաշային Տիգրան Մինասյանը և 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը արծաթե մեդալ են նվաճել։ Իսկ 60 կգ քաշային…

Հայ ըմբիշներն արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Բաթումիում

Հայ ըմբիշներն արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Բաթումիում

Մարտի 27-ից 30-ը Բաթումիում կայացած միջազգային մրցաշարից հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները նվաճել են արծաթե և բրոնզե մեդալ։ Արծաթե մեդալ է նվաճել 77 կգ քաշային Աշոտ Կիրակոսյանը, բրոնզե մեդալակիր է դարձել 63 կգ քաշային Ռուբեն Հակոբյանը։ Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի…

Հայտնի են Ֆրանսիա մեկնող հայ ըմբիշների անունները

Հայտնի են Ֆրանսիա մեկնող հայ ըմբիշների անունները

Փետրվարի 1-ից 4-ը Ֆրանսիայի Նիս քաղաքում կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային հեղինակավոր մրցաշար, որին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները: Գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ ստուգատեսին կմասնակցեն՝ Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը…

Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները կպայքարեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար

Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները կպայքարեն աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների թիմը շարունակում է ելույթներն աշխարհի առաջնությունում: Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող աշխարհի առաջնությունում 55 կգ քաշային Նորայր Հախոյանը դուրս է մնացել բրոնզե մեդալի համար պայքարից: 82 կգ քաշային Գեղամ Թորգոմյանը կպայքարի բրոնզի…