
Հասարակություն


Սասուն Միքայելյանի որդու՝ որպես Հրազդանի քաղաքապետի թեկնածուի քարոզարշավն ընթացել է մի շարք խախտումներով
Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին։ Հավանական հաղթող թեկնածուն է Սևակ Միքայելյանը՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի անդամ է Սևակ Միքայելյանը, հայտարարել է, որ թեկնածուներից…

Երևանում և 6 մարզում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքում՝ 10։00-14։00 - Ավան՝ Նարեկացի թաղ. 40 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները,…

«Անկախ դիտորդը» երկարաժամկետ դիտորդներ է հավաքագրում՝ ԱԺ ընտրությունների մշտադիտարկում անելու համար
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հավաքագրում է երկարաժամկետ դիտորդներ՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական և հետընտրական փուլերում մշտադիտարկում իրականացնելու համար: «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի հետ համագործակցության փորձը կդիտարկվի որպես առավելություն,…

Հոկտեմբերի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 18-20-ը, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի ցերեկը միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 3-4 աստիճանով:…

2017թ-ին Սևանից բաց թողնված լրացուցիչ ջրառից արտադրվել է 1.6 մլդ դրամի էլեկտրաէներգիա
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության արտաբյուջետային հաշվին առկա 1 միլիարդ 645 միլիոն դրամը կփոխանցվի պետական բյուջե: Նման որոշում կայացրեց կառավարությունն այսօրվա նիստին՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի առաջարկով:…

Մարտունիում, Լիճքում և Ներքին Գետաշենում երկար ժամանակ ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 19-ին ժամը 01։00-16:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Մարտունի քաղաքի և Լիճք, Ներքին Գետաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը…

«Ոստիկանությունը պատրաստ է գերազանց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները». Վալերի Օսիպյան
Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նշել է․ «Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ևս ոստիկանությունն աննախադեպ վերահսկողություն է իրականացնելու»։ Ոստիկանապետը չցանկացավ զուգահեռներ անցկացնել նախկին ոստիկանության աշխատանքի հետ, սակայն նշեց, որ այսօրվա…

Ռոբերտ Քոչարյանը հայտնել է նոր ընդդիմադիր կուսակցություն ստեղծելու մասին
Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական «Риа Новости» գործակալությանը, որում խոսել է նաև իր՝ նոր կուսակցություն ստեղծելու ծրագրերի մասին: «Եթե վերադառնում ես քաղաքականություն՝ պետք է մտածես այդ մասին»,- ասել է Քոչարյանը՝ ի պատասխան…

Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումների ցանկը
Հոկտեմբերի 21-ին մայրաքաղաք Երևանը կնշի իր հիմնադրման 2800-ամյակը: Քաղաքում կանցկացվեն հանդիսություններ, բազմաթիվ միջոցառումներ: Հոկտեմբերի 21-ին Երևան քաղաքի պատմության թանգարանն ու Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը կաշխատեն մինչև ժամը 19:00, մուտքը կլինի ազատ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:…

Վայոց Ձորում նոր բազմապրոֆիլ հիվանդանոց կկառուցվի
Կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 18-ի իր որոշմամբ որպես նվիրատվությունը ընդունել է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում գտնվող 1 հեկտար մակերեսով և 12,420,000 ՀՀ դրամ կադաստրային արժեքով հողամասը և այն որպես պետական սեփականություն ամրացնել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին: Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված…

Մահացել է պոլսահայ աշխարհահռչակ նկարիչ-լրագրող Արա Գյուլերը
Երեկ հիվանդանոց տեղափոխված ստամբուլահայ նկարիչ Արա Գյուլերի կյանքը փրկել չի հաջողվել։ Նա 90 տարեկան էր։ Նրա մահվան լուրը հայտնել են թուրքական լրատվամիջոցները։ Բժիշկների խոսքերով, վերջին ժամերին Գյուլերը վերակենդանացման բաժանմունքում էր, նրա սիրտը երկու անգամ կանգ էր առել: Թեև բժիշկներին հաջողվել էր…

Հովիկ Աբրահամյանի եղբոր խափանման միջոցը փոխվել է
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի խափանման միջոց կալանքը փոխվել է։ Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել է, որ նա կալանքից ազատ է արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց։ Փոխանցում է Panorama.am-ը։ Նա արդեն ազատության մեջ է։ Դատարանին Հենրիկ…

Թբիլիսիում Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցով տեղի է ունեցել դատական նիստ
Նախօրեին Թբիլիսիի քաղաքային դատարանում, դատավոր Նանա Դարասելիայի նախագահությամբ, Վիրահայոց թեմի կողմից Հանրային Ռեեստրի ազգային գործակալության դեմ ընթացող վեճի շրջանակներում տեղի է ունեցել Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցով հետաձգված դատական նիստը: Դատական նիստին ներկայացել էին ինչպես հայցվոր…

«Աշխատելու, ոչ թե աղքատությունից բողոքելու ժամանակն է»․ Փաշինյան
Նոր ժամանակներն աշխատանքի ժամանակներ են, նոր ժամանակները աղքատության և աղքատությունից բողոքելու ժամանակներ չեն: Այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նախարարության աշխատակազմին ներկայացնելով սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին։ Փաշինյանը…

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը նոր տեղակալ ունի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոկտեմբերի 15-ի որոշմամբ Ռաֆայել Արմենի Ավետիսյանը նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ: Ռաֆայել Ավետիսյանը ավարտել է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, քաղաքային կադաստր (բակալավր) և շենքերի նախագծում մասնագիտությամբ (մագիստրատուրա):…

Մարտի 1-ի դեպքերի ժամանակ տուժածներին փոխհատուցելու մասին նախագծի քննարկումը հետաձգվեց
ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում պետք է քննարկվեր «2008 թվականի Մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:…

Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհի որոշ հատվածներ ժամանակավոր կփակվեն
Նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 17-ից կփակվի Երևան-Սևան-Իջևան (Մ-4) միջպետական ճանապարհի 32,600-րդ-ից մինչ 36,000-րդ կմ հատվածի և 64,174-րդ-ից մինչև 67,150-րդ կմ հատվածի աջակողմյան երթևեկությունը։ Նորոգման աշխատանքները կընթանան հատվածաբար՝ աջակողմյան ճանապարհահատվածի նորոգման ավարտից…

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 17-ին ժամը 10:00-15:00 կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի 1-40, Անկախության փողոցի 1-50, Մաշտոցի փողոցի 1-60, Նարեկացի փողոցի 1-15, Տաթևացի փողոցի 1-16, Կոմիտաս փողոցի 1-30,…

Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևանի՝ 10։00-16։00 - Արցախի փ. 138 և Սարմի փ. 103 սեփական տները, Ավանեսովի 1-ին…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

«10 օր արև, տաք, առանց տեղումների եղանակ։ Վայելեք»․ Գագիկ Սուրենյան

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

Մայիսյան հաղթանակների կենդանի հերոսները

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

Բալային համակարգ. Մեկ տարվա ընթացքում երթևեկության կանոնների խախտումներ թույլ տալու և այդ միավորները սպառելու դեպքում 6 ամսով կկասեցվի անձի վարորդական իրավունքը

ՊՊԾ-ում թափուր աշխատատեղեր կան
