Լրահոս
Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում կդադարեցվի ջրամատակարարումը

Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 25-ին ժամը 10։00-22։00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների՝ Տիգրանյան փողոցի՝ իր նրբանցքներով, Վարշավյան, Վ.Վահյան փողոցների, Պ.Սևակի փող․…

«Դեղերի դեղատոմսերով դուրսգրումը հետաձգվում է». Արսեն Թորոսյան (տեսանյութ)

«Դեղերի դեղատոմսերով դուրսգրումը հետաձգվում է». Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Առողջապահության նախարարությունը շրջանառության է ուղարկել դեղերի դեղատոմսերով դուրս գրման որոշման մասնակի հետաձգման նախագիծը, որով փաստացի մինչև հաջորդ տարվա մայիսի 1-ը կհետաձգվի դեղերի դեղատոմսերով դուրս գրումը։ Այդ մասին ուղիղ եթերում նշել է առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը։ Փոխանցում…

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան հրամանագրով ոստիկանության պետի տեղակալներ են նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան հրամանագրով ոստիկանության պետի տեղակալներ են նշանակվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երեկվա հրամանագրով Աղասի Կիրակոսյանը նշանակվել է Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ: Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։ Անցած շաբաթվա վերջին էլ նախագահի հրամանագրերով՝ - Հովհաննես Քոչարյանը նշանակվել է ոստիկանության պետի տեղակալ, - Արման Սարգսյանը՝…

Ավստրալիայի Ռայդ քաղաքն ընդունել է բանաձև ի սատարումն Արցախի անկախության

Ավստրալիայի Ռայդ քաղաքն ընդունել է բանաձև ի սատարումն Արցախի անկախության

Ավստրալիայի Ռայդ քաղաքի քաղաքային խորհուրդը երեկ միաձայն ընդունել է բանաձև՝ ի սատարումն Արցախի անկախության։ Այս մասին հաղորդում է Արցախի արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Բանաձևում քաղաքային խորհուրդը կոչ է արել կենտրոնական կառավարությանը՝ պաշտոնապես…

Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աստանա

Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Աստանա

Մայիսի 23-ին Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Աստանա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը: ՊՆ հաղորդմամբ՝ նիստի անցկացման շրջանակներում նախատեսվում է ՀԱՊԿ պաշտպանական գերատեսչությունների…

Ալեն Սիմոնյանը հայտարարում է ԱԺ մանդատից հրաժարվելու մասին

Ալեն Սիմոնյանը հայտարարում է ԱԺ մանդատից հրաժարվելու մասին

Մեկ շաբաթ առաջ Ազգային ժողովի պատգամավորի մանդատ ստացած «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը այսօր ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին։ Նշենք, որ Սիմոնյանը նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության…

Երևանում և մի քանի մարզերում երկար ժամանակ լույս չի լինելու

Երևանում և մի քանի մարզերում երկար ժամանակ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 - Սարկավագի փ. 147, 149, 149/1, 151 շենքերը և հարակից ոչ…

Վերապատրաստողների վերապատրաստում նոր մշակված առարկայական դասընթացների վերաբերյալ

Վերապատրաստողների վերապատրաստում նոր մշակված առարկայական դասընթացների վերաբերյալ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության «Քրեական արդարադատության բարեփոխումների» ծրագրի շրջանակում Արդարադատության ակադեմիայում դասավանդելու համար մշակվել են առարկայական նոր դասընթացներ հետևյալ թեմաներով՝ «Կոռուպցիոն դեպքերի քննությունը», «Պաշտոնական կոռուպցիայի դեպքերի քննությունը»,…

Քննարկում՝ նվիրված ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքին

Քննարկում՝ նվիրված ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքին

Մայիսի 19-ից 20-ը Ծաղկաձորում անցկացվեց հերթական կլոր սեղան-քննարկումը՝ նվիրված ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքին: Միջոցառումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» Եվրոպայի Խորհրդի ծրագրի կողմից՝ Արդարադատության ակադեմիայի հետ համատեղ:…

Խաղաղ օվկիանոսում երկրաշարժ է տեղի ունեցել

Խաղաղ օվկիանոսում երկրաշարժ է տեղի ունեցել

Գուամ ամերիկյան կղզու ափերի մոտ՝ Խաղաղ օվկիանոսում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS)։ Երկրաշարժը տեղի է ունեցել UTC ժամանակով ժամը 00։26-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ինարաջան գյուղից 122 կիլոմետր հարավ-արևելք։ Երկրաշարժի օջախը…