Հասարակություն
«Անհրաժեշտ է` Մարաղայի կոտորածի վերաբերյալ լինի ԱԺ հատուկ հայտարարություն». Արման Աբովյան
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը Ազգային Ժողովում հայտարարել է․ «Ապրիլի 10-ին լրանում է Մարաղայի կոտորածի 27 տարին ու գտնում եմ անհրաժեշություն, որ այս հարցի շուրջ լինի թե ԱԺ հատուկ հայտարարություն, թե որոշակի միջոցառումներ, որը թույլ կտա մեզ ևս մեկ անգամ…
«Հաղթեց մանկավարժի արժանապատվությունը․ Կեցցե՛ք ավշարցիներ». Անահիտ Բախշյան
Հանրային խորհրդի անդամ, կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարծում եմ, այս լուրը շատերին կհետաքրքրի, որը ես կվերնագրեի՝ Հաղթեց մանկավարժի արժանապատվությունը, կեցցե՛ք ավշարցիներ։ Ավշարի դպրոցի տնօրենն ազատման դիմում է գրել 26.03.2019…
Քոչարյանի փաստաբան. «Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանքի առաջադրումը և քրեական հետապնդում իրականացումը կատարվել են օրենքի կոպիտ խախտումներով»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատարանում հայտարարել է․ «Պնդում ենք և նախկինում էլ պնդել ենք, որ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ մեղադրանքի առաջադրումը և քրեական հետապնդում իրականացումը կատարվել են օրենքի կոպիտ խախտումներով»։ Հիշեցնենք, որ 2018թ-ին Ռոբերտ…
Ստեփանակերտում կկազմակերպվի գինու համտես
Ապրիլի 7-ին Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրում տեղի է ունենալու «Գինու մեծ համտես»: Այս մասին ասել է Արցախի Խաղողագործների և գինեգործների միավորման մենեջեր Աննա Զախարյանը: Գրում է «Արցախպրես»-ը։ Նրա խոսքով՝ միավորումը սկսում է իրագործել խաղողագործության…
Ավշարի դպրոցի տնօրենն ազատման դիմում է գրել
Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Հերմինե Անդրեասյանի՝ պաշտոնից ազատման որոշման պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է. «Հարգելի պարոն Սարգսյան, խնդրում եմ այս դիմումի համաձայն ազատել ինձ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրենի…
Սահմանապահները կանխել են Հայաստանի տարածք թմրանյութերի անցկացման փորձը
Անցած հանգստյան օրերին Ագարակի սահմանային անցակետում ծառայության ընթացքում Հայաստանի սահմանը հատող տրանսպորտային միջոցներին և անձանց ստուգելիս Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահները կանխել են երկրի տարածք թմրանյութերի անօրինական անցկացման երկու փորձ: Այս մասին տեղեկացնում են…
«Սիրելի ընկերներ, գործարկվել է իմ պաշտոնական կայքը, որով կարող եք հետևել իմ յուրաքանչյուր քայլին». Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը պաշտոնական նոր կայք ունի, որը գործարկվել է մարտի 26-ին: Եռալեզու կայքը պատմում է վարչապետի տիկնոջ գործունեության մասին: Այնտեղ տեղ են գտել նրա այցերը, հարցազրույցները, ինչպես նաև տեղեկատվություն «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների մասին։…
Ձերբակալվել է Գյումրու թիվ 27 դպրոցի գործավարուհին
Կաշառք տալու միջնորդության կասկածանքով ձերբակալվել է Գյումրու թիվ 27 միջնակարդ դպրոցի գործավարուհին: Այս մասին ասել է Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Գրում է «Արմենպրես»-ը։ «Թիվ 27 միջնակարդ դպրոցի գործավարուհին կասկածվում է ՀՀ քրեական օրենսգքրի 38-309-րդ…
«Արամ Սիմոնյանի պաշտոնավարման մեջ լրջագույն խնդիրներ եմ տեսնում». Արայիկ Հարությունյան
Այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հնարավոր պաշտոնանկությանը ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է․ «Այն դեգրադացիան, որ կա ԵՊՀ-ում, կարծում եմ՝ կհանգեցնի նրան, որ խորհուրդը գոնե այդ գործընթացները կշարունակի քննարկել։ Ես Արամ Սիմոնյանի պաշտոնավարման…
«Եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն, ապա ապրիլի 6-ին տեղի կունենա սանիտարական ավիացիայի ծառայության շնորհանդեսը». Արսեն Թորոսյան
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոտենում ենք վերջնագծին կամ ավելի ճիշտ այս կարևոր նախաձեռնության մեկնարկին։ Եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն, ապա ապրիլի 6-ին տեղի կունենա սանիտարական ավիացիայի ծառայության շնորհանդեսը՝ «Էյրբաս» ընկերության…
«Երբ հստակ ձևակերպենք մեր ցանկություններն ու անելիքը, կարծում եմ, փող միշտ էլ կգտնվի». Նիկոլ Փաշինյան
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա առաջարկեց մինչ ֆինանսավորման թեմայից խոսելը նախ հասկանալ՝ ինչ անելիքներ կան։ «Շատ է խոսվում գիտության ֆինանսավորման և դրա մեխանիզմների մասին։ Կանխավարկածն այնպիսին է, որ դրա բացակայության…
Նվազագույն կենսաթոշակը Հայաստանում կկազմի 25 հազար 500 դրամ
Ազգային ժողովը քննարկում է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Նախատեսվում է կենսաթոշակի նվազագույն չափ սահմանել 25 հազար 500 դրամ: Այն կվերաբերի 18 հազար թոշակառուի: «Հայաստանում խայտառակ է թոշակի ու նպաստի չափը՝ համեմատ…
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալն ազատվել է պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Արզումանյանն ազատվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Արզումանյանին ազատել էներգետիկ…
Նախկին ոստիկանապետը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով
Մարտի 1-ի գործով հարցաքննվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, այս մասին հայտնել է գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Հարությունյանը գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի: Նա 2003-2008թթ-ին զբաղեցրել է…
Ընձառյուծ որսալու համար նախատեսված 3 մլն դրամը կդարձվի 100 մլն
Հայաստանում որսագողության համար սահմանված տուգանքները խստացվում են: ՀՀ բնապահպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու…
«Եթե Նաիրի Հունանյանն ԱԱԾ-ի գործակալ է եղել, իսկ ԱԱԾ-ն ղեկավարել է Սերժ Սարգսյանը․ ի՞նչ եզրակացության պետք է հանգել». Արթուր Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Եթե Նաիրի Հունանյանն ԱԱԾ-ի գործակալ է եղել (չնայած՝ նախկին չեն լինում գործակալները), իսկ Ազգային անվտանգության ծառայությունը (այդ ժամանակ նախարարությունը) ղեկավարել է Սերժ Սարգսյանը, ապա ի՞նչ եզրակացության պետք է հանգել։ Իսկ Սերժ Սարգսյանը…
«Աննա Հակոբյանի հանդեպ տեղի ունեցողը չափազանց տգեղ է». Գուրգեն Ասատրյան
ՀԱԿ անդամ Գուրգեն Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք, տարիներ շարունակ, փողոցներում ամենակոշտ կռիվն ենք տվել քոչարյանասերժական բանդայի դեմ, սակայն երբեք ու երբեք Բելլա Քոչարյանի ու Ռիտա Սարգսյանի անձը քննադատության տակ չենք առել։ Իսկ հիմա Աննա Հակոբյանի հանդեպ տեղի ունեցողը չափազանց…
«Արսեն Թորոսյան գաղափար եմ տալիս, թե ինչպես պայքարել ծխախոտի դեմ». Արեն Ափիկյան
Բիզնես-խորհրդատու Արեն Ափիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գաղափար եմ տալիս, թե ինչպես պայքարելով ծխախոտի դեմ, միաժամանակ ստեղծել հազարավոր աշխատատեղեր և նոր փոքր բիզնեսներ, աշխուժացնել անշարժ գույքի շուկան: Ընդամենը պետք է արգելել ծխախոտի վաճառքը սուպերմարկետներում, մամուլի կրպակներում և սննդի…
«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնություն․ «Հարգելի պարոն Բաբայան, այն, որ «Հայֆիլմում» որոշակի տեղաշարժեր են լինում, միայն ողջունելի է մեր նախաձեռնության կողմից»
«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում նախաձեռնությունը գրել է․ «Հարգելի պարոն Բաբայան, այն, որ «Հայֆիլմում» որոշակի տեղաշարժեր են լինում և լինելու են, միայն և միայն ողջունելի է մեր նախաձեռնության կողմից։ «Հայֆիլմում» ամեն մի նոր վառված լույսի…
Ամենա