Լրահոս
ԱԺ առաջին նիստը տեղի կունենա հունվարի 14-ին

ԱԺ առաջին նիստը տեղի կունենա հունվարի 14-ին

Հունվարի 14-ին, ժամը 10:00-ին կգումարվի 7-րդ գումարման խորհրդարանի անդրանիկ նիստը: Այս մասին այսօր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Հիշեցնենք, որ նոր Ազգային ժողովը կունենա 132 պատգամավոր: Գործող ընտրական օրենսգրքի համաձայն՝ «Իմ…

Հայտնի են մանդատից հրաժարված պատգամավորները

Հայտնի են մանդատից հրաժարված պատգամավորները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է պատգամավորի մանդատից հրաժարվելու և ինքնաբացարկի 20 դիմում։ Այս մասին մասին ԿԸՀ արտահերթ նիստում հայտարարեց հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։ Նրա խոսքով՝ «Իմ քայլից» դիմում է ներկայացրել 18 թեկնածու, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից`…

Թուրք դատախազը հետաքննություն է սկսել Էրդողանի համար անցանկալի լրագրողի հանդեպ

Թուրք դատախազը հետաքննություն է սկսել Էրդողանի համար անցանկալի լրագրողի հանդեպ

Թուրք դատախազը հետաքննություն է սկսել Fox News Turkey-ի հայտնի հաղորդավարի դեմ այն բանից հետո, երբ երկու շաբաթ առաջ Էրդողանը քննադատել էր նրան: Դատախազությունը հայտարարել է, որ հետաքննում է Ֆաթիհ Պորտակալի դեմ «ուրիշներին հանցագործության մղելու» գործը, քանի որ լրագրողը ենթադրել էր, թե թուրքերն…

Շախմատի Աշխարհի առաջնության լավագույն արդյունքն է գրանցել Տիգրան Պետրոսյանը

Շախմատի Աշխարհի առաջնության լավագույն արդյունքն է գրանցել Տիգրան Պետրոսյանը

Սանկտ Պետերբուրգում անցկացված արագ շախմատի տղամարդկանց Աշխարհի առաջնությունում լավագույն արդյունքը գրանցել է Տիգրան Պետրոսյանը: Անցկացրած 15 պարտիաներում Տիգրան Պետրոսյանը վաստակեց 10 միավոր և գրավեց 10-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց ռուս Դանիիլ Դուբովը, ով 15 հնարավորից վաստակել է 11 միավոր:…

Ինդոնեզիայում երկրաշարժ է գրանցվել

Ինդոնեզիայում երկրաշարժ է գրանցվել

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) կայքէջը: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Մանոկվարի բնակավայրից 70 կմ հարավ: Նախնական տվյալներով` երկրաշարժի հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան, ցունամիի վտանգ նույնպես…

Տոնական օրերին հնարավոր սադրանքները կանխելու համար առաջնագծում մի շարք միջոցառումներ են ձեռնարկվել․ Արցախի ՊՆ

Տոնական օրերին հնարավոր սադրանքները կանխելու համար առաջնագծում մի շարք միջոցառումներ են ձեռնարկվել․ Արցախի ՊՆ

Տոնական օրերին առաջնագծում իրականացվող մարտական հերթապահությունում ընդգրկված ստորաբաժանումների զգոնությունը բարձրացնելու, հակառակորդի հավանական սադրանքները ժամանակին հավաստանշելու և կանխելու նպատակով բանակի հրամանատարությունը ձեռնարկել է մի շարք անհրաժեշտ միջոցառումներ, հաղորդում է Արցախի պաշտպանության…

Հայաստանում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Հայաստանում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

Այսօր ժամը 08։00-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Քեթիի ոլորաններում, Ալագյազ-Արթիկ, Ապարան-Արագած, Ապարան-Քուչակ, Լանջիկ-Մաստարա, Գյումրի-Վարդաբլուր-Աշոցք, Գորիս-Կապան և Մեղրի-Քաջարան ավտոճանապարհներին…

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։ Ջերմորեն շնորհավորելով պաշտոնաթող նախագահին՝ Պուտինը Քոչարյանին քաջ առողջություն, ոգու ամրություն և տոկունություն է մաղթել, հայտնում է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը: Կրեմլի…

Ամանորին «Գառնի» և «Զվարթնոց» արգելոց-թանգարանները կաշխատեն

Ամանորին «Գառնի» և «Զվարթնոց» արգելոց-թանգարանները կաշխատեն

«Գառնի» և «Զվարթնոց» արգելոց-թանգարանները կաշխատեն նաև տոնական օրերին, հայտնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժինը: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ հանդիսացող…

Նոր դեսպաններ են նշանակվել

Նոր դեսպաններ են նշանակվել

Տիգրան Սեյրանյանը հետ է կանչվել Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Մեկ այլ հրամանագրով Տիգրան Սեյրանյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր…