խաչքար

Ապրիլի 29-ին տեղի կունենա «Ջուղա»՝ հարյուրամյա ցեղասպանության վկա» քառալեզու գրքի շնորհանդեսը

Ապրիլի 29-ին տեղի կունենա «Ջուղա»՝ հարյուրամյա ցեղասպանության վկա» քառալեզու գրքի շնորհանդեսը

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հրատարակած «Ջուղա» հարյուրամյա ցեղասպանության վկան քառալեզու ալբոմն արդեն ընթերցողի սեղանին է: ՊՈԱԿ-ի աշխատակից Աշոտ Մովսեսյանի և Արշակ Բանուչյանի կազմած ալբոմում ներառված են ՊՈԱԿ-ում…

«Փորձել են գնել Դադի վանքի հանրահայտ զույգ խաչքարերը». Հուշարձանագետ Սամվել Կարապետյան

«Փորձել են գնել Դադի վանքի հանրահայտ զույգ խաչքարերը». Հուշարձանագետ Սամվել Կարապետյան

Հուշարձանագետ, պատմաբան և բանահավաք Սամվել Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դադի վանքի հանրահայտ զույգ խաչքարերը․ 1880-ական թթ. երկու բրիտանացի ցանկացել էին 10.000 ռուբլով գնել այս խաչքարերը և Անգլիա փոխադրել: Մերոնք մերժել էին: 1887-1890 թթ. երկու ֆրանսիացի նույն առաջարկն էին արել և…

Դրմբոնում նոր խաչքարեր են հայտնաբերվել

Դրմբոնում նոր խաչքարեր են հայտնաբերվել

Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն համայնքում հայտնաբերվել են նորահայտ խաչքարեր: Խաչքարերը թվագրվում են 11-13-րդ դարերով, հայտնում է Արցախպրեսը։ Խաչքարերը Դրմբոնի մատուռ-գերեզմանատան տարածքում հայտնաբերել է Մարտակերտի շրջանային ծառայության պետ Ավետիք Աղաբեկյանը՝ իր հերթական շրջայցի արդյունքում:

Պոլսի Հայոց պատրիարքարանի մուտքի մոտ խաչքարեր են տեղադրվել

Պոլսի Հայոց պատրիարքարանի մուտքի մոտ խաչքարեր են տեղադրվել

Պոլսի Հայոց պատրիարքարանի շքամուտքի երկու կողմերում Սուրբ Ծնունդի նախօրեին տեղադրվել են խաչքարեր, որոնք օծվել են Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի ձեռամբ։ Պատրիարքարանի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ խաչքարերը պատրաստված են Հայաստանում սասունցի Քրիստիան Կէլիճիի բարերարությամբ։

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Հին Ջուղայի գերեզմանոցի ոչնչացման և խաչքարերից մնացած բեկորների մասին

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Հին Ջուղայի գերեզմանոցի ոչնչացման և խաչքարերից մնացած բեկորների մասին

Հուշարձանագետ, պատմաբան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահ Սամվել կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հին Ջուղայի գերեզմանոցի ոչնչացման փաստին․ «2005թ-ին Հին Ջուղայի գերեզմանոցի ոչնչացումից դեռ կես դար առաջ` 1950-ական թթ-ի կեսերին ժողովուրդների…

Ստույգ թվագրված ամենահին խաչքարը «Եղցու կտոր» մատուռի գերեզմանոցում է գտնվում

Ստույգ թվագրված ամենահին խաչքարը «Եղցու կտոր» մատուռի գերեզմանոցում է գտնվում

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Ստույգ թվագրված ամենահին խաչքարը` 866թ (Արցախ, Վաղուհաս գյուղ, «Եղցու կտոր» մատուռի գերեզմանոցում)։ Իր հնությամբ 2-րդ տեղում է Արարատի մարզի Հորթուն գյուղատեղիի 876թ խաչքարը (այժմ փոխադրված Վեդի քաղաք):…

Ներքին Գետաշենում հայտնաբերվել են խաչքարեր և տապանաքարեր

Ներքին Գետաշենում հայտնաբերվել են խաչքարեր և տապանաքարեր

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում գտնվող Կոթավանք եկեղեցուց ոչ հեռու գյուղամիջյան ճանապարհի եզրին շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ ( եկեղեցու վերականգնման նախագծից շեղվելու արդյունքում) հայտնաբերվել են զարգացած և ուշ միջնադարին պատկանող մի քանի տասնյակ խաչքարեր, տապանաքարեր, որոնց…

Ներքին Գետաշեն գյուղում 270-ից ավելի խաչքարեր ու տապանաքարեր են գտնվել

Ներքին Գետաշեն գյուղում 270-ից ավելի խաչքարեր ու տապանաքարեր են գտնվել

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի կենտրոնում ԽՍՀՄ տարիներից հայտնի, սակայն կիսաավերված վիճակում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում հայտնաբերվել են 9-12-րդ դարերի 270-ից ավելի խաչքարեր ու տապանաքարեր։ Եկեղեցին կառուցվել է 1830-40-ական թթ․՝ Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ գավառից մշտական…