
Հասարակություն


Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 22-24 առանձին շրջաններում, 25-26-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի: Երևան քաղաքում հոկտեմբերի 22-26-ը սպասվում է թույլ անձրև։

«ՀՀԿ-ն պաշտոնական դիրքորոշում ԸՕ նախագծի վերաբերյալ կներկայացնի ԱԺ արտահերթ նիստին»․ Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր առավոտյան տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի նիստը։ Նիստին քննարկվել և հաստատվել է Հայաստանի Հանրապետական կուսակցության դիրքորոշումը Կառավարության կողմից Ազգային…

Արձանագրվել է ընտրական առերևույթ իրավախախտման 33 դեպք. Գլխավոր դատախազություն
ՀՀ Արմավիրի, Արարատի, Շիրակի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի մարզերի դատախազությունում ուսումնասիրել են 2018թ. հոկտեմբերի 21-ին, ժամը 08։00-20։00 արտահերթ ընտրությունների քվեարկության ողջ ընթացքում կատարված ենթադրյալ ընտրական խախտումների վերաբերյալ ստացված ահազանգերը:: Ըստ…

Դավթաշենի կամրջի տակ նռնակ է հայտնաբերվել
Հոկտեմբերի 21-ին, ժամը 03:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի ներքևում գտնվող հետիոտնային անցումի երկաթյա թիթեղների միջանկյալ հատվածում հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեպքի վայր են մեկնել…

ՏԻՄ ընտրություններ՝ Հայաստանի խոշոր մարզերի համայնքներում
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 42-ում…

Երևանում և 5 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 - Ծարավ Աղբյուրի փ. 55/8, 55/11, 55/17, 55/20 շենքերը…

Ազատամուտի համայնքապետը յուրացումներ է կատարել
Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի մի շարք հանգամանքներ են պարզվել. վերջինիս մեղադրանք է առաջադրվել։ Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն վարույթ է ընդունվել Ազատամուտ համայնքի ղեկավարի, ինչպես նաև՝ նույն համայնքի…

«Երևան 2800»-ի օրը բազմաթիվ փողոցներ փակ են լինելու
Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների ընթացքում հոկտեմբերի 21-ին երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 07:00-ից մինչև ժամը 24:00 արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության հրապարակի տարածքում, հայտնում է ՀՀ ոստիկանությունը: Արգելվելու…

Ալավերդու պղնձաձուլականի աշխատողները փակել են դեպի Վրաստան մայրուղին
Ալավերդու ավելի քան 500 աշխատող ունեցող պղնձաձուլական գործարանը հոկտեմբերի 19-ին դադարեցրել է աշխատանքը։ Գործարանի աշխատակիցներն արդեն ծանուցում են ստացել աշխատանքից ազատվելու մասին, որից հետո փակել են դեպի Վրաստան տանող մայրուղին՝ ի նշան բողոքի, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Վալլեքս»…

«Մենք մեր ցուցակը քննակելու ենք ոչ միայն գործադիր մարմնի կազմով, այլ բոլորով՝ խորհրդով, տարածքային կառույցներով»․ Էդուարդ Շարմազանով
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռևս որոշում չունի դեկտեմբերին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության մասին: Այս մասին լրագրողի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Փոխանցում է «Հետք»-ը։ Երեկ երեկոյան ՀՀԿ-ն գործադիր մարմնի…

Պետգնումների մատակարար 13 ընկերություն ենթարկվել է պատասխանատվության
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այսօր՝ հոկտեմբերի 19-ին հրապարակել է պետական գնումների համակարգում ընդգրկված մի շարք կառույցների գնումների ուսումնասիրության արդյունքները: ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ ընդգրկվել են բոլոր այն պետական մարմինները, որոնք իրենց ենթակայության տակ գտնվող…

Էջմիածնի քաղաքապետի թեկնածու՝ Դիաննա Գասպարյանի հայրը քաղաքացուն վիրավորել է, սպառնալով՝ կոտրել ոտքերը
Հոկտեմբերի 21-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների մրցավազքի մեջ ներգրավված երկու թեկնածուի կողմնակիցների վերաբերյալ ձայնագրություններ հրապարակվեցին այսօր։ Մեկը վերաբերում է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու, քաղաքապետի պաշտոնակատր Դիաննա Գասպարյանին։ Վերջինի հայրը՝ Մնացական Գասպարյանը զանգահարում է դստեր հասցեին…

«Ալավերդու պղնձաձուլարանի փակումն անթույլատրելի է»․ Շարմազանովի նամակը Փաշինյանին
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը բաց նամակ է տարածել՝ ուղղված կառավարության ղեկավարի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Ծնունդով Լոռեցի պատգամավորն անթույլատրելի է համարում Ալավերդու պղնձաձուլարանի փակումը։ Նշենք, որ փակման դեմ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում արդեն նախկին աշխատակիցները` փակելով միջպետական…

Միքայելյանը՝ քարոզարշավին դպրոցի տնօրենների մասնակցության մասին․ «Սադրանք է, դատախազություն ենք դիմելու»
Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Վահագն Գալստյանը հայտարարություն է տարածել, որտեղ հերքվում է տեղեկությունը, թե իբրև Միքայելյանի օգնականը զանգել է քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին և հետաքրքրվել, թե «որքան մարդ է պատրաստ բերել իրենց հանրահավաքին»:…

Նիկոլ Փաշինյանը Կապանում կխոսի «բոլոր համապետական հարցերի մասին»
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի կմասնակցի Կապանում, որտեղ կխոսի «բոլոր համապետական հարցերի մասին»: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Հոկտեմբերի 19-ին Կապանում տեղի ունենալիք հանրահավաքին անդրադառնալու եմ ոչ միայն քաղաքապետի ընտրություններին:…

Հայաստան կժամանի Թրամփի Խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջիուլիանին
«Հայաստան կժամանի Թրամփի Խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջիուլիանին։ Ջիուլիանին Թրամփի աջակիցը, ընկերն ու խորհրդականն է: Նաև Թրամփի անձնական իրավաբանը: 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման ժամանակ հենց նա էր Նյու Յորքի քաղաքապետը»,- այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ…

Armenia360 նախագիծ․ նվեր՝ Երևանի 2800-ամյակին
Երկու տարի առաջ ամերիկահայ ինժեներ-ծրագրավորող Ջո Հանե Հակոբյանը տեսավ Երևանն ու Google-ի քարտեզում պարզելով, որ Հայաստանի մայրաքաղաքի փողոցներում 360 աստիճանով ինտերակտիվ զբոսանքի հնարավորություն չկա, նախաձեռնեց փողոցների լուսանկարահանում։ Հայտնում է hetq.am-ը։ Ստեղծվեց Armenia360 նախագիծը, ձևավորվեց…

Այգու վերակառուցումը կավարտվի գարնանը (տեսանյութ)
Մեծ թափով շարունակվում են Ալ. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգու վերակառուցման աշխատանքները: Վերակառուցումն իրականացնում է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը: Այգին պատրաստ կլինի գարնանը: Այն պետք է պատրաստ լիներ այս տարվա հոկտեմբերին, սակայն օբյեկտիվ պատճառներով, հետաձգվեց:…

Կերչում զանգվածային սպանության մեջ կասկածվող պատանու ծնողներին կտուգանեն 500 ռուբլով
Ղրիմի Կերչ քաղաքում պոլիտեխնիկական քոլեջում աշակերտների և ուսուցիչների զանգվածային սպանության մեջ կասկածվող Վլադիսլավ Ռոսլյակովի ծնողներին կտուգանեն 500 ռուբլով: Այդ մասին հայտնում է «Իզվեստիան» սեփական աղբյուրների վրա հղումով: Ոստիկանությունն արդեն ձևակերպել է վարչական իրավախախտման մասին…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

«10 օր արև, տաք, առանց տեղումների եղանակ։ Վայելեք»․ Գագիկ Սուրենյան

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

Մայիսյան հաղթանակների կենդանի հերոսները

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

Բալային համակարգ. Մեկ տարվա ընթացքում երթևեկության կանոնների խախտումներ թույլ տալու և այդ միավորները սպառելու դեպքում 6 ամսով կկասեցվի անձի վարորդական իրավունքը

ՊՊԾ-ում թափուր աշխատատեղեր կան
