
Լրահոս


Փրկարարները տան բակում 1 մետր երկարությամբ գյուրզա օձ են հայտնաբերել
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ժամը 08:56 «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները…

«Եթե որևէ մեկը փորձի մեր պոզիտիվիզմը մեկնաբանել որպես թուլություն, կզգա հեղափոխության ու օրենքի ուժը». Նիկոլ Փաշինյան
Այսօր՝ մայիսի 29-ին, Պետական վերահսկողական ծառայության աշխատակազմին նորանշանակ պետ Դավիթ Սանասարյանին ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը նշել է․ «Հաճախ հանդիպում ենք դեպքերի, երբ հանձնարարականներին տրվում են լայն, ստեղծագործական մեկնաբանություններ, որոնք ընդհանրապես կապ չունեն խնդրի էության հետ: Մեր…

ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են իրականացնում. նրանք պահանջում են ռեկտորի հրաժարականը
Երևանի պետական համալսարանի մեծ թվով ուսանողներ պահանջում են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, ինչպես նաև հոգաբարձուների խորհրդի լուծարում, ֆինանսական աուդիտի անցկացում, ուսխորհրդի և արհմիության գործունեության կասեցում։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը…

Սարդարապատում անցկացվեցին Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումները (տեսանյութ)
Սարդարապատի հուշահամալիրում մայիսի 28-ին կայացել է Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնական միջոցառումը, ինչպես նաև զորահանդես։ Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի զինծառայողներն առաջին անգամ մասնակցել են Առաջին Հանրապետության հռչակման և Սարդարապատի ճակատամարտի…

«Ես տպավորված եմ Հայաստանի երիտասարդ առաջնորդներով». Բրիջիթ Բրինք
Մայիսի 28-ին Հայաստանի երիտասարդ առաջնորդների հետ հանդիպման ընթացքում Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը կիսվել է իր տպավորություններով․ «Ինձ ոգևորում է հայ ժողովրդի ոգին ու կորովը և ես հատկապես տպավորված եմ ձեզնով՝ Հայաստանի երիտասարդ առաջնորդներով, ովքեր…

Իսպանիայի խորհրդարանը կառավարությանը անվստահության քվե հայտնելու հարցը կքննարկի մայիսի 31-ին և հունիսի 1-ին
Իսպանիայի Կոնգրեսում Մարիանո Ռախոյի կառավարությանը անվստահության քվե հայտնելու հարցի քննարկումը տեղի կունենա հինգշաբթի և ուրբաթ՝ մայիսի 31-ին և հունիսի 1-ին: Նման որոշում է ընդունել Կոնգրեսի նախագահ Անա Պաստորը: Այս մասին հայտնել են խորհրդարանից: Երկուշաբթի խորհրդարանում տեղի է ունեցել նախագահության…

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ` Տոյվո Կլաարը կայցելի Հայաստան
Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Հայաստան: Այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր էջում: «Ժամանակն է լքել Վրաստանը և այցելել Երևան՝ նոր ղեկավարության հետ հանդիպելու համար», - գրել է նա իր միկրոբլոգում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանին: Վարչապետը բարձր է գնահատել հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ կլինի աշնանը Երևանում ընդունել Ֆրանսիայի…

«Ամեն բախտախնդիրի պատճառով հրաժարական չեմ տալու». ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը չի պատրաստվում հրաժարական տալ: Այս մասին ասաց ռեկտորը՝ անդրադառնալով վաղը նախաձեռնված բողոքի ակցիային: Փոխանցում է news.am-ը։ «Ամեն բախտախնդիրի պատճառով հրաժարական չեմ տալու, մենք իրավական պետությունում ենք ապրում, ես էլ ընտրված ռեկտոր եմ, չեմ պատրաստվում հրաժարական տալ»,…
Ամենա

Այսօր մինչև երեկո ջուր չի լինելու Երևանի մի քանի վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում

Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը

Տեխնոլոգիական լուծումների մշակմամբ զբաղվող DataArt միջազգային ընկերությունը կենտրոն է հիմնելու Հայաստանում

ԵՊՀ․ «Ովքե՞ր կարող են օգտվել ուսման վարձի զեղչերից և ինչպե՞ս»

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում մի քանի ոլորտներում գիտելիքներ և փորձ ունեցող մասնագետների

«Պատիվ ունեմ» ծրագրով ծառայելու պայմանագիր է կնքել ավելի քան 240 զորակոչիկ

Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Ջնդի Ամարյանը՝ «Ջնդին»
